Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ

 ԳԼՈՒԽ 13

Գնահատիր կյանքը

Գնահատիր կյանքը

1. Ո՞վ է մեզ կյանք տվել։

ԵՀՈՎԱՆ է «կյանքի աղբյուրը» (կարդա Սաղմոս 36։9)։ Նա է մեզ ստեղծել, մեզ կյանք տվել։ Աստվածաշնչում նրա մասին ասվում է. «Դո՛ւ ստեղծեցիր բոլոր բաները, և քո կամքով նրանք գոյություն ունեն ու ստեղծվեցին» (Հայտնություն 4։11)։ Եհովան է ցանկացել, որ մենք կյանք ունենանք։ Այն նրա կողմից տրված թանկ նվեր է։

2. Ի՞նչ պետք է անենք, որպեսզի երջանիկ կյանքով ապրենք։

2 Եհովան նաև տվել է ապրելու համար անհրաժեշտ ամեն բան, օրինակ՝ ուտելիք և ջուր (Գործեր 17։28)։ Ավելին, նա ուզում է, որ ուրախություն ստանանք կյանքից (Գործեր 14։15–17)։ Բայց որպեսզի երջանիկ կյանքով ապրենք, պետք է հնազանդվենք Աստծու տված պատվիրաններին (Եսայիա 48։17, 18

ԿՅԱՆՔԸ ԹԱՆԿ Է ԱՍՏԾՈՒ ՀԱՄԱՐ

3. Ի՞նչ արեց Եհովան, երբ Կայենը սպանեց Աբելին։

3 Աստվածաշունչը սովորեցնում է, որ յուրաքանչյուր մարդու կյանք թանկ է Աստծու համար։ Երբ Կայենը՝ Ադամի ու Եվայի որդին, բարկացավ իր փոքր եղբոր՝ Աբելի վրա, Եհովան նրան խորհուրդ տվեց, որ զսպի իր բարկությունը։ Բայց Կայենը չլսեց Եհովային և այն աստիճան բարկացավ, որ «հարձակվեց իր եղբայր Աբելի վրա ու սպանեց նրան» (Ծննդոց 4։3–8)։ Եհովան պատժեց Կայենին այդ արարքի համար (Ծննդոց 4։9–11)։ Այս դեպքից երևում է, որ բարկությունը և ատելությունը շատ վտանգավոր են, քանի որ դրանք կարող են մարդուն դրդել դաժան արարքների։ Իսկ այդպիսի բաներ անող մարդիկ հավիտենական կյանք չեն ունենա (կարդա 1 Հովհաննես 3։15)։ Եթե ուզում ենք Աստծուն հաճելի մարդ լինել, պետք է  սովորենք սիրել բոլոր մարդկանց (1 Հովհաննես 3։11, 12

4. Ի՞նչ էր ցույց տալիս «մի՛ սպանիր» պատվիրանը։

4 Այս դեպքից հազարավոր տարիներ հետո Եհովան կրկին ցույց տվեց, որ կյանքը թանկ է համարում։ Նա Մովսեսին տվեց Տասը պատվիրանները, որոնցից մեկը սա էր. «Մի՛ սպանիր» (2 Օրենք 5։17)։ Եթե ինչ-որ մեկը դիտավորյալ սպաներ որևէ մարդու, ինքն էլ պետք է սպանվեր։

5. Ինչպե՞ս է Եհովան վերաբերվում աբորտին։

5 Իսկ ինչպե՞ս է Եհովան վերաբերվում աբորտին։ Իսրայելացիներին տված իր Օրենքում նա ասել էր, որ եթե որևիցե մարդ վնաս հասցներ հղի կնոջը, ու այդ պատճառով երեխան մահանար, այդ մարդը պետք է սպանվեր։ Սրանից երևում է, որ Եհովայի համար թանկ է նույնիսկ չծնված երեխայի կյանքը (կարդա Ելք 21։22, 23; Սաղմոս 127։3)։ Պարզ է, ուրեմն, որ Եհովան աբորտը սխալ է համարում (տես Ծանոթագրություն 28

6, 7. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ թանկ ենք համարում կյանքը։

6 Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ մենք նույնպես թանկ ենք համարում կյանքը։ Մենք դա ցույց կտանք, եթե չվտանգենք մեր և ուրիշների կյանքը։ Օրինակ՝ չպետք է օգտագործենք ծխախոտ և թմրանյութեր, քանի որ դրանք վնասում են մեզ և կարող են նույնիսկ մահվան տանել։

