Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ

 ԳԼՈՒԽ 12

Ինչպե՞ս կարող ես դառնալ Աստծու ընկերը

Ինչպե՞ս կարող ես դառնալ Աստծու ընկերը

1, 2. Ովքե՞ր էին Եհովայի ընկերներից մի քանիսը։

Ո՞ՒՄ հետ կցանկանայիր ընկերություն անել։ Հավանաբար, այնպիսի մարդու հետ, ով քեզ համար հաճելի անձնավորություն է, ում հետ հեշտ ես լեզու գտնում, և ով ունի այնպիսի հատկություններ, որոնցով հիանում ես։

2 Աստվածաշնչից իմանում ենք, որ Եհովան մարդկանց միջից իր համար ընկերներ է ընտրել։ Օրինակ՝ այնտեղ ասվում է, որ Աբրահամը Եհովայի ընկերն էր (Եսայիա 41։8; Հակոբոս 2։23)։ Եհովան շատ էր սիրում նաև Դավթին։ Նա ասաց, որ Դավիթը «իր սրտին հաճելի մարդ է» (Գործեր 13։22)։ Իսկ Դանիել մարգարեի մասին ասվում է, որ նա «թանկագին մարդ» էր Եհովայի համար (Դանիել 9։23

3. Ինչի՞ շնորհիվ Աբրահամը, Դավիթը և Դանիելը դարձան Եհովայի ընկերները։

3 Իսկ ինչի՞ շնորհիվ Աբրահամը, Դավիթը և Դանիելը դարձան Աստծու ընկերները։ Օրինակ՝ Աբրահամի մասին Եհովան ասաց. «[Դու] լսեցիր իմ ձայնին» (Ծննդոց 22։18)։ Այո՛, նրանք խոնարհաբար հնազանդվում էին Աստծուն։ Աստված միայն այդպիսի մարդկանց հետ է ընկերանում։ Նույնիսկ մի ամբողջ ազգ կարող էր դառնալ Եհովայի ընկերը։ Եհովան բացատրեց, թե ինչպես։ Նա Իսրայել ազգին ասաց. «Հնազանդվեք իմ ձայնին, և ես ձեր Աստվածը կլինեմ, իսկ դուք իմ ժողովուրդը կլինեք» (Երեմիա 7։23)։ Այնպես որ, եթե դու էլ ես ցանկանում դառնալ Եհովայի ընկերը, պետք է խոնարհաբար հնազանդվես նրան։

ԵՀՈՎԱՆ ՕԳՆՈՒՄ Է ԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ

4, 5. Եհովան ինչպե՞ս է օգնում իր ընկերներին։

4 Աստվածաշունչն ասում է, որ Եհովան ցանկանում է  «իր զորությունը ցույց տալ հօգուտ նրանց, ում սիրտը ամբողջությամբ իր հետ է» (2 Տարեգրություն 16։9Սաղմոս 32։8- ում ասվում է, թե նա ինչ է խոստանում իր ընկերներին. «Քեզ հասկացողություն կտամ և կսովորեցնեմ այն ճանապարհը, որով դու պիտի գնաս։ Քեզ խորհուրդ կտամ, և աչքս քեզ վրա կլինի»։

5 Մեր թշնամին՝ Սատանան, ցանկանում է այնպես անել, որ մենք Աստծու ընկերը չլինենք։ Բայց Եհովան միշտ մեր կողքին է և պատրաստ է օգնել (կարդա Սաղմոս 55։22)։ Քանի որ Եհովայի ընկերներն ենք ու ամբողջ սրտով ծառայում ենք նրան, նա կօգնի, որ անգամ դժվարին իրավիճակներում հավատարիմ մնանք իրեն։ Այո՛, սաղմոսերգուի պես՝ մենք էլ կարող ենք վստահությամբ ասել. «Ես չեմ սասանվի, քանի որ նա իմ աջ կողմում է» (Սաղմոս 16։8; 63։8)։ Այժմ տեսնենք, թե Սատանան ինչպես է փորձում վերջ դնել Եհովայի հետ մեր ընկերությանը։

ՍԱՏԱՆԱՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՆՑ

6. Ի՞նչ ասաց Սատանան մարդկանց մասին։

6 11-րդ գլխից իմացանք, որ Սատանան սուտ մեղադրանքներ ներկայացրեց Եհովայի դեմ։ Նա հայտարարեց, թե Եհովան ստախոս է ու անարդար, և թույլ չի տալիս, որ Ադամն ու Եվան ինքնուրույն որոշեն՝ ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ։ Սատանան մեղադրանքներ է ներկայացնում նաև այն մարդկանց դեմ, ովքեր ուզում են լինել Աստծու ընկերը։ Նա ասում է, թե նրանք ծառայում են Աստծուն ոչ թե սիրուց մղված, այլ քանի որ ինչ-որ շահ ունեն նրանից։ Սատանան նույնիսկ ասում է, որ կարող է ցանկացած մարդու հեռացնել Աստծուց։ Այս մասին գրված է Աստվածաշնչի «Հոբ» գրքում։ Եկ տեսնենք, թե ով էր Հոբը, և ինչ կարող ենք սովորել նրանից։

