Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ

 ԳԼՈՒԽ 15

Ինչպե՞ս ճանաչել ճիշտ կրոնը

Ինչպե՞ս ճանաչել ճիշտ կրոնը

1. Միայն ո՞վ կարող է ասել, թե ինչպես է հարկավոր պաշտել Աստծուն։

ԳՐԵԹԵ բոլոր կրոններն էլ պնդում են, թե իրենք ճշմարտությունն են սովորեցնում Աստծու մասին։ Բայց դա հնարավոր չէ, քանի որ նրանք շատ տարբեր բաներ են սովորեցնում այն մասին, թե ով է Աստված, և թե ինչպես է հարկավոր պաշտել նրան։ Իսկ ինչպե՞ս կարող ենք իմանալ, թե որն է Աստծուն պաշտելու ճիշտ ձևը։ Միայն Եհովան կարող է ասել, թե ինչպես երկրպագենք իրեն։

2. Ինչպե՞ս կարող ես իմանալ, թե որն է Աստծուն երկրպագելու ճիշտ ձևը։

2 Եհովան տվել է Աստվածաշունչը, որպեսզի դրա միջոցով մարդիկ իմանան, թե որն է իրեն երկրպագելու ճիշտ ձևը։ Եհովան քեզ շատ է սիրում և ուզում է, որ օգուտ քաղես իր Խոսքից։ Եվ եթե ուսումնասիրես Աստվածաշունչը, նա կօգնի, որ հասկանաս այն (Եսայիա 48։17

3. Հիսուսի խոսքերի համաձայն՝ ի՞նչ է հարկավոր անել։

3 Ոմանք ասում են, թե Աստված բոլոր կրոններն էլ ընդունում է։ Բայց Հիսուսը նման բան չսովորեցրեց։ Նա ասաց. «Ոչ թե ամեն ոք, որ ինձ «Տե՛ր, Տե՛ր» է ասում, կմտնի երկնքի թագավորությունը, այլ նա, ով կատարում է իմ Հոր կամքը»։ Փաստորեն, հարկավոր է իմանալ, թե որն է Աստծու կամքը և վարվել դրա համաձայն։ Սա շատ կարևոր է, քանի որ Հիսուսը Աստծուն չհնազանդվող մարդկանց անվանեց «անօրենություն գործողներ» (Մատթեոս 7։21–23

4. Ի՞նչ նախազգուշացրեց Հիսուսը։

4 Հիսուսը նախազգուշացրեց, որ նրանք, ովքեր ուզում են կատարել Աստծու կամքը, դժվարություններ կունենան։ Նա ասաց. «Նեղ դռնով ներս մտեք, որովհետև լայն է և ընդարձակ այն ճանապարհը, որը դեպի կործանում է տանում,  և շատերն են դրանով գնացողները, մինչդեռ նեղ է այն դուռը և նեղվածք այն ճանապարհը, որը դեպի կյանք է տանում, և քչերն են այն գտնողները» (Մատթեոս 7։13, 14)։ Նեղ ճանապարհը, որը Աստծուն երկրպագելու ճիշտ ձևն է, տանում է հավիտենական կյանքի։ Իսկ լայն ճանապարհը, որը Աստծուն երկրպագելու սխալ ձևն է, տանում է մահվան։ Եհովան չի ուզում, որ որևէ մեկը մահանա, այդ պատճառով նա բոլորին է հնարավորություն տալիս սովորելու իր մասին (2 Պետրոս 3։9

