Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Սովորում եմ Աստվածաշնչից

 ԴԱՍ 42

Քաջ և նվիրված Հովնաթանը

Քաջ և նվիրված Հովնաթանը

Սավուղ թագավորի մեծ որդին՝ Հովնաթանը, քաջ զինվոր էր։ Մի անգամ Դավիթն ասաց, որ նա արծիվներից ավելի սրընթաց էր և առյուծներից ավելի հզոր։ Մի օր Հովնաթանը բլրի վրա փղշտացի զինվորների տեսավ և իր զինակրին ասաց. «Մենք կհարձակվենք նրանց վրա միայն այն դեպքում, եթե Եհովան մեզ նշան տա։ Եթե փղշտացիները ասեն, որ բարձրանանք նրանց մոտ, ուրեմն կիմանանք, որ պետք է հարձակվենք նրանց վրա»։ Այդ ժամանակ փղշտացիները բղավեցին. «Բարձրացե՛ք մեզ մոտ և կռվենք»։ Ուստի Հովնաթանն ու նրա զինակիրը բարձրացան բլուրը և այնտեղ 20 զինվորի սպանեցին։

Քանի որ Հովնաթանը Սավուղի մեծ որդին էր, նա՛ պետք է թագավոր դառնար նրանից հետո։ Բայց Հովնաթանը գիտեր, որ Եհովան Դավթին է ընտրել, որ լինի Իսրայելի հաջորդ թագավորը։ Չնայած դրան՝ նա չէր նախանձում Դավթին։ Հովնաթանն ու  Դավիթը մտերիմ ընկերներ էին դարձել։ Նրանք իրար խոստացել էին, որ մեկը մյուսին կպաշտպանի։ Հովնաթանը Դավթին տվել էր իր վերնահագուստը, սուրը, աղեղն ու գոտին՝ որպես ընկերության նշան։

Երբ Դավիթը թաքնվել էր Սավուղից, Հովնաթանը գնաց նրա մոտ ու ասաց. «Ուժե՛ղ և քա՛ջ եղիր։ Եհովան քեզ է ընտրել, որ թագավոր լինես։ Իմ հայր Սավուղն էլ գիտի այդ մասին»։ Կուզենայի՞ր Հովնաթանի պես լավ ընկեր ունենալ։

Հովնաթանը մի քանի անգամ վտանգեց իր կյանքը, որ փրկի ընկերոջը։ Նա գիտեր, որ Սավուղ թագավորն ուզում է սպանել Դավթին, ուստի ասաց իր հորը. «Եթե սպանես Դավթին, մեղք կգործես։ Նա ոչ մի վատ բան չի արել»։ Սավուղը սաստիկ զայրացավ Հովնաթանի վրա։ Մի քանի տարի անց Սավուղն ու Հովնաթանը պատերազմի դաշտում սպանվեցին։

Հովնաթանի մահից հետո Դավիթը փնտրեց նրա որդի Մեմփիբոսթեին։ Երբ նրան գտավ, ասաց. «Քանի որ քո հայրը իմ լավ ընկերն էր, ես քո մասին մինչև կյանքիդ վերջը հոգ կտանեմ։ Դու կապրես իմ պալատում և միշտ հաց կուտես իմ սեղանից»։ Դավիթը երբեք չմոռացավ իր ընկեր Հովնաթանին։

«Սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի։ Ոչ ոք սրանից ավելի մեծ սեր չունի, քան այն մեկը, որն իր հոգին տալիս է իր ընկերների համար» (Հովհաննես 15։12, 13)

Իմացիր ավելին

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՔԱՐՏԵՐ

Աստվածաշնչյան քարտ. Հովնաթան

Հովնաթանը հավատարմորեն աջակցում էր իր ընկերոջը՝ Դավթին։ Ի՞նչ կարող ես սովորել նրանից։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՔԱՐՏԵՐ

Աստվածաշնչյան քարտ. Դավիթ

Հավանաբար լսած կլինես Դավթի և Գողիաթի պատմությունը։ Բայց Դավթի մասին ուրիշ շատ հետաքրքիր բաներ էլ կարող ես իմանալ։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Ինչպե՞ս գտնել հավատարիմ ընկերներ

Ի՞նչը օգնեց Դավթին և Հովնաթանին դառնալու մտերիմ ընկերներ։