Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Սովորում եմ Աստվածաշնչից

 ԴԱՍ 36

Հեփթայեի խոստումը

Հեփթայեի խոստումը

Իսրայելացիները դարձյալ թողեցին Եհովային ու սկսեցին ծառայել կեղծ աստվածների։ Երբ ամմոնացիները հարձակվեցին նրանց վրա, այդ կեղծ աստվածները ոչնչով չօգնեցին նրանց։ Երկար տարիներ իսրայելացիները տառապում էին։ Ի վերջո, նրանք ասացին Եհովային. «Մենք մեղք ենք գործել քո դեմ։ Խնդրում ենք, փրկիր մեզ մեր թշնամիներից»։ Իսրայելացիները վերացրին իրենց կուռքերը և կրկին սկսեցին ծառայել Եհովային։

Ժողովուրդը Հեփթայե անունով մի զինվորի ընտրեց, որ առաջնորդի իրեն ամմոնացիների դեմ պատերազմում։ Հեփթայեն Եհովային ասաց. «Եթե դու օգնես մեզ, որ հաղթենք այս պատերազմը, խոստանում եմ, որ երբ վերադառնամ տուն, նա, ով առաջինը ինձ դիմավորի, քեզ կտամ»։ Եհովան լսեց Հեփթայեի աղոթքը և օգնեց նրան հաղթելու պատերազմը։

 Երբ Հեփթայեն վերադարձավ տուն, առաջինը նրան դիմավորեց նրա աղջիկը, որը նրա միակ զավակն էր։ Նա պարում էր ու դափ նվագում։ Ինչպե՞ս վարվեց Հեփթայեն։ Նա հիշեց իր խոստումը և ասաց. «Վա՜յ ինձ, աղջի՛կս։ Դու փշրեցիր իմ սիրտը։ Ես Եհովային խոստում եմ տվել։ Բայց որպեսզի պահեմ այն, պետք է քեզ ուղարկեմ Սելով, որ ծառայես խորանում»։ Աղջիկն ասաց. «Հա՛յր, եթե Եհովային խոստում ես տվել, պետք է պահես այն։ Միայն թե թույլ տուր՝ ընկերուհիներիս հետ երկու ամիս անցկացնեմ լեռներում և հետո գնամ»։ Հեփթայեի աղջիկը իր կյանքի մնացած տարիներին հավատարմորեն ծառայեց խորանում։ Ամեն տարի նրա ընկերուհիները գնում էին Սելով՝ նրան տեսնելու։

«Ով իր որդուն կամ աղջկան ավելի շատ է սիրում, քան ինձ, արժանի չէ ինձ» (Մատթեոս 10։37)