Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Սովորում եմ Աստվածաշնչից

 ԴԱՍ 3

Ադամն ու Եվան չեն հնազանդվում Աստծուն

Ադամն ու Եվան չեն հնազանդվում Աստծուն

Մի օր, երբ Եվան մենակ էր, մի օձ խոսեց նրա հետ ու հարցրեց. «Իսկապե՞ս Աստված ասաց, որ պարտեզի ոչ մի ծառից չպետք է ուտեք»։ Եվան պատասխանեց. «Բոլոր ծառերի պտուղներից կարող ենք ուտել՝ բացի մի ծառից։ Եթե դրանից ուտենք, կմեռնենք»։ Օձն ասաց. «Չեք մեռնի։ Եթե ուտեք այդ ծառից, Աստծու պես կլինեք»։ Արդյոք նա ճի՞շտ էր ասում։ Ո՛չ, սուտ էր խոսում։ Բայց Եվան հավատաց նրա խոսքերին։ Ինչքան շատ էր նա այդ պտղին նայում, այնքան ավելի շատ էր ուզում ուտել այն։ Եվան կերավ արգելված ծառի պտղից և ամուսնուն էլ տվեց։ Ադամը գիտեր, որ եթե իրենք չհնազանդվեն Աստծուն, կմահանան։ Բայց, միևնույնն է, կերավ պտղից։

Այդ օրը՝ ավելի ուշ, Եհովան խոսեց Ադամի ու Եվայի հետ։ Նա հարցրեց, թե ինչու նրանք չհնազանդվեցին իրեն։ Եվան մեղադրեց օձին, իսկ Ադամը՝ Եվային։ Քանի որ Ադամն ու Եվան չլսեցին Եհովային, նա վռնդեց նրանց պարտեզից։ Եվ որպեսզի նրանք երբեք չվերադառնան պարտեզ, մուտքի մոտ հրեշտակների կանգնեցրեց և բոցավառվող սուր դրեց։

Եհովան ասաց, որ նա, ով խաբեց Եվային, նույնպես կպատժվի։ Իրականում, Եվայի հետ խոսողը օձը չէր։ Եհովան խոսող օձեր չէր ստեղծել։ Մի չար հրեշտակ այնպես արեց, որ թվա, թե օձն է խոսում։ Այդպես նա ուզում էր խաբել Եվային։ Այդ չար հրեշտակը Բանսարկու Սատանան էր։ Ապագայում Եհովան կոչնչացնի Սատանային, որպեսզի նա չկարողանա խաբել մարդկանց և ստիպել, որ վատ արարքներ անեն։

«[Բանսարկուն] մարդասպան էր իր բռնած ընթացքի հենց սկզբից և ճշմարտության մեջ հաստատ չմնաց, որովհետև ճշմարտություն չկա նրա մեջ» (Հովհաննես 8։44)

Իմացիր ավելին

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադամն ու Եվան եսասիրաբար են վարվում

Ի՞նչ տեղի ունեցավ նրանց կայացրած սխալ որոշման արդյունքում։