Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Սովորում եմ Աստվածաշնչից

 ԴԱՍ 24

Նրանք չեն պահում իրենց խոստումը

Նրանք չեն պահում իրենց խոստումը

Եհովան Մովսեսին ասաց. «Ինձ մոտ՝ լեռը բարձրացիր։ Ես իմ օրենքները կգրեմ քարե տախտակների վրա ու քեզ կտամ»։ Մովսեսը բարձրացավ լեռը և մնաց այնտեղ 40 օր ու 40 գիշեր։ Մինչ նա այնտեղ էր, Եհովան երկու քարե տախտակների վրա գրեց Տասը պատվիրանները և տվեց նրան։

Անցավ որոշ ժամանակ, և իսրայելացիները սկսեցին մտածել, թե Մովսեսը թողել հեռացել է իրենցից։ Նրանք Ահարոնին ասացին. «Մենք ուզում ենք, որ ինչ-որ մեկը մեզ առաջնորդի։ Մեզ համար մի աստվա՛ծ պատրաստիր»։ Ահարոնն ասաց. «Ձեր ոսկին բերեք ինձ մոտ»։ Նա հալեցրեց ոսկին և հորթի արձան պատրաստեց։ Երբ ժողովուրդը տեսավ արձանը, ասաց. «Այս հորթը մեր Աստվա՛ծն է, որը հանեց մեզ Եգիպտոսից»։ Նրանք սկսեցին խոնարհվել ոսկե հորթի առաջ և զվարճանալ։ Արդյոք նրանց արածը ճի՞շտ էր։ Ո՛չ։ Չէ՞ որ ժողովուրդը խոստացել էր միայն Եհովային ծառայել։ Սակայն այդպես վարվելով՝ նրանք չպահեցին իրենց խոստումը։

 Եհովան տեսավ իսրայելացիների արածը և ասաց Մովսեսին. «Գնա՛, իջի՛ր ժողովրդի մոտ։ Նրանք չեն լսում ինձ և խոնարհվում են ոսկե հորթի առաջ»։ Այդ ժամանակ Մովսեսը իջավ լեռան վրայից՝ երկու տախտակները ձեռքին։

Երբ նա մոտեցավ ճամբարին, երգի ձայներ լսեց։ Հետո տեսավ, որ ժողովուրդը պարում է և խոնարհվում է հորթի առաջ։ Մովսեսը շատ բարկացավ և իր ձեռքից շպրտեց երկու տախտակները, ու դրանք կոտրվեցին։ Նա անմիջապես ոչնչացրեց արձանը։ Իսկ հետո հարցրեց Ահարոնին. «Այս ժողովուրդն ինչպե՞ս համոզեց քեզ, որ այս չար բանն անես»։ Ահարոնն էլ պատասխանեց. «Մի՛ բարկացիր։ Դու ինքդ էլ գիտես, թե ինչպիսին է այս ժողովուրդը։ Նրանք ուզեցին, որ իրենց համար մի աստված պատրաստեմ, ես էլ նրանց ոսկին կրակի մեջ գցեցի, և այս հորթը դուրս եկավ»։ Ահարոնը չպետք է այդպիսի բան աներ։ Մովսեսը նորից բարձրացավ լեռը և խնդրեց Եհովային, որ ների ժողովրդին։

Եհովան ներեց նրանց, ովքեր ցանկանում էին հնազանդվել իրեն։ Տեսնո՞ւմ ես, թե որքան կարևոր էր, որ իսրայելացիները հետևեին Մովսեսի առաջնորդությանը։

«Երբ Աստծուն երդում ես տալիս, մի՛ հապաղիր կատարել այն, քանի որ հիմարների հանդեպ հաճություն չկա։ Ինչ որ երդվել ես, կատարիր» (Ժողովող 5։4)