Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Սովորում եմ Աստվածաշնչից

 ԴԱՍ 38

Եհովան զորացնում է Սամսոնին

Եհովան զորացնում է Սամսոնին

Իսրայելացիներից շատերը նորից սկսեցին կուռքեր պաշտել։ Այդ պատճառով Եհովան թույլ տվեց փղշտացիներին, որ տիրեն նրանց երկրին։ Բայց կային որոշ իսրայելացիներ, որոնք սիրում էին Եհովային։ Այդ մարդկանցից մեկը Մանուեն էր։ Նա և նրա կինը երեխաներ չունեին։ Մի անգամ Եհովան իր հրեշտակին ուղարկեց Մանուեի կնոջ մոտ։ Հրեշտակն ասաց նրան. «Դու մի որդի կունենաս։ Նա Իսրայելին կփրկի փղշտացիներից։ Նա ուխտավոր կլինի»։ Գիտե՞ս, թե ովքեր էին ուխտավորները։ Նրանք Եհովայի հատուկ ծառաներն էին։ Ուխտավորներին թույլ չէր տրվում կտրել իրենց մազերը։

Որոշ ժամանակ անց ծնվեց Մանուեի որդին, ու նրա անունը Սամսոն դրեցին։ Երբ Սամսոնը մեծացավ, Եհովան նրան շատ զորավոր դարձրեց։ Նա կարողանում էր առանց զենքի առյուծ սպանել։ Մի անգամ Սամսոնը մենակ 30 փղշտացու սպանեց։ Փղշտացիներն ատում էին Սամսոնին և անընդհատ մտածում էին, թե ինչպես սպանեն նրան։ Մի գիշեր, մինչ Սամսոնը քնած էր Գազա քաղաքում, նրանք գնացին քաղաքի դարպասի մոտ և սպասեցին, որ առավոտյան սպանեն նրան։ Սակայն կեսգիշերին Սամսոնը վեր կացավ, գնաց քաղաքի դարպասի մոտ և տեղից հանեց այն։ Նա դարպասը դրեց իր ուսերին ու հանեց Քեբրոնի մոտակայքում գտնվող լեռան գլուխը։

Ավելի ուշ փղշտացիները գնացին Սամսոնի ընկերուհու՝ Դալիլայի մոտ և ասացին նրան. «Մենք ամեն մեկս քեզ հազար հարյուր կտոր արծաթ կտանք, եթե իմանաս, թե ինչում է Սամսոնի զորությունը։ Մենք ուզում ենք բռնել նրան ու բանտ գցել»։ Դալիլան ցանկանում էր ստանալ այդ փողը, այդ պատճառով համաձայնվեց։ Սկզբում Սամսոնը չէր ուզում ասել նրան, թե ինչում է իր մեծ զորությունը։ Բայց Դալիլան շարունակ համոզում էր նրան, մինչև որ նա հանձնվեց ու հայտնեց իր գաղտնիքը։ Սամսոնն ասաց. «Մազերս երբեք չեմ կտրել, որովհետև ես ուխտավոր եմ։ Եթե մազերս կտրեմ, զորությունս կկորցնեմ»։ Սամսոնը մեծ սխալ գործեց, երբ Դալիլային հայտնեց իր գաղտնիքը, համաձայն չե՞ս։

 Դալիլան անմիջապես ասաց փղշտացիներին. «Ես իմացել եմ, թե ինչում է նրա զորության գաղտնիքը»։ Դրանից հետո, երբ նա Սամսոնի հետ էր, իր ծնկների վրա քնեցրեց նրան։ Ապա մի մարդու կանչեց, որը կտրեց նրա մազերը։ Այդ ժամանակ Դալիլան բղավեց. «Փղշտացիները քեզ վրա են գալիս, Սամսո՛ն»։ Նա զարթնեց քնից, բայց, ավա՜ղ, այլևս զորություն չուներ։ Փղշտացիները բռնեցին Սամսոնին, աչքերը հանեցին ու բանտ գցեցին։

Մի օր, երբ հազարավոր փղշտացիներ հավաքվել էին իրենց Դագոն աստծու տաճարում, սկսեցին բղավել. «Մեր աստվածը մեր ձեռքն է մատնել Սամսոնին։ Բերե՛ք նրան այստեղ, որ զվարճացնի մեզ»։ Նրանք Սամսոնին կանգնեցրին երկու սյան արանքում և սկսեցին ծաղրել։ Սամսոնը աղոթեց Եհովային. «Ո՛վ Եհովա, խնդրում եմ, մեկ անգամ էլ զորացրու ինձ»։ Այդ ժամանակ Սամսոնի գլխի մազերը կրկին երկարել էին։ Սամսոնը ողջ ուժով հենվեց տաճարի սյուներին, և տաճարը փուլ եկավ այնտեղ եղող ամբողջ ժողովրդի վրա։ Բոլոր մարդիկ մահացան։ Սամսոնը նույնպես մահացավ։

«Ամեն բան անելու ի զորու եմ շնորհիվ նրա, ով զորացնում է ինձ» (Փիլիպպեցիներ 4։13)

Իմացիր ավելին

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՔԱՐՏԵՐ

Աստվածաշնչյան քարտ. Սամսոն

Իմացիր, թե որն էր Սամսոնի ուժի գաղտնիքը։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սուրբ ոգին զորացնում է Սամսոնին

Լինելով Իսրայելի դատավորներից մեկը՝ Սամսոնը զորավոր գործեր արեց։ Ինչպե՞ս Եհովայի սուրբ ոգին օգնեց նրան։ Ինչպե՞ս կարող ես այսօր ստանալ այդ ոգին։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ-ՆԿԱՐՆԵՐ

Եհովան Սամսոնին սուրբ ոգի տվեց

Այս առաջադրանքը օգնում է 3-ից 6 տարեկան երեխաներին շատ բան սովորել Սամսոնի մասին։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՔԱՐՏԵՐ

Աստվածաշնչյան քարտ. Մանուե

Մանուեն երբևէ ապրած ամենաուժեղ մարդկանցից մեկի հայրն է եղել։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ-ՆԿԱՐՆԵՐ

Շարունակ աղոթիր սուրբ ոգու համար

Այս առաջադրանքը օգնում է 6-ից 8 տարեկան երեխաներին հասկանալու շարունակ աղոթելու կարևորությունը։

ՓՆՏՐՏՈՒՔՆԵՐ ԱՆԵԼՈՒ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Սուրբ ոգու հատկությունները

Այս առաջադրանքը օգնում է 8-ից 12 տարեկան երեխաներին սովորել սուրբ ոգու պտղի հատկությունները։