Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Սովորում եմ Աստվածաշնչից

 ԴԱՍ 72

Պատանի Հիսուսը

Պատանի Հիսուսը

Հովսեփն ու Մարիամը Հիսուսի և իրենց մյուս որդիների ու աղջիկների հետ ապրում էին Նազարեթում։ Հովսեփն ատաղձագործությամբ էր զբաղվում և այդպես հոգ էր տանում իր ընտանիքին։ Նա նաև սովորեցնում էր իր ընտանիքին Եհովայի մասին և ուսուցանում էր նրա Օրենքը։ Նրանք կանոնավորաբար գնում էին ժողովարան, որ երկրպագեին Եհովային, նաև ամեն տարի գնում էին Երուսաղեմ՝ Պասեքը նշելու։

Մի անգամ, երբ Հիսուսը 12 տարեկան էր, իր ընտանիքի հետ, սովորության համաձայն, երկար ճանապարհ կտրեց, որ գնա Երուսաղեմ։ Շատ մարդիկ էին եկել այնտեղ՝ Պասեքը նշելու։ Հետդարձի ճանապարհին Հովսեփն ու Մարիամը նկատեցին, որ Հիսուսն իրենց հետ չէ, բայց մտածեցին, թե նա իրենց հետ ճամփորդողների մեջ է։ Սակայն երբ ազգականների մեջ փնտրեցին նրան, չգտան։

Հովսեփն ու Մարիամը վերադարձան Երուսաղեմ ու երեք օր փնտրեցին իրենց որդուն։ Վերջիվերջո նրանք գնացին տաճար։ Հիսուսն այնտեղ էր։ Ուսուցիչների մեջ նստած՝ նա ուշադիր լսում  ու հետաքրքիր հարցեր էր տալիս։ Ուսուցիչներն այնքան տպավորված էին Հիսուսով, որ սկսեցին հարցեր տալ նրան։ Նրա պատասխանները լսելով՝ նրանք զարմանում էին։ Ուսուցիչները տեսնում էին, որ Հիսուսը հասկանում էր Եհովայի Օրենքը։

Հովսեփն ու Մարիամը շատ էին անհանգստացել։ Մարիամն ասաց. «Զավա՛կս, մենք ամենուրեք քեզ էինք փնտրում։ Որտե՞ղ էիր»։ Հիսուսը պատասխանեց. «Չգիտեի՞ք, որ ես այստեղ՝ իմ Հոր տանը, պետք է լինեմ»։

Հիսուսն իր ծնողների հետ գնաց Նազարեթ։ Հովսեփը նրան ատաղձագործություն սովորեցրեց։ Ի՞նչ ես կարծում՝ պատանեկան տարիքում ինչպիսի՞ն էր Հիսուսը։ Հիսուսը մեծանում էր ու շարունակում էր իմաստությամբ լցվել՝ արժանանալով Աստծու և մարդկանց հավանությանը։

«Քո կամքը կատարելու մեջ ես ուրախություն գտա, ո՛վ իմ Աստված, և քո օրենքը իմ սրտում է» (Սաղմոս 40։8)