ԻՆՉՊԵ՞Ս ՃԱՆԱՉԵԼ ՃԻՇՏ ԿՐՈՆԸ

5. Ինչպե՞ս կարող ենք ճանաչել նրանց, ովքեր ճիշտ ձևով են պաշտում Աստծուն։

5 Հիսուսը նշեց, թե ինչպես կարելի է ճանաչել նրանց, ովքեր Աստծուն ճիշտ ձևով են պաշտում։ Այդ մարդկանց հնարավոր է ճանաչել նրանց հավատալիքներից ու գործերից։ Հիսուսն ասաց. «Իրենց պտուղներից կճանաչեք նրանց»։ Հետո ավելացրեց. «Ամեն լավ ծառ լավ պտուղ է տալիս» (Մատթեոս 7։16, 17)։ Սա չի նշանակում, որ Աստծուն ճիշտ ձևով երկրպագողները կատարյալ են։ Այնուամենայնիվ, նրանք միշտ ձգտում են ճիշտն անել։ Այժմ քննենք վեց նշան, որոնցով կարող ենք ճանաչել ճիշտ կրոնը։

6, 7. Ինչո՞ւ են Աստծու ճշմարիտ ծառաների հավատալիքները հիմնված միմիայն Աստվածաշնչի վրա։ Ի՞նչ ենք սովորում Հիսուսի օրինակից։

6 Աստծու ճշմարիտ ծառաների հավատալիքները հիմնված են Աստվածաշնչի վրա։ Աստվածաշունչն ասում է. «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է սովորեցնելու, հանդիմանելու, ուղղելու, արդարությամբ խրատելու համար, որպեսզի Աստծու մարդը լիովին իրազեկ լինի, ամբողջովին պատրաստված՝ ամեն բարի գործի համար» (2 Տիմոթեոս 3։16, 17)։ Իսկ Պողոս առաքյալը քրիստոնյաներին գրեց. «Երբ Աստծու խոսքը մեզանից լսեցիք, ընդունեցիք այն ոչ թե որպես մարդկանց խոսք, այլ, ինչպես որ ճշմարտապես կա, որպես Աստծու խոսք» (1 Թեսաղոնիկեցիներ 2։13)։ Աստվածաշունչը  Աստծու խոսքն է, հետևաբար Աստծու ճշմարիտ ծառաների հավատալիքները պետք է հիմնված լինեն միմիայն Աստվածաշնչի վրա և ոչ թե մարդկային գաղափարների, ավանդույթների կամ որևէ այլ բանի։

7 Այն ամենը, ինչ Հիսուսը սովորեցնում էր, հիմնված էր Աստծու Խոսքի վրա (կարդա Հովհաննես 17։17)։ Նա հաճախ էր մեջբերումներ անում Սուրբ Գրքերից (Մատթեոս 4։4, 7, 10)։ Աստծու ծառաները հետևում են Հիսուսի օրինակին. նրանց սովորեցրած ամեն բան հիմնված է Աստվածաշնչի վրա։

8. Հիսուսն ի՞նչ սովորեցրեց Աստծուն երկրպագելու վերաբերյալ։

8 Նրանք երկրպագում են միայն Եհովային։ Սաղմոս 83։18-ում գրված է. «Դո՛ւ, ում անունը Եհովա է, դու միակ Բարձրյալն ես ամբողջ երկրի վրա» (Սաղմոս 83։18)։ Հիսուսն ուզում էր, որ մարդիկ իմանային, որ Եհովան է միակ ճշմարիտ Աստվածը, և պատմում էր նրանց Աստծու անվան մասին (կարդա Հովհաննես 17։6)։ Հիսուսն ասաց. «Եհովայի՛ն՝ քո Աստծո՛ւն պետք է երկրպագես և միմիայն նրան սուրբ ծառայություն մատուցես» (Մատթեոս 4։10)։ Ճշմարիտ քրիստոնյաները հետևում են Հիսուսի օրինակին։ Նրանք պաշտում են միայն Եհովային, օգտագործում են նրա անունը, պատմում են մարդկանց այդ անվան մասին և հայտնում են, թե ինչ է նա անելու մարդկության համար։

