Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ

 ԳԼՈՒԽ 4

Ո՞վ է Հիսուս Քրիստոսը

Ո՞վ է Հիսուս Քրիստոսը

1, 2. ա) Եթե գիտես որևէ հայտնի մարդու անունը, կարո՞ղ ես ասել, որ նրան լավ ես ճանաչում։ Բացատրիր։ բ) Մարդիկ ի՞նչ են ասում Հիսուսի մասին։

ԱՇԽԱՐՀՈՒՄ հայտնի մարդիկ շատ կան։ Գուցե դու գիտես նրանցից մի քանիսի անունները։ Բայց միայն անունն իմանալը դեռ չի նշանակում, որ դու նրանց լավ ես ճանաչում։ Չէ՞ որ դու մանրամասն տեղեկություններ չունես նրանց կյանքի մասին ու չգիտես, թե ինչպիսի մարդիկ են նրանք։

2 Գուցե որոշ բաներ գիտես նաև Հիսուսի մասին, թեև նա երկրի վրա ապրել է մոտ 2 000 տարի առաջ։ Բայց շատերը իրականում չգիտեն՝ ինչ անձնավորություն է եղել Հիսուսը։ Ոմանք ասում են, թե նա լավ մարդ է եղել, ոմանք էլ ասում են, թե մարգարե է եղել, իսկ որոշ մարդիկ մտածում են, թե նա Աստված է։ Դո՞ւ ինչ ես կարծում (տես Ծանոթագրություն 12

3. Ինչո՞ւ է կարևոր իմանալ ճշմարտությունը Եհովա Աստծու և Հիսուս Քրիստոսի մասին։

3 Հիսուսի մասին ճշմարտությունն իմանալը շատ կարևոր է։ Ինչո՞ւ։ Աստվածաշնչում գրված է. «Սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուդ, և Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր» (Հովհաննես 17։3)։ Այո՛, եթե իմանաս ճշմարտությունը Եհովայի ու Հիսուսի մասին, դրախտ-երկրում հավիտյան ապրելու հնարավորություն կունենաս (Հովհաննես 14։6)։ Հիսուսի մասին սովորելը կարող է օգուտ բերել քեզ նաև հիմա, քանի որ նա հիանալի օրինակ է թողել այն հարցում, թե ինչպես ճիշտ ապրել և լավ փոխհարաբերություններ ունենալ մարդկանց հետ (Հովհաննես 13։34, 35 Առաջին գլխից իմացանք ճշմարտությունը Աստծու մասին։ Այժմ կիմանանք, թե Աստվածաշունչը ինչ է սովորեցնում Հիսուսի մասին։

«ԳՏԱ՛ՆՔ ՄԵՍԻԱՅԻՆ»

4. Ի՞նչ են նշանակում «Մեսիա» և «Քրիստոս» բառերը։

4 Հիսուսի ծնվելուց դեռ շատ տարիներ առաջ Եհովան Աստվածաշնչում գրել էր տվել, որ ուղարկելու է Մեսիային, կամ՝ Քրիստոսին։ «Մեսիա» բառը ծագում է եբրայերենից, իսկ «Քրիստոս» բառը՝ հունարենից։ Երկու տիտղոսներն էլ նույն իմաստն ունեն. դրանք նշանակում են «օծյալ», այսինքն՝ մեկը, ում Աստված ընտրել է առանձնահատուկ դեր կատարելու համար։ Մեսիայի միջոցով են կատարվելու Աստծու բոլոր խոստումները։ Բայց նախքան Հիսուսի ծնվելը շատերին հետաքրքրում էր այն հարցը, թե ով էր լինելու Մեսիան։

5. Ինչո՞ւմ էին համոզված Հիսուսի աշակերտները։

5 Հիսուսի աշակերտները կասկած չունեին, որ նա էր խոստացված Մեսիան (Հովհաննես 1։41)։ Օրինակ՝ Սիմոն Պետրոսը մի անգամ ասաց Հիսուսին. «Դու Քրիստոսն ես» (Մատթեոս 16։16)։ Իսկ մենք ինչպե՞ս կարող ենք համոզված լինել, որ Հիսուսն է Մեսիան։

