Ինչո՞ւ Եհովան ջրհեղեղով կործանեց այն ժամանակվա աշխարհը։ Մարդկության պատմության վաղ շրջանում մի պայքար սկսվեց, պայքար բարու և չարի միջև։ Որոշ մարդիկ, ինչպիսիք էին Ադամը, Եվան և նրանց որդի Կայենը, չարի կողմը անցան։ Ոմանք էլ, օրինակ՝ Աբելը և Նոյը, բարու կողմը անցան։ Շատերը այնքան չար էին, որ Եհովան կործանեց այն ժամանակվա աշխարհը։ Գրքի այս բաժինը կօգնի մեզ սովորելու այն մասին, որ Եհովան տեսնում է, թե որ կողմն ենք բռնում, և որ նա երբեք թույլ չի տա չարին հաղթել բարուն։