Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Սովորում եմ Աստվածաշնչից

 ԴԱՍ 80

Հիսուսը ընտրում է տասներկու առաքյալներին

Հիսուսը ընտրում է տասներկու առաքյալներին

Մոտ մեկուկես տարի քարոզելուց հետո Հիսուսը պետք է կարևոր որոշում կայացներ։ Ո՞ւմ էր նա ընտրելու, որ միասին անեին Աստծու հանձնարարած գործը։ Ո՞ւմ էր կրթելու, որ առաջնորդեին քրիստոնեական ժողովը։ Հիսուսը ուզում էր, որ այդ որոշումները կայացնելիս Եհովան առաջնորդություն տար իրեն։ Ուստի նա մի լեռ բարձրացավ, որտեղ կարող էր մենակ լինել, և ամբողջ գիշեր աղոթեց։ Առավոտյան Հիսուսը իր մոտ կանչեց աշակերտներից մի քանիսին ու նրանց միջից ընտրեց 12 առաքյալների։ Նրանցից ո՞ւմ անունն ես հիշում։ Ահա նրանց անունները՝ Պետրոս, Անդրեաս, Հակոբոս, Հովհաննես, Փիլիպոս, Բարդուղիմեոս, Թովմաս, Մատթեոս, Ալփեոսի որդի Հակոբոս, Թադեոս, Սիմոն և Հուդա Իսկարիովտացի։

Անդրեաս, Պետրոս, Փիլիպոս, Հակոբոս

Ուր որ Հիսուսը գնում էր, տասներկու առաքյալները նրա հետ էին գնում։ Հիսուսը նրանց շատ բաներ սովորեցրեց, ապա ուղարկեց քարոզելու։ Եհովան նրանց զորություն տվեց դևեր հանելու և հիվանդներին բուժելու։

Հովհաննես, Մատթեոս, Բարդուղիմեոս, Թովմաս

Հիսուսը տասներկու առաքյալներին ընկերներ էր կոչում և վստահում էր նրանց։ Փարիսեցիները առաքյալներին անուսում և հասարակ  մարդիկ էին համարում։ Բայց Հիսուսը կրթեց նրանց՝ օգնելով, որ կատարեն իրենց գործը։ Առաքյալները Հիսուսի հետ էին լինելու նրա կյանքի ամենակարևոր պահերին, օրինակ՝ նրա մահվանից առաջ և հարությունից հետո։ Հիսուսի նման՝ տասներկու առաքյալներից շատերը Գալիլեայից էին։ Նրանցից մի քանիսը ամուսնացած էին։

Ալփեոսի որդի Հակոբոս, Հուդա Իսկարիովտացի, Թադեոս, Սիմոն

Առաքյալները անկատար մարդիկ էին և սխալներ էին գործում։ Երբեմն նրանք խոսում էին առանց մտածելու և սխալ որոշումներ էին կայացնում, երբեմն էլ անհամբեր էին։ Նրանք նույնիսկ վիճում էին այն հարցի շուրջ, թե իրենցից ով է ավելի կարևոր։ Սակայն առաքյալները լավ մարդիկ էին և սիրում էին Եհովային։ Հիսուսի հեռանալուց հետո նրանք դառնալու էին քրիստոնեական ժողովի հիմքը։

«Ես ձեզ ընկերներ կոչեցի, որովհետև այն ամենը, ինչ իմ Հորից լսեցի, հայտնեցի ձեզ» (Հովհաննես 15։15)

Իմացիր ավելին

ՀԻՍՈՒՍՆ Է ՃԱՆԱՊԱՐՀԸ, ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՅԱՆՔԸ

Հիսուսը ընտրում է 12 առաքյալներին

Ի՞նչ տարբերություն կա առաքյալի և աշակերտի միջև։

ՀԻՍՈՒՍՆ Է ՃԱՆԱՊԱՐՀԸ, ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՅԱՆՔԸ

Քարոզում է Գալիլեայում և կրթում է առաքյալներին

Ի՞նչ իմաստով է «երկնքի թագավորությունը մոտեցել»։

ԻՄ ԴԱՍԸ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՑ

12 առաքյալները

Օգնիր երեխայիդ սովորելու Հիսուսի առաքյալների անունները։