Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Սովորում եմ Աստվածաշնչից

 ԴԱՍ 33

Հռութ և Նոեմի

Հռութ և Նոեմի

Իսրայելում սով սկսվեց։ Նոեմի անունով մի իսրայելացի կին իր ամուսնու և երկու որդիների հետ գնաց ապրելու Մովաբի երկրում։ Որոշ ժամանակ անց Նոեմիի ամուսինը մահացավ։ Նրա որդիները ամուսնացան մովաբացի կանանց հետ, որոնց անուններն էին Հռութ և Օրփա։ Բայց, ցավոք, ժամանակի ընթացքում Նոեմիի որդիներն էլ մահացան։

Երբ Նոեմին լսեց, որ Իսրայելում սովը վերջացել էր, որոշեց վերադառնալ իր երկիր։ Հռութն ու Օրփան նրա հետ ճանապարհ ընկան։ Բայց ճանապարհին Նոեմին ասաց նրանց. «Դուք լավ կին էիք իմ որդիների համար և լավ հարսներ էիք ինձ համար։ Ուզում եմ, որ դուք նորից ամուսնանաք։ Գնացեք ձեր տուն՝ Մովաբ»։ Սակայն նրա հարսները ասացին. «Մենք սիրում ենք քեզ ու չենք ուզում թողնել քեզ»։ Բայց Նոեմին համոզում էր նրանց, որ գնան։ Ի վերջո, Օրփան հետ դարձավ, սակայն Հռութը մնաց։ Նոեմին նրան ասաց. «Տե՛ս, Օրփան վերադառնում է քո ժողովրդի ու քո աստվածների մոտ։ Դո՛ւ էլ գնա նրա հետ»։ Բայց Հռութը պատասխանեց. «Ես չեմ թողնի քեզ։ Քո ժողովուրդը իմ ժողովուրդը կլինի, և քո Աստվածը իմ Աստվածը կլինի»։ Քո կարծիքով՝ Նոեմին ի՞նչ զգաց, երբ Հռութը այդպիսի խոսքեր ասաց իրեն։

Հռութն ու Նոեմին Իսրայել հասան գարու հնձի սկզբին։ Մի օր Հռութը գնաց Բոոս անունով մի մարդու արտ, որ հնձվորների հետևից հավաքի մնացած հասկերը։ Բոոսը Ռախաբի որդին էր։ Նա լսել էր, որ Հռութը մովաբացի է և հավատարմորեն մնացել է Նոեմիի կողքին։ Բոոսն իր աշխատողներին ասաց, որ հասկեր թողնեն արտում, որպեսզի Հռութը հավաքի։

 Այդ երեկո Նոեմին Հռութին հարցրեց. «Այսօր ո՞ւմ արտում աշխատեցիր»։ Հռութը պատասխանեց. «Այն մարդու անունը, ում մոտ այսօր աշխատել եմ, Բոոս է»։ Նոեմին ասաց նրան. «Բոոսը իմ ամուսնու ազգականն է։ Շարունակիր նրա արտում աշխատել մյուս աղջիկների հետ։ Այնտեղ քեզ ոչ ոք չի նեղացնի»։

Հռութը շարունակեց աշխատել Բոոսի արտում մինչև հնձի ավարտը։ Բոոսը նկատեց, որ նա աշխատասեր և լավ կին է։ Այդ օրերում, եթե մի մարդ մահանում էր ու որդի չուներ, նրա ազգականը պետք է ամուսնանար նրա այրիացած կնոջ հետ։ Ուստի Բոոսն ամուսնացավ Հռութի հետ։ Նրանք մի որդի ունեցան, որի անունը Օբեդ դրեցին։ Օբեդը հետագայում դարձավ Դավիթ թագավորի պապիկը։ Նոեմիի ընկերուհիները շատ էին ուրախացել։ Նրանք ասում էին. «Նախ Եհովան քեզ Հռութի պես հրաշալի հարս տվեց, հիմա էլ դու թոռ ունեցար։ Օրհնյա՜լ լինի Եհովան»։

«Կա ընկեր, որ եղբորից ավելի մտերիմ է» (Առակներ 18։24)

Իմացիր ավելին

ԸՆԴՕՐԻՆԱԿԵՔ ՆՐԱՆՑ ՀԱՎԱՏԸ

Հռութ. «առաքինի կին»

Ի՞նչ կարևոր նշանակություն ուներ Հռութի ու Բոոսի ամուսնությունը։ Ի՞նչ կարող ենք սովորել Հռութից ու Նոյեմիից ընտանիքի մասին։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հռութի նվիրվածությունն ու սերը

Նոեմիի հանդեպ նվիրվածություն ու սեր դրսևորելով՝ Հռութը Աստծու հավանությանն արժանացավ և օրհնվեց։

ԸՆԴՕՐԻՆԱԿԵՔ ՆՐԱՆՑ ՀԱՎԱՏԸ

Հռութ. «Ուր էլ որ գնաս, ես էլ կգամ»

Ինչո՞ւ էր Հռութը պատրաստ թողնելու իր ընտանիքը և երկիրը։ Ի՞նչ հատկություններ նա դրսևորեց, որոնց շնորհիվ արժանացավ Եհովայի հավանությանը։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՔԱՐՏԵՐ

Աստվածաշնչյան քարտ. Հռութ

Ինչո՞ւ Հռութը թողեց իր հայրենիքը։ Տպիր այս աստվածաշնչյան քարտը և գտիր պատասխանը։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՔԱՐՏԵՐ

Աստվածաշնչյան քարտ. Նոեմի

Նոեմին իր ամուսնու և որդիների մահից հետո մարդկանց ասաց, որ իրեն այլ անունով կոչեն։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ-ՆԿԱՐՆԵՐ

Նոեմիի հավատարիմ ընկերը

Այս առաջադրանքը կօգնի 3–6 տարեկան երեխաներին սովորել Հռութի և Նոեմիի մասին։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ-ՆԿԱՐՆԵՐ

Ընդօրինակիր Հռութի հատկությունները

Այս առաջադրանքը նախատեսված է 6–8 տարեկան երեխաների համար և սովորեցնում է, թե ինչպես լինել լավ ընկեր։

ՓՆՏՐՏՈՒՔՆԵՐ ԱՆԵԼՈՒ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ինչպիսին է լավ ընկերը

Այս առաջադրանքը՝ նախատեսված 8–12 տարեկան երեխաների համար, կօգնի զարգացնել հատկություններ, որ պետք է ունենա լավ ընկերը։