Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Սովորում եմ Աստվածաշնչից

 ԴԱՍ 8

Աբրահամն ու Սառան հնազանդվում են Աստծուն

Աբրահամն ու Սառան հնազանդվում են Աստծուն

Բաբելոնից ոչ շատ հեռու կար մի քաղաք, որը կոչվում էր Ուր։ Այնտեղ մարդիկ ծառայում էին ոչ թե Եհովային, այլ շատ ուրիշ աստվածների։ Բայց կար մի մարդ, ով ծառայում էր միայն Եհովային։ Նրա անունը Աբրահամ էր։

Մի օր Եհովան Աբրահամին ասաց. «Հեռացիր քո երկրից ու հարազատներից և գնա այն երկիր, որը ցույց կտամ քեզ»։ Հետո Աստված խոստացավ նրան. «Քեզանից մեծ ազգ կստեղծեմ։ Հանուն քեզ ամբողջ երկրում ապրող շատ մարդկանց ես բարիք կանեմ»։

Աբրահամը չգիտեր, թե Եհովան ուր է իրեն ուղարկում, բայց նա վստահում էր Աստծուն։ Ուստի Աբրահամը, նրա կին Սառան, նրա հայր Թարան և եղբոր որդին՝ Ղովտը, հնազանդվեցին Եհովային.  նրանք հավաքեցին իրենց իրերը և ճանապարհ ընկան։ Այդ ճանապարհը շատ երկար էր լինելու։

Աբրահամը 75 տարեկան էր, երբ իր ընտանիքի հետ մտավ այն երկիր, ուր Եհովան նրանց ուղարկել էր։ Այդ երկիրը կոչվում էր Քանանի երկիր։ Այնտեղ Աստված խոսեց Աբրահամի հետ և խոստացավ. «Քո երեխաներին եմ տալու այս երկիրը»։ Բայց Աբրահամն ու Սառան ծեր էին և երեխա չունեին։ Ինչպե՞ս էր Եհովան կատարելու իր խոստումը։

«Հավատով Աբրահամը.... հնազանդվեց ու գնաց այն վայրը, որը պետք է ստանար որպես ժառանգություն։ Եվ նա գնաց, թեև չգիտեր, թե ուր է գնում» (Եբրայեցիներ 11։8)

Իմացիր ավելին

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ-ՆԿԱՐՆԵՐ

Ի՞նչ կարող ենք սովորել Աբրահամից

Ի՞նչ բարի գործեր արեց Աբրահամաը ուրիշների համար։ Պատասխանն իմանալու համար բեռնիր այս առաջադրանք-նկարը և կարդա աստվածաշնչյան պատմությունը։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՔԱՐՏԵՐ

Աստվածաշնչյան քարտ. Աբրահամ

Իմացիր, թե ինչու է Աբրահամը կոչվել Աստծու ընկեր։ Տպիր, կտրիր ու պահիր այս աստվածաշնչյան քարտը։