Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Սովորում եմ Աստվածաշնչից

 ԴԱՍ 4

Բարկությունը դրդում է սպանության

Բարկությունը դրդում է սպանության

Եդեմի պարտեզից հեռանալուց հետո Ադամն ու Եվան շատ երեխաներ ունեցան։ Նրանց առաջին որդին՝ Կայենը, դարձավ հողագործ, իսկ երկրորդ որդին, որի անունը Աբել էր՝ հովիվ։

Մի անգամ Կայենն ու Աբելը ընծաներ բերեցին Եհովային։ Գիտե՞ս, թե ինչ է ընծան։ Դա հատուկ նվեր է։ Աբելի ընծան ուրախացրեց Եհովային, իսկ Կայենի ընծան չուրախացրեց։ Այդ պատճառով Կայենը շատ բարկացավ։ Եհովան զգուշացրեց Կայենին, որ բարկանալու պատճառով նա վատ արարք կգործի։ Բայց Կայենը չլսեց։

Ավելի ուշ նա Աբելին ասաց. «Արի դաշտ գնանք»։ Երբ նրանք դաշտում մենակ էին, Կայենը հարձակվեց իր  եղբոր վրա ու սպանեց նրան։ Ի՞նչ արեց Եհովան։ Նա պատժեց Կայենին՝ ուղարկելով նրան ընտանիքից հեռու մի տեղ։ Կայենին երբեք թույլ չէր տրվելու հետ դառնալ։

Ի՞նչ ենք սովորում։ Կարող է այնպես պատահել, որ բարկանանք, երբ ինչ-որ բան մեր ուզածով չլինի։ Եթե զգանք, որ սկսում ենք բարկանալ, կամ եթե ուրիշները տեսնեն, որ բարկանում ենք, և ուղղեն մեզ, մենք պետք է անմիջապես լսենք ու ձգտենք այլևս չբարկանալ։

Քանի որ Աբելը սիրում էր Եհովային և անում էր այն, ինչ ճիշտ է, Եհովան միշտ կհիշի նրան։ Երբ նա երկիրը դրախտ դարձնի, Աբելին նորից կյանք կտա։

«Նախ հաշտվիր քո եղբոր հետ և հետո վերադարձիր ու մատուցիր ընծադ» (Մատթեոս 5։24)

Իմացիր ավելին

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ-ՆԿԱՐՆԵՐ

Ի՞նչ կարող ենք սովորել Կայենից և Աբելից

Տպիր այս առաջադրանքը, կարդա աստվածաշնչյան համարները և լրացրու բաց թողնված խոսքերը։

ԸՆԴՕՐԻՆԱԿԵՔ ՆՐԱՆՑ ՀԱՎԱՏԸ

Աբել. «Նա դեռ խոսում է, թեպետև մահացել է»

Ի՞նչ կարող ենք իմանալ Աբելի ու նրա հավատի մասին, չնայած որ Աստվածաշնչում շատ քիչ բան է գրված նրա մասին։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՔԱՐՏԵՐ

Աստվածաշնչյան քարտ. Աբել

Ի՞նչ արեց Աբելը Աստծու հավանությունը ստանալու համար։ Տպիր այս աստվածաշնչյան քարտը և ավելին իմացիր Աբելի մասին։