6. Եհովան ի՞նչ է արել, որ անկեղծ մարդիկ կարողանան ճանաչել Մեսիային։

6 Հիսուսի ծնվելուց շատ տարիներ առաջ Աստծու մարգարեները Մեսիայի մասին բազմաթիվ մանրամասներ էին գրել, որպեսզի մարդիկ կարողանային ճանաչել նրան։ Բերենք մի օրինակ։ Պատկերացրու՝ քեզ խնդրում են գնալ կայարան ու դիմավորել մի մարդու, ում երբեք չես տեսել։ Եթե մանրամասնությամբ նկարագրեն այդ մարդուն, դու կկարողանաս ճանաչել նրան։ Նմանապես, Եհովան իր մարգարեների միջոցով, այսպես ասած, նկարագրել էր Մեսիային։ Նա հայտնել էր, թե ինչ էր անելnւ Մեսիան, և ինչեր էին պատահելու նրան։ Այդ բոլոր  մարգարեությունների կատարումը կօգներ անկեղծ մարդկանց հասկանալու, որ Հիսուսն է Մեսիան։

7. Ո՞ր երկու մարգարեություններն են ցույց տալիս, որ Հիսուսն է Մեսիան։

7 Քննենք այդ մարգարեություններից երկուսը։ Առաջին՝ Հիսուսի ծնվելուց 700 տարի առաջ Միքիան մարգարեացել էր, որ Մեսիան ծնվելու էր Բեթլեհեմ փոքրիկ քաղաքում (Միքիա 5։2)։ Հիսուսը հենց այդ քաղաքում ծնվեց (Մատթեոս 2։1, 3–9)։ Երկրորդ՝ Դանիելը մարգարեացել էր, որ Մեսիան հայտնվելու էր մ. թ. 29 թ.-ին (Դանիել 9։25)։ Սրանք ընդամենը երկուսն են այն մարգարեություններից, որոնք փաստում են, որ Հիսուսն է խոստացված Մեսիան (տես Ծանոթագրություն 13

Իր մկրտության ժամանակ Հիսուսը դարձավ Մեսիա, կամ՝ Քրիստոս

8, 9. Հիսուսի մկրտության ժամանակ ի՞նչը փաստեց, որ նա է Մեսիան։

8 Եհովան այլ կերպերով էլ է հստակ ցույց տվել, որ Հիսուսն է Մեսիան։ Նա Հովհաննես Մկրտչին խոստացել էր մի նշան տալ, որ վերջինս հասկանա, թե ով է Մեսիան։ Երբ մ. թ. 29 թ.-ին Հիսուսը գնաց Հովհաննեսի մոտ՝ Հորդանան գետում մկրտվելու, այդ ժամանակ երևաց խոստացված նշանը։ Աստվածաշնչում կարդում ենք՝ ինչ տեղի ունեցավ. «Մկրտվելուց հետո Հիսուսը իսկույն դուրս եկավ ջրից, և ահա երկինքը բացվեց, ու [Հովհաննեսը] տեսավ Աստծու ոգին աղավնու նման նրա վրա իջնելիս։ Եվ մի ձայն լսվեց երկնքից, որ ասում էր. «Սա՛ է իմ սիրելի Որդին, որին ես հավանել եմ»» (Մատթեոս 3։16, 17)։ Այդ ամենը տեսնելով ու լսելով՝ Հովհաննեսը հասկացավ, որ Հիսուսն է Մեսիան (Հովհաննես 1։32–34)։ Հենց այդ օրը, երբ Եհովայի «ոգին իջավ» Հիսուսի վրա, նա դարձավ Մեսիա։ Նա էր այն անձնավորությունը, ում Աստված  ընտրել էր Առաջնորդ ու Թագավոր լինելու համար (Եսայիա 55։4

9 Աստվածաշնչյան մարգարեությունները, Եհովայի ասած խոսքերը և Հիսուսի մկրտության ժամանակ տրված նշանը հստակ ցույց են տալիս, որ Հիսուսն է Մեսիան։ Իսկ որտեղի՞ց էր եկել Հիսուսը, և ինչպիսի՞ անձնավորություն էր նա։ Տեսնենք, թե Աստվածաշունչն ինչ է ասում այդ մասին։

 ՈՐՏԵՂԻ՞Ց ԷՐ ԵԿԵԼ ՀԻՍՈՒՍԸ

10. Ըստ Աստվածաշնչի՝ որտե՞ղ է ապրել Հիսուսը նախքան երկիր գալը։

10 Աստվածաշունչը հայտնում է, որ երկիր գալուց առաջ Հիսուսը երկար ժամանակ ապրել է երկնքում։ Օրինակ՝ Միքիա մարգարեն գրել է, որ Մեսիան գոյություն է ունեցել «վաղեմի ժամանակներից» (Միքիա 5։2)։ Հիսուսը ինքն էլ շատ անգամ ասել է, որ որպես մարդ ծնվելուց առաջ ապրել է երկնքում (կարդա Հովհաննես 3։13; 6։38, 62; 17։4, 5)։ Նա առանձնահատուկ փոխհարաբերություններ է ունեցել Եհովայի հետ։