9, 10. Ինչպե՞ս են ճշմարիտ քրիստոնյաները սեր դրսևորում միմյանց հանդեպ։

9 Նրանք անկեղծորեն սիրում են իրար։ Հիսուսը պատվիրեց իր աշակերտներին, որ սիրեն իրար (կարդա Հովհաննես 13։35)։ Ուստի Աստծու ճշմարիտ ծառաները սիրում են միմյանց և մեկ միասնական ընտանիք են, անկախ նրանից, թե որտեղից են, ինչ մշակույթի են պատկանում, հարուստ են, թե աղքատ (Կողոսացիներ 3։14)։ Նրանք չեն մասնակցում պատերազմների և մարդ չեն սպանում։ Աստվածաշունչն ասում է. «Սրանով են ակնհայտ Աստծու զավակները և Բանսարկուի զավակները.  ամեն ոք, ով արդարություն չի գործում, Աստծուց չէ, և ոչ էլ նա, ով իր եղբորը չի սիրում.... մենք պետք է սեր ունենանք իրար հանդեպ և չլինենք Կայենի պես, որը Չարից էր և սպանեց իր եղբորը» (1 Հովհաննես 3։10–12; 4։20, 21

10 Ճշմարիտ քրիստոնյաները իրենց ժամանակը, ուժը և նյութական միջոցները օգտագործում են, որպեսզի քաջալերեն իրար (Եբրայեցիներ 10։24, 25)։ Նրանք «բարին են անում բոլորի հանդեպ» (Գաղատացիներ 6։10

11. Ինչո՞ւ են Աստծու ծառաները հնազանդվում Հիսուսին։

11 Նրանք հավատում են, որ միայն Հիսուսի միջոցով է հնարավոր փրկություն ստանալ, և հնազանդվում են նրան։ Աստվածաշունչն ասում է. «Ուրիշ որևէ մեկի միջոցով փրկություն չկա, որովհետև երկնքի տակ չկա մարդկանց տրված մեկ ուրիշ անուն, որով կարողանանք փրկվել» (Գործեր 4։12)։ Այս գրքի 5-րդ գլխից իմացանք, որ Եհովան Հիսուսին ուղարկեց երկիր, որպեսզի նա իր կյանքը որպես փրկանք տա հնազանդ մարդկանց համար (Մատթեոս 20։28)։ Եհովան Հիսուսին Թագավոր է նշանակել, որ նա իշխի երկրի վրա։ Այդ պատճառով Աստվածաշունչն ասում է, որ եթե ուզում ենք հավիտյան ապրել, պետք է հնազանդվենք Հիսուսին (կարդա Հովհաննես 3։36

12. Ինչո՞ւ Աստծու ծառաները չեն խառնվում քաղաքականությանը։

12 Նրանք չեն խառնվում քաղաքականությանը։ Հիսուսը չէր խառնվում քաղաքականությանը։ Երբ հռոմեացի կառավարիչ Պիղատոսը նրան հարցաքննում էր, նա ասաց. «Իմ թագավորությունը այս աշխարհի մի մասը չէ» (կարդա Հովհաննես 18։36)։ Հիսուսի ճշմարիտ հետևորդները, նրա պես, նվիրված են Աստծու երկնային Թագավորությանը։ Այդ պատճառով որտեղ էլ ապրելիս լինեն, նրանք երբեք չեն մասնակցում քաղաքական գործերին։ Բայց քանի որ Աստվածաշունչը պատվիրում է հնազանդվել «վերին իշխանություններին», Աստծու ծառաները ենթարկվում են իրենց երկրի օրենքներին (Հռոմեացիներ 13։1)։ Իսկ այն դեպքերում, երբ պետության օրենքը հակասում է Աստծու օրենքներին,  նրանք վարվում են առաքյալների պես, որոնք ասացին. «Մենք առաջին հերթին պետք է Աստծո՛ւն հնազանդվենք և ոչ թե մարդկանց» (Գործեր 5։29; Մարկոս 12։17

