Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Սովորում եմ Աստվածաշնչից

7-րդ բաժնի ներածություն

7-րդ բաժնի ներածություն

Այս բաժնում նկարագրվում է Սավուղ թագավորի և Դավիթ թագավորի կյանքի պատմությունը, որ տևեց մոտ 80 տարի։ Սկզբում Սավուղը խոնարհ և աստվածավախ մարդ էր, բայց շուտով փոխվեց ու հրաժարվեց Եհովայի առաջնորդությանը հետևելուց։ Այդ պատճառով Եհովան մերժեց նրան ու որոշ ժամանակ անց Սամուելին պատվիրեց, որ Դավթին օծի Իսրայելի հաջորդ թագավոր։ Նախանձից դրդված՝ Սավուղը երկար տարիներ փորձում էր սպանել Դավթին, բայց Դավիթը ոչ մի անգամ վրեժխնդիր չեղավ։ Սավուղի որդին՝ Հովնաթանը, գիտեր, որ Եհովան Դավթին է ընտրել, այդ պատճառով նվիրված էր նրան։ Դավիթը մի քանի լուրջ մեղք գործեց, բայց երբեք չմերժեց Եհովայի խրատը։ Եթե ծնող ես, օգնիր երեխայիդ տեսնելու, թե որքան կարևոր է միշտ հնազանդ ու նվիրված լինել Եհովային, նաև նրանց, ում միջոցով նա առաջնորդում է մեզ։

ԱՅՍ ԲԱԺՆՈՒՄ

ԴԱՍ 39

Իսրայելի առաջին թագավորը

Աստված դատավորներ էր տվել իսրայելացիներին, որ առաջնորդեին նրանց, սակայն նրանք ուզում էին թագավոր ունենալ։ Սամուելը Սավուղին թագավոր օծեց, բայց հետագայում Եհովան մերժեց Սավուղին։ Ինչո՞ւ։

ԴԱՍ 40

Դավիթ և Գողիաթ

Եհովան Դավթին ընտրում է, որ լինի Իսրայելի հաջորդ թագավորը։ Եվ Դավիթը փաստում է, որ դա ճիշտ ընտրություն էր։

ԴԱՍ 41

Դավիթ և Սավուղ

Այս երկու մարդկանցից մեկը ինչո՞ւ է ատում մյուսին, և ինչպե՞ս է վարվում նա, ով ատված է։

ԴԱՍ 42

Քաջ և նվիրված Հովնաթանը

Թագավորի որդին դառնում է Դավթի լավ ընկերը։

ԴԱՍ 43

Դավիթ թագավորը մեղք է գործում

Սխալ որոշման պատճառով շատ դժվարություններ են լինում։