7 Աստված է ստեղծել մեր մարմինը և մեզ կյանք տվել։ Ուստի պետք է մեր կյանքի և օրգանիզմի հետ վարվենք այնպես, ինչպես նրան է հաճելի։ Մենք պետք է հոգ տանենք մեր առողջության մասին և հեռու մնանք վնասակար սովորություններից, քանի որ Աստված այդպիսի սովորություններ ունեցող մարդկանց մաքուր չի համարում (Հռոմեացիներ 6։19; 12։1; 2 Կորնթացիներ 7։1)։ Եթե չգնահատենք կյանքը, չենք կարող ծառայել այդ կյանքը տվողին՝ Եհովային։ Վատ սովորություններից հրաժարվելը գուցե դժվար լինի, բայց եթե ամեն ջանք թափենք դրանցից ազատվելու համար, Եհովան կօգնի մեզ։

8. Ի՞նչ պետք է անենք, որ վտանգի չենթարկենք ո՛չ մեր, ո՛չ էլ ուրիշների կյանքը։

 8 Քանի որ կյանքը թանկ նվեր է, Եհովան ուզում է, որ մենք երբեք չվտանգենք ո՛չ մեր, ո՛չ էլ ուրիշների կյանքը։ Օրինակ՝ պետք է այնպես վարենք մեքենան, մոտոցիկլը կամ ցանկացած այլ տրանսպորտային միջոց, որ չվնասենք մեզ կամ ուրիշներին։ Նաև հարկավոր է հեռու մնալ վտանգավոր ու դաժան սպորտաձևերից (Սաղմոս 11։5)։ Բացի այդ՝ պետք է ձգտենք ապահով դարձնել մեր տունը։ Եհովան իսրայելացիներին պատվիրել էր. «Նոր տուն կառուցելիս տանիքիդ վրա եզրապատ [ցածր պատ] շինիր, որպեսզի այնտեղից ոչ ոք չընկնի, ու քո պատճառով տունդ արյունապարտ չլինի» (2 Օրենք 22։8

9. Ինչպե՞ս պետք է վերաբերվենք կենդանիներին։

9 Եհովայի համար նաև կարևոր է, թե ինչպես ենք վերաբերվում կենդանիներին։ Նա թույլ է տվել սպանել կենդանիներին՝ սնունդ կամ հագուստ ունենալու կամ էլ մեր կյանքը պաշտպանելու համար (Ծննդոց 3։21; 9։3; Ելք 21։28)։ Բայց ճիշտ չի լինի դաժանորեն վերաբերվել կենդանիներին կամ սպանել նրանց զվարճության համար (Առակներ 12։10

ԱՐՅՈՒՆԸ ՍՈՒՐԲ ՀԱՄԱՐԻՐ

10. Ինչի՞ց ենք իմանում, որ արյունը խորհրդանշում է կյանքը։

10 Եհովան արյունը սուրբ է համարում, քանի որ այն խորհրդանշում է կյանքը։ Երբ Կայենը սպանեց Աբելին, Եհովան նրան ասաց. «Եղբորդ արյունը երկրից բարձրաձայն կանչում է ինձ» (Ծննդոց 4։10)։ Այս խոսքերից երևում է, որ Աբելի արյունը խորհրդանշում էր նրա կյանքը։ Եհովան պատժեց Կայենին Աբելի կյանքը խլելու համար։ Նոյի օրերի Ջրհեղեղից հետո Եհովան կրկին ցույց տվեց, որ արյունը խորհրդանշում է կյանքը։ Աստված Նոյին և նրա ընտանիքին թույլ տվեց կենդանու միս ուտել։ Նա ասաց. «Ամեն կենդանի, որ ապրում է, կերակուր լինի ձեզ համար, ինչպեսև կանաչ բուսականությունը. այդ ամենը  ձեզ եմ տալիս»։ Բայց Աստված նրանց արգելեց արյուն ուտել։ Նա ասաց. «Միայն թե միսը իր հոգով [կյանքով], այսինքն՝ իր արյունով, մի՛ կերեք» (Ծննդոց 1։29; 9։3, 4; տես Ծանոթագրություն 17