13. Ինչի՞ մասին են քարոզում ճշմարիտ քրիստոնյաները։

13 Նրանք քարոզում են, որ միայն Աստծու Թագավորությունը կարող է լուծել աշխարհի խնդիրները։ Հիսուսն ասաց, որ «Թագավորության բարի լուրը» կքարոզվի ամբողջ երկրով մեկ (կարդա Մատթեոս 24։14)։ Մարդկային ոչ մի կառավարություն չի կարող անել այն, ինչ կանի Աստծու Թագավորությունը (Սաղմոս 146։3)։ Հիսուսը սովորեցրեց աղոթել այդ Թագավորության մասին՝ ասելով. «Թող գա քո թագավորությունը։ Թող կատարվի քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա» (Մատթեոս 6։10)։ Աստվածաշունչն ասում է, որ Աստծու Թագավորությունը վերացնելու է մարդկային բոլոր կառավարությունները, իսկ «ինքը մնալու է հավիտյան» (Դանիել 2։44

14. Քո կարծիքով՝ ովքե՞ր են ճիշտ ձևով երկրպագում Աստծուն։

14 Այս վեց նշանները քննելուց հետո ինքդ քեզ հարցրու. «Ովքե՞ր են իրենց հավատալիքները հիմնում Աստվածաշնչի վրա։ Ովքե՞ր են մարդկանց պատմում Աստծու անվան մասին։ Ովքե՞ր են անկեղծ սեր ցուցաբերում իրար հանդեպ և հավատում, որ միայն Հիսուսի միջոցով է հնարավոր փրկություն ստանալ։ Ովքե՞ր են, որ չեն խառնվում քաղաքականությանը։ Ովքե՞ր են քարոզում, որ միայն Աստծու Թագավորությունը կարող է լուծել մարդկության խնդիրները»։ Համաձայն չե՞ս, որ միայն Եհովայի Վկաներն են այդպես վարվում (Եսայիա 43։10–12

ԻՆՉՊԵ՞Ս ԿՎԱՐՎԵՍ

15. Ի՞նչ պետք է անենք, որ Աստված ընդունի մեր երկրպագությունը։

15 Բավական չէ միայն հավատալ, որ Աստված գոյություն ունի։ Դևերն էլ են հավատում Աստծու գոյությանը, բայց չեն հնազանդվում նրան (Հակոբոս 2։19)։ Ուստի եթե ուզում ենք, որ Աստված ընդունի մեր երկրպագությունը,  պետք է ոչ միայն հավատանք նրան, այլև անենք այն, ինչ նա ասում է։

16. Ինչո՞ւ պետք է մերժենք կեղծ կրոնը։

16 Եթե ուզում ենք, որ Աստված ընդունի մեր երկրպագությունը, պետք է նաև մերժենք կեղծ կրոնը։ Եսայիա մարգարեն գրեց. «Դո՛ւրս եկեք այդտեղից.... մաքո՛ւր մնացեք» (Եսայիա 52։11; 2 Կորնթացիներ 6։17)։ Այդ պատճառով մենք պետք է մերժենք ցանկացած բան, ինչը կապ ունի կեղծ կրոնի հետ։

17, 18. Ի՞նչ է «Մեծ Բաբելոնը», և ինչո՞ւ է կարևոր հնարավորինս շուտ դուրս գալ դրա միջից։

