Այս բաժնում կծանոթանանք Հովսեփի, Հոբի, Մովսեսի և իսրայելացիների հետ։ Նրանք բոլորը շատ փորձությունների են ենթարկվել Սատանայի կողմից։ Ոմանք բախվել են անարդարության, բանտարկվել են, ստրկության են տարվել և նույնիսկ մահացել են։ Սակայն Եհովան տարբեր կերպերով պաշտպանել է նրանց։ Եթե ծնող ես, օգնիր երեխայիդ հասկանալու, թե ինչպես են Եհովայի այդ ծառաները չարչարանքներ կրելիս ամուր պահել իրենց հավատը։

Եհովան, տասը պատուհաս բերելով, ցույց տվեց, որ Եգիպտոսի բոլոր աստվածներից ավելի զորեղ է։ Նշիր, թե Եհովան ինչպես է պաշտպանել իր ժողովրդին անցյալում և ինչպես է պաշտպանում այսօր։