Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Ընտրել լեզուն Հայերեն

 ԴԱՍ 57

Եհովան Երեմիային ուղարկում է քարոզելու

Եհովան Երեմիային ուղարկում է քարոզելու

Եհովան ընտրեց Երեմիային, որ մարգարե ծառայի Հուդայի ժողովրդի համար։ Նա պատվիրեց նրան, որ քարոզի ու նախազգուշացնի մարդկանց այն մասին, որ այլևս չար գործեր չանեն։ Սակայն Երեմիան ասաց. «Ո՛վ Եհովա, ես դեռ պատանի եմ։ Ես չգիտեմ՝ ինչպես խոսել ժողովրդի հետ»։ Բայց Եհովան ասաց նրան. «Մի՛ վախեցիր։ Ես կսովորեցնեմ քեզ, թե ինչ պետք է ասես, և կօգնեմ քեզ»։

Եհովան Երեմիային ասաց, որ կանչի ժողովրդի երեցներին, նրանց առաջ կավե մի կուժ կոտրի ու ասի. «Երուսաղեմը սրա նման կկոտրվի»։ Երբ Երեմիան արեց Եհովայի ասածը, երեցները շատ բարկացան։ Փասուր անունով մի քահանա հարվածեց մարգարեին և նրա ձեռքերն ու ոտքերը դրեց կոճղի մեջ։ Ողջ գիշեր Երեմիան չկարողացավ շարժվել։ Հաջորդ առավոտ Փասուրը Եհովայի մարգարեին հանեց կոճղի միջից։ Երեմիան մտածեց. «Ես այլևս չեմ կարող դիմանալ այս ամենին։ Էլ չեմ քարոզելու»։ Բայց իրականում նա հանձնվե՞ց։ Ո՛չ։ Երբ Երեմիան ավելի շատ մտածեց այդ մասին, ասաց. «Իմ սրտում Եհովայի խոսքը վառվող կրակի պես է։ Չեմ կարող չքարոզել»։ Եվ նա շարունակեց նախազգուշացում տալ ժողովրդին։

Անցան տարիներ։ Հուդայում նոր թագավոր սկսեց իշխել։ Քահանաներին և սուտ մարգարեներին դուր չէին գալիս Երեմիայի ասածները։ Նրանք ասացին իշխաններին. «Այս մարդը մահվան է արժանի»։ Իսկ Երեմիան ասաց նրանց. «Լավ իմացեք, որ եթե ինձ սպանեք, անմեղ մարդու սպանած կլինեք, որովհետև իրականում ես Եհովայի խոսքերն եմ ասում, ոչ թե իմ»։ Այդ ժամանակ իշխաններն ասացին. «Այս մարդը մահվան արժանի չէ»։

 Երեմիան շարունակեց քարոզել, և իշխանները շատ բարկացան։ Նրանք թագավորին խնդրեցին, որ սպանի Երեմիային։ Թագավորը նրանց թույլ տվեց, որ անեն նրան այն, ինչ ուզեն։ Իշխանները վերցրին մարգարեին ու գցեցին մի խոր, ցեխոտ ջրամբարի մեջ՝ հուսալով, որ նա կմեռնի այնտեղ։ Երեմիան սկսեց ցեխի մեջ ընկղմվել։

Աբդիմելեք անունով մի պալատական թագավորին ասաց. «Տե՛ր իմ թագավոր, իշխանները Երեմիային ջրամբարի մեջ են գցել։ Եթե նրան թողնենք այնտեղ, նա սովից կմեռնի»։ Թագավորը Աբդիմելեքին հրամայեց, որ իր հետ 30 մարդ վերցնի ու Երեմիային ջրամբարից դուրս հանի։ Ի՞նչ ես կարծում՝ չպե՞տք է մենք էլ լինենք Երեմիայի նման, որը թույլ չտվեց, որ որևէ բան խանգարի իրեն քարոզել։

«Իմ անվան համար ատված կլինեք բոլորի կողմից, բայց ով որ մինչև վերջ տոկա, նա կփրկվի» (Մատթեոս 10։22)