Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Սովորում եմ Աստվածաշնչից

 ԴԱՍ 81

Լեռան քարոզը

Լեռան քարոզը

12 առաքյալներին ընտրելուց հետո Հիսուսը ցած իջավ լեռան վրայից ու տեսավ, որ մի մեծ բազմություն էր հավաքվել։ Մարդիկ եկել էին Գալիլեայից, Հրեաստանից, Տյուրոսից, Սիդոնից, Ասորիքից ու Հորդանանի մյուս կողմից։ Նրանք Հիսուսի մոտ էին բերել տարբեր հիվանդություններով տառապող մարդկանց, նաև նրանց, ում տանջում էին դևերը։ Հիսուսը բուժեց բոլորին։ Հետո նա նստեց լեռան լանջին ու սկսեց խոսել։ Նա բացատրեց, թե ինչ է հարկավոր անել Աստծու ընկերը լինելու համար։ Եհովայի ընկերը լինելու համար մենք պետք է հասկանանք, որ նրա կարիքն ունենք, ու պետք է սովորենք սիրել նրան։ Բայց չենք կարող սիրել Աստծուն, եթե չենք սիրում մարդկանց։ Մենք պետք է նաև բարի և արդար լինենք բոլորի հանդեպ, նույնիսկ մեր թշնամիների։

Հիսուսն ասաց. «Բավական չէ միայն ընկերներին սիրել։ Դուք պետք է նաև ձեր թշնամիներին սիրեք և սրտանց ներեք մարդկանց։ Եթե ինչ-որ մեկը ձեզնից նեղացել է, անմիջապես գնացեք նրա մոտ ու ներողություն խնդրեք։ Մարդկանց հետ վարվեք այնպես, ինչպես ուզում եք, որ նրանք ձեզ հետ վարվեն»։

 Հիսուսը նաև լավ խորհուրդներ տվեց նյութական բաների վերաբերյալ։ Նա ասաց. «Ավելի կարևոր է Եհովայի ընկերը լինել, քան շատ փող ունենալ։ Գողը կարող է գողանալ ձեր փողերը, բայց ոչ ոք չի կարող գողանալ Եհովայի հետ ունեցած ձեր ընկերությունը։ Մի՛ մտահոգվեք այն բանի համար, թե ինչ պիտի ուտեք, ինչ պիտի խմեք կամ ինչ պիտի հագնեք։ Նայեք թռչուններին։ Աստված նրանց միշտ բավականաչափ ուտելիք է տալիս։ Մտահոգվելով՝ ձեր կյանքը անգամ մեկ օրով չեք երկարացնի։ Հիշեք՝ Եհովան գիտի, թե դուք ինչի կարիք ունեք»։

Ժողովուրդը երբեք չէր լսել, որ ինչ-որ մեկը Հիսուսի նման խոսեր։ Կրոնական առաջնորդները նրանց այդպիսի բաներ չէին սովորեցրել։ Ինչո՞ւ էր Հիսուսը մեծ ուսուցիչ։ Քանի որ այն, ինչ նա սովորեցնում էր, Եհովայից էր սովորել։

«Իմ լուծը ձեզ վրա վերցրեք և սովորեք ինձանից, որ հեզ եմ ու սրտով խոնարհ, և դուք թարմություն կգտնեք ձեր հոգիների համար» (Մատթեոս 11։29)