17 Իսկ ո՞ր կրոնն է համարվում կեղծ։ Ցանկացած կրոն, որը երկրպագության այնպիսի ձև է սովորեցնում, որը դեմ է Աստծու Խոսքին։ Աստվածաշնչում բոլոր կեղծ կրոնները միասին վերցրած կոչվում են «Մեծ Բաբելոն» (Հայտնություն 17։5)։ Ինչո՞ւ։ Քանի որ Նոյի օրերի ջրհեղեղից հետո շատ կեղծ կրոնական ուսմունքներ առաջացան հենց Բաբելոն քաղաքում և հետո տարածվեցին ամբողջ աշխարհով մեկ։ Օրինակ՝ այդ քաղաքում մարդիկ պաշտում էին երեք աստվածներից բաղկացած աստվածությունների։ Այսօր էլ շատերը հավատում են, որ Աստված Երրորդություն է։ Բայց Աստվածաշունչը սովորեցնում է, որ կա միայն մեկ ճշմարիտ Աստված՝ Եհովան, և որ Հիսուսը նրա որդին է (Հովհաննես 17։3)։ Բաբելոնում ապրող մարդիկ նաև հավատում էին, որ մահանալուց հետո մարդու մեջ եղող ինչ-որ բան շարունակում է ապրել, և այն կարող է տանջվել դժոխքում։ Բայց դա ճիշտ չէ (տես Ծանոթագրություններ 14, 17 և 18

18 Աստված ասել է, որ շուտով բոլոր կեղծ կրոնները ոչնչացվելու են (Հայտնություն 18։8)։ Այդ պատճառով շատ կարևոր է, որ հնարավորինս շուտ դուրս գաս «Մեծ Բաբելոնից»։ Եհովան ուզում է, որ անես այդ քայլը, քանի դեռ շատ ուշ չէ (Հայտնություն 18։4

Երբ սկսես ծառայել Եհովային նրա ժողովրդի հետ, կդառնաս այդ համաշխարհային ընտանիքի մի մասը

19. Երբ որոշես ծառայել Եհովային, ինչպե՞ս նա հոգ կտանի քո մասին։

19 Երբ որոշես դուրս գալ կեղծ կրոնից և ծառայել Եհովային,  գուցե քո ընկերները կամ ընտանիքիդ անդամները չհասկանան, թե ինչու ես նման որոշում կայացնում։ Ուստի հնարավոր է՝ նրանք սկսեն հակառակվել քեզ կամ այլևս չշփվեն քեզ հետ։ Բայց Եհովան քեզ երբեք չի թողնի։ Դու ձեռք կբերես միլիոնավոր մարդկանցից բաղկացած մի մեծ ընտանիք, որի անդամները իսկապես սիրում են իրար։ Բացի այդ՝ Աստծու նոր աշխարհում հավիտյան ապրելու հույս կունենաս (Մարկոս 10։28–30)։ Ժամանակի ընթացքում քո ընտանիքի անդամներից և ընկերներից ոմանք, ովքեր դեմ են եղել Եհովային ծառայելու քո որոշմանը, գուցե սկսեն ուսումնասիրել Աստվածաշունչը։

20. Ինչո՞ւ է կարևոր այսօրվանից սկսել Եհովային ճիշտ ձևով երկրպագել։

20 Շատ շուտով Աստված կվերացնի չարությունը երկրի վրայից, և երկրի վրա կսկսի իշխել նրա Թագավորությունը (2 Պետրոս 3։9, 13)։ Ի՜նչ հրաշալի ժամանակներ կլինեն։ Բոլորը կերկրպագեն Եհովային այնպես, ինչպես որ նա է ուզում։ Ուստի շատ կարևոր է այսօրվանից գործի անցնել և միանալ նրանց, ովքեր Աստծուն պաշտում են ճիշտ ձևով։

Իմացիր ավելին

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԿԱՏԱՐՈՒՄ ԵՀՈՎԱՅԻ ԿԱՄՔԸ ԱՅՍՕՐ

Ինչո՞ւ ենք կոչվում Եհովայի վկաներ

Ներկայացնում ենք երեք պատճառ, թե ինչու ենք կոչվում Եհովայի վկաներ։

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Արդյո՞ք Եհովայի վկաները ստիպում են մարդկանց փոխել իրենց կրոնը

Արդյո՞ք Եհովայի վկաները քարոզելով փորձում են փոխել մարդկանց կրոնը։ Նրանք ստիպո՞ւմ են մարդկանց դավանափոխ լինել։