Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Սովորում եմ Աստվածաշնչից

 ԴԱՍ 5

Նոյի տապանը

Նոյի տապանը

Ժամանակի ընթացքում երկիրը լցվեց մարդկանցով։ Նրանցից շատերը չար էին։ Նույնիսկ երկնքում որոշ հրեշտակներ չար դարձան։ Նրանք թողեցին իրենց երկնային տունը և իջան երկիր։ Գիտե՞ս, թե ինչու նրանք դա արեցին։ Այդպես նրանք կարող էին մարդկային մարմին հագնել և ամուսնանալ կանանց հետ։

Այդ հրեշտակներից և կանանցից որդիներ ծնվեցին, որոնք մեծացան ու դարձան ուժեղ և դաժան մարդիկ։ Նրանք վնասում էին ուրիշներին։ Եհովան չէր կարող թույլ տալ, որ դա շարունակվեր։ Այդ պատճառով նա որոշեց ջրհեղեղ բերել երկրի վրա և կործանել չար մարդկանց։

Բայց կար մի մարդ, որը տարբերվում էր մյուսներից։ Նա սիրում էր Եհովային։ Նրա անունը Նոյ էր։ Նոյը ուներ կին և երեք որդի, որոնց անուններն էին Սեմ, Քամ և Հաբեթ։ Նրանք նույնպես ամուսնացած էին։ Եհովան Նոյին ասաց, որ մի մեծ տապան կառուցի, որպեսզի նա և նրա ընտանիքը Ջրհեղեղից փրկվեն։ Տապանը հսկայական արկղ էր և կարող էր մնալ ջրի վրա։ Եհովան նաև պատվիրեց Նոյին, որ տապան մտցնի շատ կենդանիների, որպեսզի նրանք էլ փրկվեն։

Նոյն անմիջապես սկսեց կառուցել տապանը։ Մոտ 50 տարի պահանջվեց, որ նա և նրա ընտանիքը կառուցեն այն։ Նրանք կառուցեցին տապանը ճիշտ այնպես, ինչպես Եհովան ասել էր։ Այդ ընթացքում Նոյը մարդկանց ասում էր, որ Ջրհեղեղ է լինելու։ Բայց ոչ ոք չէր լսում նրան։

Ի վերջո եկավ տապան մտնելու ժամանակը։ Արի տեսնենք, թե ինչ եղավ դրանից հետո։

«Ինչպես որ Նոյի օրերում էր, այնպես էլ կլինի մարդու Որդու ներկայության ժամանակ» (Մատթեոս 24։37)

Իմացիր ավելին

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՔԱՐՏԵՐ

Աստվածաշնչյան քարտ. Նոյ

Գիտե՞ս Նոյի երեք որդիների անունները։ Իմացիր ավելին Նոյի և նրա ընտանիքի մասին։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոյը հավատ է դրսևորում Աստծու հանդեպ

Աստծու պատվերով Նոյը մի տապան կառուցեց, որ Ջրհեղեղից փրկի իր ընտանիքին։ Նոյի և Ջրհեղեղի մասին պատմությունից ի՞նչ կարող ես սովորել Աստծու հանդեպ հավատ դրսևորելու մասին։