Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Սովորում եմ Աստվածաշնչից

 ԴԱՍ 74

Հիսուսը դառնում է Մեսիա

Հիսուսը դառնում է Մեսիա

Հովհաննեսը քարոզում էր. «Ինձնից ավելի մեծն է գալիս»։ Երբ Հիսուսը մոտ 30 տարեկան էր, Գալիլեայից եկավ Հորդանան գետ, որտեղ Հովհաննեսը մկրտում էր մարդկանց։ Նա ուզում էր, որ Հովհաննեսը մկրտի իրեն, սակայն Հովհաննեսն ասաց. «Ե՛ս չպետք է մկրտեմ քեզ։ Դո՛ւ պետք է մկրտես ինձ»։ Հիսուսը պատասխանեց. «Եհովան ուզում է, որ դու մկրտես ինձ»։ Ուստի նրանք մտան Հորդանան գետը, և Հովհաննեսը Հիսուսին ամբողջությամբ մտցրեց ջրի մեջ։

Երբ Հիսուսը դուրս եկավ ջրից, աղոթեց։ Այդ պահին երկինքը բացվեց, և Աստծու ոգին աղավնու նման նրա վրա իջավ։ Հետո Եհովան երկնքից ասաց. «Դո՛ւ ես իմ սիրելի Որդին, ես քեզ հավանել եմ»։

Երբ Եհովայի ոգին իջավ Հիսուսի վրա, նա դարձավ Քրիստոս, կամ՝ Մեսիա։ Այդ ժամանակից սկսած՝ նա պետք է աներ այն գործը, որի համար Եհովան նրան երկիր էր ուղարկել։

Մկրտությունից անմիջապես հետո Հիսուսը գնաց անապատ և 40 օր անցկացրեց այնտեղ։ Երբ նա վերադարձավ, գնաց Հովհաննեսի մոտ։ Հովհաննեսը, տեսնելով նրան, ասաց. «Սա է Աստծու Գառը, որ վերցնում է աշխարհի մեղքը»։ Այդ խոսքերով Հովհաննեսը ժողովրդին ցույց տվեց, որ Հիսուսն է Մեսիան։ Իսկ գիտե՞ս, թե ինչ եղավ այն ժամանակ, երբ Հիսուսը անապատում էր։ Արի տեսնենք։

«Մի ձայն լսվեց երկնքից. «Դո՛ւ ես իմ սիրելի Որդին, ես քեզ հավանել եմ»» (Մարկոս 1։11)

Իմացիր ավելին

ՀԻՍՈՒՍՆ Է ՃԱՆԱՊԱՐՀԸ, ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՅԱՆՔԸ

Հիսուսը մկրտվում է

Ինչո՞ւ Հիսուսը մկրտվեց, եթե նա երբեք մեղք չէր գործել։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՐՑԵՐ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

Ի՞նչ է մկրտությունը

Ինչպե՞ս և երբ անհատը պետք է մկրտվի։ Մկրտությունը անհատին մաքրո՞ւմ է մեղքերից։ Իմացիր, թե ինչ տարբերություն կա մկրտության ու կնունքի միջև։