11. Ինչո՞ւ է Հիսուսը շատ թանկ Եհովայի համար։

11 Հիսուսը շատ թանկ է Եհովայի համար, քանի որ ամեն բան ստեղծելուց առաջ Եհովան նրան է ստեղծել։ Ահա թե ինչու է Հիսուսը կոչվում «բոլոր ստեղծվածների մեջ անդրանիկը» (Կողոսացիներ 1։15 * Հիսուսը շատ թանկ է Եհովայի համար մեկ այլ պատճառով ևս. նա միակն է, ում Եհովան անձամբ է ստեղծել։ Դրա համար էլ Հիսուսը կոչվում է Աստծու «միածին Որդի» (Հովհաննես 3։16)։ Բացի այդ՝ Հիսուսը միակ անձնավորությունն է, ում միջոցով Աստված ստեղծել է մյուս բոլոր բաները (Կողոսացիներ 1։16)։ Աստվածաշնչում միայն Հիսուսն է «Խոսք» կոչվում, քանի որ Եհովան նրա միջոցով է իր խոսքերը և հրահանգները հաղորդել հրեշտակներին ու մարդկանց (Հովհաննես 1։14

12. Որտեղի՞ց գիտենք, որ Հիսուսը և Աստված նույն անձնավորությունը չեն։

12 Որոշ մարդիկ կարծում են, թե Հիսուսը և Աստված նույն անձնավորությունն են։ Բայց Աստվածաշունչը նման բան չի սովորեցնում։ Այնտեղ ասվում է, որ Հիսուսը ստեղծվել է։ Դա նշանակում է, որ նա սկիզբ է ունեցել։ Իսկ Եհովան  սկիզբ չի ունեցել, այլ ինքն է սկիզբ տվել ամեն բանի (Սաղմոս 90։2)։ Հիսուսը Աստծու Որդին է, և նրա մտքով անգամ չի անցել զբաղեցնել իր Հոր տեղը և դառնալ Աստված։ Աստվածաշունչը հստակ ասում է, որ Հայրը մեծ է Որդուց (կարդա Հովհաննես 14։28; 1 Կորնթացիներ 11։3)։ Միայն Եհովան է «Ամենակարող Աստվածը» (Ծննդոց 17։1)։ Նա ամենահզոր անձնավորությունն է ողջ տիեզերքում, և նրան հավասարը չկա (տես Ծանոթագրություն 14

13. Ինչո՞ւ է Աստվածաշունչը Հիսուսին կոչում «անտեսանելի Աստծու պատկերը»։

13 Եհովան և նրա Որդին՝ Հիսուսը, միլիարդավոր տարիներ համագործակցել են իրար հետ՝ ստեղծելով հրեշտակներին, տիեզերքը, երկիրը և մնացած բոլոր բաները։ Այդ տարիների ընթացքում նրանց սերը, անկասկած, ավելի է ամրացել (Հովհաննես 3։35; 14։31)։ Հիսուսն իր հատկություններով այնքան էր նմանվել Հորը, որ Աստվածաշունչը նրան կոչում է «անտեսանելի Աստծու պատկերը» (Կողոսացիներ 1։15

14. Ինչպե՞ս եղավ, որ Եհովայի սիրելի Որդին ծնվեց որպես մարդ։

14 Եհովայի սիրելի Որդին պատրաստակամորեն համաձայնվեց թողնել երկինքը ու ծնվել որպես մարդ։ Բայց ինչպե՞ս էր դա հնարավոր։ Եհովան իր Որդու կյանքը հրաշքով փոխադրեց Մարիամ անունով մի կույս աղջկա արգանդի մեջ, ուստի Հիսուսը մարդկային հայր չունեցավ։ Այդպիսով՝ Մարիամը լույս աշխարհ բերեց կատարյալ երեխայի և նրա անունը դրեց Հիսուս (Ղուկաս 1։30–35

ԻՆՉՊԻՍԻ՞ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԷՐ ՀԻՍՈՒՍԸ

15. Ինչպե՞ս կարող ենք ավելի լավ ճանաչել Եհովային։

15 Հիսուսի կյանքի և հատկությունների մասին շատ բան կարող ենք իմանալ՝ կարդալով Աստվածաշնչի՝ «Մատթեոս», «Մարկոս», «Ղուկաս» և «Հովհաննես» գրքերը։ Այդ գրքերը կոչվում են Ավետարաններ։ Որքան  շատ սովորենք Հիսուսի մասին, այնքան ավելի լավ կճանաչենք Եհովային, քանի որ Հիսուսը շատ նման է իր Հորը։ Ահա թե ինչու է Հիսուսն ասել. «Ով ինձ տեսավ, Հորը տեսավ» (Հովհաննես 14։9

