Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Սովորում եմ Աստվածաշնչից

 ԴԱՍ 76

Հիսուսը մաքրում է տաճարը

Հիսուսը մաքրում է տաճարը

Մ. թ. 30 թ. գարնանը Հիսուսը գնաց Երուսաղեմ։ Շատ մարդիկ էին եկել այնտեղ՝ Պասեքը նշելու համար։ Այդ տոնին նրանք տաճարում կենդանիներ էին զոհաբերում։ Որոշ մարդիկ կենդանիներին իրենց հետ էին բերում, ոմանք էլ Երուսաղեմում էին գնում դրանք։

Երբ Հիսուսը տաճար մտավ, տեսավ, որ մարդիկ այնտեղ կենդանիներ են վաճառում։ Նրանք առևտրով էին զբաղվում հենց Եհովայի տանը, որտեղ նրան երկրպագություն էր մատուցվում։ Ի՞նչ արեց Հիսուսը։ Նա պարաններից մի մտրակ պատրաստեց և բոլորին իրենց եզների ու ոչխարների հետ տաճարից դուրս վռնդեց, շուռ տվեց դրամափոխների սեղանները և ցիրուցան արեց մետաղադրամները։ Հիսուսը աղավնի վաճառողներին  ասաց. «Հեռացրե՛ք դրանք այստեղից և իմ Հոր տունը առևտրի տուն մի՛ դարձրեք»։

Տաճարում եղող ժողովուրդը զարմացավ, երբ տեսավ, թե ինչ արեց Հիսուսը։ Նրա աշակերտները հիշեցին Մեսիայի մասին այս մարգարեությունը. «Ես նախանձախնդիր կլինեմ Եհովայի տան հանդեպ»։

Ավելի ուշ՝ մ. թ. 33 թ.-ին, Հիսուսը երկրորդ անգամ մաքրեց տաճարը։ Նա թույլ չէր տալիս, որ որևէ մեկը անհարգալից վերաբերմունք դրսևորեր իր Հոր տան նկատմամբ։

«Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ Հարստությանը» (Ղուկաս 16։13)