11. Արյան վերաբերյալ ի՞նչ պատվեր տվեց Աստված Իսրայել ազգին։

11 Արյուն չուտելու մասին պատվերը Նոյին տալուց մոտ 800 տարի հետո Աստված իր ժողովրդին պատվիրեց. «Եթե Իսրայելի որդիներից կամ ձեր մեջ բնակվող պանդուխտներից որևէ մեկը որս անելիս գազան կամ թռչուն բռնի, որը կարելի է ուտել, ապա դրա արյունը պետք է թափի և հողով ծածկի»։ Հետո Եհովան ասաց. «Արյուն չուտեք» (Ղևտական 17։13, 14)։ Պարզ էր, որ արյան հետ կապված Եհովայի տեսակետը չէր փոխվել. նա ցանկանում էր, որ իր ժողովուրդը արյունը սուրբ համարի։ Թեև իսրայելացիները կարող էին միս ուտել, բայց արյուն՝ չէին կարող։ Երբ նրանք ուտելու համար կենդանի էին մորթում, պետք է դրա արյունը թափեին գետին։

12. Ի՞նչ տեսակետ ունեն քրիստոնյաները արյան վերաբերյալ։

12 Հիսուսի մահից մի քանի տարի հետո Երուսաղեմում գտնվող առաքյալներն ու երեցները հանդիպեցին, որպեսզի որոշեն, թե Իսրայել ազգին տրված Օրենքի որ պատվիրաններն էին վերաբերում քրիստոնյաներին (կարդա Գործեր 15։28, 29; 21։25)։ Եհովան օգնեց նրանց հասկանալու, որ ինքը առաջվա պես սուրբ է համարում արյունը, և նրանք էլ պետք է շարունակեին սուրբ համարել այն։ Առաջին դարի քրիստոնյաները չէին կարող արյուն ուտել կամ խմել։ Նրանք նաև չէին կարող ուտել այնպիսի միս, որի արյունը, ինչպես հարկն է, չէր թափվել։ Արյան սխալ օգտագործումը նույնքան լուրջ մեղք էր, որքան կռապաշտությունը և անբարոյությունը։ Իսկ ինչպե՞ս պետք է վերաբերվենք արյանը այսօր։ Եհովան այսօր էլ ցանկանում է, որ իր ծառաները արյունը սուրբ համարեն։ Ուստի ճշմարիտ քրիստոնյաները մինչ օրս արյուն չեն ուտում և չեն խմում։

13. Ինչո՞ւ քրիստոնյաները արյան փոխներարկում չեն ընդունում։

 13 Պե՞տք է արդյոք քրիստոնյաները հրաժարվեն նաև արյան փոխներարկումից։ Այո՛։ Եհովան պատվիրել էր արյուն չուտել և չխմել։ Օրինակ՝ եթե բժիշկը խորհուրդ տար քեզ չօգտագործել ալկոհոլ, մի՞թե այն կներարկեիր քո երակների մեջ։ Իհարկե ոչ։ Նմանապես արյուն չուտել կամ չխմել նշանակում է նաև չընդունել արյան փոխներարկում (տես Ծանոթագրություն 29

14, 15. Ինչպե՞ս են քրիստոնյաները վերաբերվում կյանքին։ Ի՞նչն է նրանց համար ավելի կարևոր։ Բացատրիր։

14 Իսկ ի՞նչ կանի քրիստոնյան, եթե բժիշկն ասի, որ եթե նրան արյուն չներարկեն, նա կմահանա։ Յուրաքանչյուր մարդ ինքը պետք է որոշի, թե ինչպես վարվի նման իրավիճակում. հնազանդվի՞ արյան վերաբերյալ Աստծու պատվերին, թե՞ ոչ։ Քրիստոնյաները շատ թանկ են համարում Աստծու տված պարգևը՝ կյանքը, և չեն ցանկանում մահանալ, այդ պատճառով իրենց կյանքը փրկելու համար փնտրում են բուժման այլ մեթոդներ։ Բայց նրանք չեն ընդունում արյան փոխներարկում։

15 Մենք հոգ ենք տանում մեր առողջության մասին, բայց քանի որ արյունը խորհրդանշում է կյանքը, և Աստված այն սուրբ է համարում, չենք ընդունում արյան փոխներարկում։ Շատ ավելի կարևոր է հնազանդվել Աստծուն, քան փորձել փրկել կյանքը՝ խախտելով նրա օրենքը։ Հիսուսն ասաց. «Ով ուզում է փրկել իր հոգին, կկորցնի այն, բայց ով կորցնի իր հոգին ինձ համար, կգտնի այն» (Մատթեոս 16։25)։ Մենք ցանկանում ենք հնազանդվել Եհովային, քանի որ սիրում ենք նրան և համոզված ենք, որ նա գիտի, թե ինչն է լավագույնը մեզ համար։ Բացի այդ՝ մենք էլ, Եհովայի պես, սուրբ ենք համարում կյանքը (Եբրայեցիներ 11։6