16. Ինչի՞ մասին էր սովորեցնում Հիսուսը։ Ումի՞ց էր Հիսուսը իմացել այն ամենը, ինչ սովորեցնում էր։

16 Շատերը Հիսուսին կոչում էին «Ուսուցիչ» (Հովհաննես 1։38; 13։13)։ Ի՞նչ էր նա սովորեցնում։ Նա հիմնականում քարոզում էր «թագավորության բարի լուրը» (Մատթեոս 4։23)։ Ի՞նչ Թագավորության մասին է խոսքը։ Դա Աստծու կառավարությունն է, որը երկնքից իշխելու է ողջ երկրի վրա և օրհնություններ է բերելու բոլոր նրանց, ովքեր հնազանդվում են Աստծուն (Մատթեոս 4։23)։ Այն ամենը, ինչ Հիսուսը սովորեցնում էր, իմացել էր Եհովայից։ Դրա համար էլ ասաց. «Ինչ որ սովորեցնում եմ, իմը չէ, այլ ինձ ուղարկողինն է» (Հովհաննես 7։16)։ Հիսուսը գիտեր, որ Եհովան ուզում է, որ բոլոր մարդիկ լսեն Աստծու Թագավորության մասին բարի լուրը։

17. Որտե՞ղ էր ուսուցանում Հիսուսը։ Ինչո՞ւ էր նա այդքան ջանք թափում մարդկանց սովորեցնելու համար։

17 Որտե՞ղ էր սովորեցնում Հիսուսը։ Ամենուրեք, որտեղ մարդիկ կային. գյուղերում, շուկաներում, տաճարում և ժողովարաններում, ինչպես նաև տներում։ Հիսուսը չէր ակնկալում, որ մարդիկ պետք է գան իր մոտ։ Նա ինքն էր գնում նրանց մոտ (Մարկոս 6։56; Ղուկաս 19։5, 6)։ Հիսուսը շատ ժամանակ և ուժ էր տրամադրում մարդկանց սովորեցնելու գործին։ Ինչո՞ւ։ Նա գիտեր, որ դա Աստծու կամքն է, և միշտ իր Հոր ուզածն էր անում (Հովհաննես 8։28, 29)։ Հիսուսը մարդկանց քարոզում էր նաև այն պատճառով, որ խղճում էր նրանց (կարդա Մատթեոս 9։35, 36Նա տեսնում էր, որ կրոնական առաջնորդները չեն սովորեցնում ճշմարտությունը Աստծու և նրա Թագավորության մասին։ Ուստի ուզում էր հնարավորինս շատ մարդկանց պատմել բարի լուրը։

18. Հիսուսի ո՞ր հատկություններն են ամենից շատ դուր գալիս քեզ։

 18 Հիսուսը սիրում էր մարդկանց ու հոգատար էր նրանց հանդեպ։ Նա բարի էր ու ջերմ։ Մարդիկ հեշտությամբ էին շփվում նրա հետ։ Նույնիսկ երեխաներն էին ազատորեն մոտենում նրան (Մարկոս 10։13–16)։ Հիսուսը միշտ ազնիվ էր ու արդար։ Նա ատում էր խարդախությունն ու անարդարությունը (Մատթեոս 21։12, 13)։ Այդ ժամանակներում կանայք շատ քիչ իրավունքներ ունեին, և նրանց հարգանքով չէին վերաբերվում։ Իսկ Հիսուսը միշտ հարգանքով ու արժանապատվորեն էր վերաբերվում կանանց (Հովհաննես 4։9, 27)։ Նա շատ խոնարհ մարդ էր։ Մի անգամ Հիսուսը նույնիսկ լվաց իր առաքյալների ոտքերը, ինչը սովորաբար տան ծառան էր անում (Հովհաննես 13։2–5, 12–17

Հիսուսը քարոզում էր ամենուրեք, որտեղ կարելի էր հանդիպել մարդկանց

19. Ո՞ր օրինակն է ցույց տալիս, որ Հիսուսը գիտեր՝ ինչի կարիք ունեն մարդիկ, և ուզում էր օգնել նրանց։

