Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Սովորում եմ Աստվածաշնչից

 ԴԱՍ 88

Հիսուսը ձերբակալվում է

Հիսուսը ձերբակալվում է

Հիսուսն իր առաքյալների հետ անցավ Կեդրոն հեղեղատը և գնաց դեպի Ձիթենյաց լեռը։ Կեսգիշերն անց էր։ Լիալուսին էր։ Երբ նրանք եկան Գեթսեմանի պարտեզ, Հիսուսն առաքյալներին ասաց. «Այստե՛ղ մնացեք և արթո՛ւն եղեք»։ Հետո նա մի փոքր առաջ գնաց ու ծնկի եկավ։ Հիսուսը շատ անհանգիստ էր։ Նա սկսեց աղոթել Եհովային՝ ասելով. «Թող քո կամքը լինի»։ Այդ ժամանակ Եհովան մի հրեշտակ ուղարկեց, որ զորացնի նրան։ Երբ Հիսուսը վերադարձավ առաքյալների մոտ, տեսավ, որ երեքն էլ քնած են։ Նա ասաց. «Արթնացե՛ք։ Քնելու ժամանակը չէ։ Ժամը հասել է, որ ես մատնվեմ իմ թշնամիների ձեռքը»։

Կարճ ժամանակ անց եկավ Հուդան։ Նա գալիս էր սրերով ու մահակներով զինված մի մեծ ամբոխի առջևից։ Հուդան գիտեր, թե որտեղ կարելի է գտնել Հիսուսին, որովհետև նրանք հաճախ էին գալիս այդ պարտեզ։ Նա զինվորներին ասել էր, որ ցույց կտա, թե ով է Հիսուսը։ Քայլելով ուղիղ դեպի Հիսուսը՝ նա ասաց. «Ողջո՛ւյն, Ուսուցի՛չ»։ Ապա համբուրեց նրան։ Բայց Հիսուսն ասաց. «Հո՛ւդա, համբույրո՞վ ես ինձ մատնում»։

Հիսուսը առաջ գնաց ու հարցրեց ամբոխին. «Ո՞ւմ եք փնտրում»։ Նրանք պատասխանեցին. «Հիսուս նազովրեցուն»։ Նա ասաց. «Այդ ես եմ»։ Այդ ժամանակ մարդիկ հետ-հետ գնացին ու գետին ընկան։ Հիսուսը նորից հարցրեց ամբոխին. «Ո՞ւմ եք փնտրում»։ Նրանք նորից պատասխանեցին. «Հիսուս նազովրեցուն»։ Հիսուսը ասաց. «Ձեզ ասացի, որ ես եմ։ Թողեք, որ այս մարդիկ գնան»։

Երբ Պետրոսը հասկացավ, թե ինչ է տեղի ունենում, հանեց իր սուրը և կտրեց քահանայապետի ծառա Մալքոսի ականջը։ Բայց Հիսուսը դիպավ ծառայի ականջին և բուժեց նրան։ Հետո Պետրոսին ասաց. «Սուրդ տե՛ղը դիր, որովհետև սրով կռվողը սրով էլ կմեռնի»։ Այդ ժամանակ զինվորները բռնեցին Հիսուսին և նրա ձեռքերը կապեցին։ Իսկ առաքյալները փախան։ Ամբոխը Հիսուսին տարավ ավագ քահանա  Հաննայի մոտ։ Հաննան հարցաքննեց նրան և հետո ուղարկեց Կայիափա քահանայապետի մոտ։ Իսկ ի՞նչ տեղի ունեցավ առաքյալների հետ։

«Աշխարհում դուք նեղություն կունենաք, բայց քա՛ջ եղեք, ես հաղթեցի աշխարհին» (Հովհաննես 16։33)