Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Սովորում եմ Աստվածաշնչից

 ԴԱՍ 37

Եհովան խոսում է Սամուելի հետ

Եհովան խոսում է Սամուելի հետ

Հեղի քահանայապետը երկու որդի ուներ, որոնք խորանում քահանա էին ծառայում։ Նրանց անուններն էին Օֆնի և Փենեհես։ Նրանք Եհովայի օրենքներին չէին հնազանդվում և վատ էին վերաբերվում մարդկանց։ Երբ իսրայելացիները զոհ էին մատուցում Եհովային, Օֆնին ու Փենեհեսը մսի ամենալավ կտորները իրենց էին վերցնում։ Հեղին գիտեր, թե ինչպես էին վարվում իր որդիները, բայց ոչինչ չէր անում։ Եհովան թույլ տվե՞ց, որ այդ իրավիճակը շարունակվի։

Թեև Սամուելը Օֆնիից ու Փենեհեսից շատ ավելի փոքր էր, սակայն նրանց պես չէր վարվում։ Եհովան սիրում էր նրան։ Մի գիշեր, երբ Սամուելը քնած էր, մի ձայն լսեց, որն իրեն էր կանչում։ Սամուելը վեր կացավ, վազեց Հեղիի մոտ ու ասաց. «Այստե՛ղ եմ»։ Բայց Հեղին ասաց. «Ես չեմ կանչել քեզ։ Գնա պառկիր»։ Նա գնաց ու պառկեց։ Սակայն ձայնը նորից կանչեց նրան։ Իսկ երբ Սամուելը երրորդ անգամ լսեց այն, Հեղին հասկացավ, որ Եհովան էր կանչում տղային։ Նա Սամուելին պատվիրեց, որ երբ նորից լսի այդ ձայնը, ասի. «Խոսի՛ր, Եհո՛վա, քո ծառան լսում է»։

Սամուելը գնաց ու պառկեց իր տեղը։ Հետո լսեց, որ ձայնը կանչում է. «Սամուե՛լ, Սամուե՛լ»։ Նա պատասխանեց. «Խոսի՛ր, քո ծառան լսում է»։ Այդ ժամանակ Եհովան ասաց նրան. «Հեղիին ասա,  որ ես պատժելու եմ նրան ու նրա ընտանիքին։ Նա գիտի, որ իր որդիները իմ խորանում վատ բաներ են անում, բայց չի խրատում նրանց»։ Հաջորդ առավոտ Սամուելը բաց արեց խորանի դռները, ինչպես որ միշտ անում էր։ Նա վախեցավ Եհովայի ասածները քահանայապետին հայտնելուց։ Բայց Հեղին կանչեց Սամուելին ու հարցրեց. «Որդի՛ս, Եհովան ի՞նչ ասաց քեզ։ Ամեն ինչ պատմիր ինձ»։ Այդ ժամանակ Սամուելը ամեն ինչ պատմեց Հեղիին։

Սամուելը մեծանում էր, և Եհովան նրա հետ էր։ Ողջ Իսրայելում բնակվող մարդիկ գիտեին, որ Եհովան ընտրել է Սամուելին, որ նա մարգարե ու դատավոր լինի։

«Ուստի հիշիր քո Մեծ Արարչին երիտասարդությանդ օրերում» (Ժողովող 12։1)

Իմացիր ավելին

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ-ՆԿԱՐՆԵՐ

Սամուելը խորանում

Ինչպե՞ս Եհովան օրհնեց Սամուելին։ Տպիր այս առաջադրանքը, միացրու կետերը և կարդա պատմությունը քո Աստվածաշնչում։

ՍՈՎՈՐԵՑՐԵՔ ՁԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Սամուելն անում էր այն, ինչ ճիշտ է

Ինչպե՞ս կարող ես, Սամուելի նման, անել այն, ինչ ճիշտ է, նույնիսկ երբ ուրիշները վատ բաներ են անում։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՔԱՐՏԵՐ

Աստվածաշնչյան քարտ. Սամուել

Սամուելը սկսեց ծառայել Աստծուն, երբ դեռ երեխա էր։ Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել նրան։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սամուելը վճռում է Եհովային ծառայել

Սամուելը տեսնում էր, որ հեղինակավոր մարդիկ վատ բաներ էին անում։ Ի՞նչը օգնեց նրան ընտրելու Եհովային ծառայելը, նույնիսկ երբ ուրիշները վատ բաներ էին անում։

ԸՆԴՕՐԻՆԱԿԵՔ ՆՐԱՆՑ ՀԱՎԱՏԸ

Սամուելը մեծացավ «Եհովայի մոտ»

Ինչո՞վ էր առանձնահատուկ Սամուելի մանկությունը։ Ի՞նչը օգնեց նրան ամուր հավատ զարգացնելու, երբ նա ծառայում էր խորանում։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ-ՆԿԱՐՆԵՐ

Ովքե՞ր էին վճռել Եհովային ծառայել

6–8 տարեկան երեխաների համար նախատեսված այս առաջադրանքը օգնում է լավ ճանաչելու աստվածաշնչյան կերպարներին։