Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Սովորում եմ Աստվածաշնչից

 ԴԱՍ 12

Հակոբը ստանում է ժառանգությունը

Հակոբը ստանում է ժառանգությունը

Իսահակը 40 տարեկան էր, երբ ամուսնացավ Ռեբեկայի հետ։ Նա շատ էր սիրում իր կնոջը։ Որոշ ժամանակ անց նրանք երկու երեխա ունեցան՝ երկվորյակ տղաներ։

Մեծ տղայի անունը Եսավ դրեցին, իսկ փոքրինը՝ Հակոբ։ Եսավը սիրում էր դաշտ գնալ. նա լավ որսորդ էր։ Իսկ Հակոբը սիրում էր տանը մնալ։

Այդ ժամանակներում հոր մահից հետո տան մեծ որդին էր ստանում ընտանիքին պատկանող հողատարածքի և փողի մեծ մասը։ Դա կոչվում էր ժառանգություն։ Իսահակի ընտանիքում ժառանգություն էին համարվում նաև այն բոլոր խոստումները, որ Եհովան տվել էր Աբրահամին։ Եսավին չէին հետաքրքրում այդ խոստումները։ Բայց Հակոբի համար դրանք շատ կարևոր էին։

Մի անգամ ամբողջ օրը որս անելուց հետո Եսավը հոգնած տուն եկավ։ Հակոբը կերակուր էր պատրաստում։ Կերակրի անուշ հոտն առնելով՝ Եսավը ասաց. «Սովից մեռնում եմ։ Տուր ինձ այդ ոսպի ապուրից»։ Հակոբը պատասխանեց. «Կտամ, բայց նախ երդվիր, որ քո ժառանգությունը իմը կլինի»։ Եսավն ասաց. «Ինչի՞ս է պետք իմ ժառանգությունը։ Թող քոնը լինի։ Ես հիմա միայն ուտել եմ ուզում»։ Ի՞նչ ես կարծում՝ Եսավը իմաստո՞ւն բան արեց։ Իհարկե ո՛չ։ Եսավը ընդամենը մի աման ոսպի ապուրի համար հրաժարվեց շատ թանկ բանից։

Իսահակը շատ էր ծերացել։ Եկել էր մեծ որդուն օրհնելու ժամանակը։ Բայց Ռեբեկան  օգնեց փոքր որդուն՝ Հակոբին, որ նա ստանա այդ օրհնությունը։ Երբ Եսավը իմացավ այդ մասին, շատ բարկացավ և որոշեց սպանել եղբորը։ Իսահակն ու Ռեբեկան ուզում էին պաշտպանել Հակոբին, այդ պատճառով ասացին նրան. «Գնա քո քեռի Լաբանի մոտ և այնտեղ մնա, մինչև որ Եսավի բարկությունը անցնի»։ Հակոբը լսեց իր ծնողներին և կյանքը փրկելու համար փախավ։

«Ի՞նչ օգուտ է մարդուն, եթե նա շահի ողջ աշխարհը, բայց զրկվի իր հոգուց։ Կամ ի՞նչ կտա մարդը իր հոգու դիմաց» (Մարկոս 8։36, 37)

Իմացիր ավելին

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ-ՆԿԱՐՆԵՐ

Հակոբը, Եսավը և ապուրը

Սովորիր Հակոբի ու Եսավի մասին։ Բեռնիր այս առաջադրանք-նկարը, տպիր այն ու ներկիր։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՔԱՐՏԵՐ

Հակոբ. աստվածաշնչյան քարտ

Բեռնիր աստվածաշնչյան այս քարտը և ավելին իմացիր այն մասին, թե ինչ խոստում տվեց Եհովան Հակոբին։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՔԱՐՏԵՐ

Եսավ. աստվածաշնչյան քարտ

Եսավն ինչպե՞ս ցույց տվեց, որ չէր գնահատում սուրբ բաները։ Տպիր այս աստվածաշնչյան քարտը, որ իմանաս։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Գնահատիր սուրբ բաները

Ինչպե՞ս կարող ես ցույց տալ, որ գնահատում ես սուրբ բաները։