Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Սովորում եմ Աստվածաշնչից

1-ին բաժնի ներածություն

1-ին բաժնի ներածություն

Աստվածաշունչը սկսվում է արարչագործության մասին պատմությամբ. մեր աչքերի առաջ բացվում են հրաշալի պատկերներ՝ Եհովայի ստեղծած գեղեցիկ բաները՝ թե՛ երկնքում, թե՛ երկրի վրա։ Եթե ծնող ես, օգնիր երեխայիդ տեսնելու ստեղծագործության հրաշալի բազմազանությունը։ Նշիր, որ Աստված այնպես է ստեղծել մարդուն, որ նա իր տեսակով կենդանիներից գերազանց լինի, և օժտել է նրան խոսելու, մտածելու, ստեղծագործելու, երգելու և աղոթելու կարողությամբ։ Երեխայիդ մեջ երախտագիտություն զարգացրու Եհովայի զորության, իմաստության և հատկապես սիրո համար, որը նա դրսևորում է ողջ ստեղծագործության, այդ թվում՝ մեզնից յուրաքանչյուրի նկատմամբ։