16. Ինչո՞ւ են քրիստոնյաները վճռել հնազանդվել արյան վերաբերյալ Աստծու օրենքին։

16 Ինչպես տեսանք, Աստծու հավատարիմ ծառաները ոչ մի դեպքում արյուն չեն ուտում, չեն խմում և չեն ընդունում  բուժման նպատակով։ * Իրենց կյանքը փրկելու համար նրանք ընդունում են բուժման այլ մեթոդներ։ Քրիստոնյաները վճռել են հնազանդվել արյան վերաբերյալ Աստծու օրենքին, քանի որ համոզված են, որ կյանքի Արարիչը և արյուն Ստեղծողը ավելի լավ գիտի, թե ինչն է օգտակար իրենց համար։ Իսկ դու համոզվա՞ծ ես դրանում։

ԱՐՅԱՆ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՄԻԱԿ ՁԵՎԸ, ՈՐ ԵՀՈՎԱՆ ԹՈՒՅԼ ԷՐ ՏԱԼԻՍ

17. Ո՞րն էր արյան գործածության միակ ձևը, որ Եհովան թույլ էր տալիս։

17 Իսրայելացիներին տված իր Օրենքում Եհովան ասաց. «Մարմնի հոգին [կյանքը] արյան մեջ է, ու ես այն նախատեսել եմ զոհասեղանի համար, որպեսզի քավություն անեք [կամ՝ ներում խնդրեք] ձեր հոգիների համար, քանի որ արյունն է քավություն անում» (Ղևտական 17։11)։ Երբ իսրայելացիները մեղք էին գործում, նրանք կարող էին Եհովայից մեղքերի ներում ստանալ միայն այն դեպքում, եթե կենդանի զոհեին և քահանային խնդրեին, որ կենդանու արյունը շաղ տա տաճարի զոհասեղանի վրա։ Սա արյան գործածության միակ ձևն էր, որ Եհովան թույլ էր տալիս։

18. Հիսուսի տված զոհի շնորհիվ ի՞նչ հնարավորություն ունեն բոլոր մարդիկ։

18 Այսօր մեղքերի ներում ստանալու համար այլևս կենդանիներ զոհելու կարիք չկա, քանի որ երբ Հիսուսը եկավ երկիր, վերջ դրեց այդ օրենքին։ Ինչպե՞ս։ Նա իր կյանքը, կամ՝ արյունը, տվեց, որ մեր մեղքերը ներվեն (Մատթեոս 20։28; Եբրայեցիներ 10։1)։ Հիսուսի կյանքն այնքան մեծ արժեք ուներ, որ Եհովան դրա հիման վրա կարող էր բոլոր մարդկանց հավիտյան ապրելու հնարավորություն տալ (Հովհաննես 3։16; Եբրայեցիներ 9։11, 12; 1 Պետրոս 1։18, 19

Ինչպե՞ս կարող ես ցույց տալ, որ թանկ ես համարում կյանքը և արյունը

19. Ի՞նչ պետք է անենք, որ «մաքուր լինենք բոլոր մարդկանց արյունից»։

19 Մենք անչափ շնորհակալ ենք Եհովային նրա տված  հրաշալի նվերի՝ կյանքի համար։ Եվ մենք ուզում ենք մարդկանց հայտնել, որ եթե հավատան Հիսուսին, կարող են հավիտյան ապրել։ Քանի որ սիրում ենք մարդկանց, ամեն ջանք կթափենք, որ օգնենք նրանց իմանալու, թե ինչպես կարող են հավիտենական կյանք ունենալ (Եզեկիել 3։17–21)։ Այդ ժամանակ, Պողոս առաքյալի պես, կարող ենք ասել. «Ես մաքուր եմ բոլոր մարդկանց արյունից, որովհետև ես ինձ ետ չպահեցի Աստծու ամբողջ խորհուրդը ձեզ պատմելուց» (Գործեր 20։26, 27)։ Եթե մենք էլ ենք ուզում «մաքուր լինել բոլոր մարդկանց արյունից» և ցույց տալ, որ գնահատում ենք կյանքը, ապա մարդկանց կպատմենք Եհովայի մասին և այն մասին, թե որքան թանկ է կյանքը նրա համար։

^ պարբ. 16 Արյան փոխներարկման վերաբերյալ ավելի շատ տեղեկություններ կարող ես գտնել «Մնա Աստծու սիրո մեջ» գրքում (էջ 77–79)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։