19 Հիսուսը գիտեր՝ ինչի կարիք ունեն մարդիկ և ուզում էր օգնել նրանց։ Դա հստակ երևում է այն բանից, որ նա Աստծու տված զորությունը օգտագործում էր մարդկանց բուժելու համար (Մատթեոս 14։14)։ Օրինակ՝ մի անգամ բորոտությամբ հիվանդ մի մարդ եկավ Հիսուսի մոտ ու ասաց. «Եթե միայն ուզենաս, կարող ես մաքրել ինձ»։ Հիսուսը խղճահարվեց՝ տեսնելով այդ մարդու ցավն ու տառապանքը, և կարեկցանքից մղված՝ ցանկացավ օգնել։ Ուստի մեկնեց իր ձեռքը, դիպավ նրան ու ասաց. «Ուզո՛ւմ եմ։ Մաքրվի՛ր»։ Հենց այդ պահին հիվանդը բուժվեց (Մարկոս 1։40–42)։ Պատկերացնո՞ւմ ես՝ ինչ զգաց նա՝ ազատվելով իր հիվանդությունից։

ՀԻՍՈՒՍԸ ՄԻՇՏ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԷՐ ԻՐ ՀՈՐԸ

20, 21. Ինչո՞ւ է Հիսուսը լավագույն օրինակը Աստծուն հնազանդվելու հարցում։

20 Հիսուսը լավագույն օրինակն է Աստծուն հնազանդվելու հարցում։ Ինչ էլ լիներ, և հակառակորդները ինչ էլ անեին, նա շարունակում էր հնազանդվել իր հորը։ Օրինակ՝ երբ Սատանան փորձության ենթարկեց Հիսուսին, նա  մեղք չգործեց (Մատթեոս 4։1–11)։ Հիսուսը շարունակում էր կատարել Աստծու հանձնարարած գործը, նույնիսկ երբ նրա ընտանիքի անդամներից ոմանք չէին հավատում, որ նա է Մեսիան, և ասում էին, թե «խելագարվել է» (Մարկոս 3։21)։ Անգամ երբ հակառակորդները դաժանորեն էին վերաբերվում Հիսուսին, նա վարվում էր իր Հորը հաճելի կերպով ու երբեք չէր փորձում վնասել նրանց (1 Պետրոս 2։21–23

21 Հիսուսը հավատարիմ մնաց Եհովային նույնիսկ մինչև մահ, այն էլ դաժան ու տանջալից մահ (կարդա Փիլիպպեցիներ 2։8)։ Միայն պատկերացրու՝ ինչ դժվարություններ նա կրեց այդ օրը. ձերբակալվեց, կեղծ վկաների կողմից մեղադրվեց Աստծուն հայհոյելու մեջ, անարդար դատավորները նրան մահվան դատապարտեցին, ամբոխը ծաղրուծանակի ենթարկեց, իսկ զինվորները տանջեցին ու ցցին  գամեցին։ Երբ Հիսուսը մահանում էր, բացականչեց. «Կատարվե՛ց»։ Այո՛, նրա համար ամենակարևոր բանը Եհովայի կամքը կատարելն էր (Հովհաննես 19։30)։ Հիսուսի մահից երեք օր անց Եհովան հարություն տվեց նրան, սակայն ոչ թե ֆիզիկական մարմնով, այլ ոգեղեն (1 Պետրոս 3։18)։ Մի քանի շաբաթ հետո Հիսուսը վերադարձավ երկինք, «Աստծու աջ կողմը նստեց» ու սպասեց մինչև Աստված նրան Թագավոր դարձներ (Եբրայեցիներ 10։12, 13

22. Հիսուսի հավատարմության շնորհիվ ի՞նչ հեռանկար է բացվել մեր առջև։

22 Հիսուսի հավատարմության շնորհիվ մենք հնարավորություն ունենք հավիտյան ապրելու դրախտային երկրում, ինչպես որ նպատակադրել էր Եհովան։ Հաջորդ գլխից կիմանանք, թե ինչպես է Հիսուսի մահը հավիտյան ապրելու հեռանկար բացում մեր առջև։

^ պարբ. 11 Աստվածաշնչում Եհովան անվանվում է Հայր, քանի որ նա է ստեղծել ամեն բան (Եսայիա 64։8)։ Հիսուսը կոչվում է Աստծու Որդի, քանի որ Եհովան է ստեղծել նրան։ Աստվածաշնչում Աստծու որդիներ են կոչվում նաև հրեշտակները և առաջին մարդ Ադամը (Հոբ 1։6; Ղուկաս 3։23, 38

Իմացիր ավելին

ԴԻՏԱՐԱՆ

Ո՞վ է իրականում Հիսուս Քրիստոսը

Տես, թե ինչ մեծ ազդեցություն է թողել Հիսուսը մարդկության պատմության վրա։