Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Սովորում եմ Աստվածաշնչից

 ԴԱՍ 75

Սատանան փորձում է Հիսուսին

Սատանան փորձում է Հիսուսին

Երբ Հիսուսը մկրտվեց, սուրբ ոգին մղեց նրան գնալու անապատ։ Այնտեղ նա 40 օր ոչինչ չկերավ։ Հիսուսը շատ քաղցած էր։ Սատանան եկավ, որ փորձի նրան, և ասաց. «Եթե իսկապես Աստծու Որդի ես, այս քարերին ասա, որ հաց դառնան»։ Բայց Հիսուսը, մեջբերելով Սուրբ Գրքերից, պատասխանեց. «Գրված է, որ ապրելու համար մարդուն կերակուրից ավելին է հարկավոր։ Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Եհովայի ասած բոլոր խոսքերին»։

Այդ ժամանակ Սատանան Հիսուսին ասաց. «Եթե իսկապես Աստծու Որդի ես, քեզ ցած նետիր տաճարի ամենաբարձր տեղից, քանի որ գրված է, որ Աստված կուղարկի իր հրեշտակներին, որ բռնեն քեզ»։ Սակայն Հիսուսը նորից մեջբերեց Սուրբ Գրքերից և ասաց. «Գրված է, որ չպետք է փորձես Եհովային»։

Հետո Սատանան Հիսուսին ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորությունները, նրանց հարստությունն ու փառքը և ասաց. «Այս բոլոր թագավորություններն ու դրանց փառքը քեզ կտամ, եթե մեկ անգամ երկրպագություն անես ինձ»։ Բայց Հիսուսը պատասխանեց. «Հեռացի՛ր, Սատանա՛, քանի որ գրված է, որ միմիայն Եհովային պետք է երկրպագես»։

Այդ ժամանակ Սատանան հեռացավ, և հրեշտակները եկան ու Հիսուսին ուտելու բան տվեցին։ Դրանից հետո Հիսուսը սկսեց քարոզել Թագավորության մասին բարի լուրը։ Հենց դրա համար էր նա եկել երկիր։ Մարդկանց դուր էին գալիս Հիսուսի սովորեցրածները, և նրանք գնում էին նրա հետևից, ուր էլ որ նա գնար։

«Երբ [Սատանան] սուտ է խոսում, իր էության համաձայն է խոսում, որովհետև ստախոս է և ստության հայրը» (Հովհաննես 8։44)

Իմացիր ավելին

ՀԻՍՈՒՍՆ Է ՃԱՆԱՊԱՐՀԸ, ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՅԱՆՔԸ

Ինչպես է Հիսուսը դիմադրում փորձություններին

Հիսուսի փորձություններից երկու կարևոր բան ենք իմանում Սատանայի մասին։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Ինչպես դիմադրել գայթակղությանը

Երբ Հովսեփին ստիպեցին մի կողմ դնել իր բարոյական սկզբունքները, ի՞նչն օգնեց նրան ճիշտ կերպով վարվելու։