7, 8. ա) Ինչո՞ւ Եհովան ասաց, որ Հոբի նման մարդ չկա։ բ) Սատանան ի՞նչ ասաց Հոբի մասին։

7 Ո՞վ էր Հոբը։ Նա արդար ու բարի մարդ էր, որն ապրել է մեզանից մոտ 3 600 տարի առաջ։ Եհովան ասաց, որ այդ  ժամանակ Հոբի նման մարդ չկար երկրի վրա։ Հոբը խոր հարգանք ուներ Աստծու հանդեպ և ատում էր ամեն չար բան (Հոբ 1։8)։ Նա Եհովայի ընկերն էր։

8 Սատանան հայտարարեց, թե Հոբը շահի համար է ծառայում Աստծուն։ Նա ասաց Եհովային. «Չէ՞ որ դու ցանկապատ ես դրել, որ պաշտպանես նրան, նրա տունն ու ողջ ունեցվածքը։ Նրա ձեռքի գործը դու օրհնել ես, իսկ նրա հոտերը տարածվել են երկրով մեկ։ Սակայն ձեռքդ մեկնիր, խնդրեմ, ու դիպիր այն ամենին, ինչ նա ունի, և տես, թե արդյոք երես առ երես չի՞ անիծի քեզ» (Հոբ 1։10, 11

9. Եհովան ի՞նչ թույլ տվեց Սատանային։

9 Փաստորեն, Սատանան ուզում էր ասել, թե Հոբը Եհովային ծառայում է միայն այն պատճառով, որ նրանից ինչ-որ օգուտ ունի։ Նա նաև ասաց, թե կարող է այնպես անել, որ Հոբը այլևս չծառայի Աստծուն։ Եհովան համաձայն չէր Սատանայի ասածներին, բայց թույլ տվեց, որ նա փորձի Հոբին։ Միայն այդպես կապացուցվեր, որ Հոբը սիրուց մղված է ծառայում Եհովային։

ՍԱՏԱՆԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՀՈԲԻՆ

10. Սատանան ի՞նչ դժբախտություններ բերեց Հոբի գլխին, բայց ինչպե՞ս վարվեց Հոբը։

10 Սատանան սկսեց տարբեր դժբախտություններ բերել Հոբի գլխին։ Սկզբում Հոբը կորցրեց իր բոլոր կենդանիներին. դրանց մի մասը սատկեց, մի մասին էլ գողացան։ Նրա գրեթե բոլոր ծառաներին սպանեցին։ Այդպես Հոբը կորցրեց գրեթե ամեն ինչ։ Բայց դա դեռ ամենը չէր։ Սատանան այնպես արեց, որ Հոբի տասը երեխաները մահանան փոթորկից։ Չնայած այս ծանր հարվածին՝ Հոբը հավատարիմ մնաց Եհովային։ Կարդում ենք. «Այս ամենում Հոբը մեղք չգործեց և ոչ մի սխալ բան չվերագրեց Աստծուն» (Հոբ 1։12–19, 22

Եհովան օրհնեց Հոբին նրա հավատարմության համար

11. ա) Սատանան ուրիշ ի՞նչ արեց Հոբին։ բ) Ինչպե՞ս վարվեց Հոբը։

11 Սատանան դրանով չբավարարվեց։ Նա ասաց Աստծուն. «Դիպիր նրա ոսկորին ու նրա մարմնին և տես, թե  արդյոք երես առ երես չի՞ անիծի քեզ» (Հոբ 2։5, 7)։ Եհովան թույլ տվեց, որ Սատանան Հոբին սարսափելի հիվանդությամբ «հարվածի»։ Բայց Հոբը կրկին հավատարիմ մնաց Եհովային։ Նա ասաց. «Մինչև մեռնելս չե՛մ թողնի անարատությունս» (Հոբ 27։5

12. Ինչպե՞ս Հոբը ապացուցեց, որ Սատանայի ասածները սուտ են։

12 Հոբը չգիտեր, թե Սատանան ինչ մեղադրանքներ է ներկայացրել, ոչ էլ գիտեր, թե ինչու էին իրեն այդպիսի դժբախտություններ պատահում։ Նա կարծում էր, թե այդ ամենը Աստծուց էր (Հոբ 6։4; 16։11–14)։ Չնայած դրան՝ Հոբը հավատարիմ մնաց։ Այդպես լիովին պարզ դարձավ, որ Հոբը եսասեր չէր։ Նա Աստծու ընկերն էր և ծառայում էր նրան՝ սիրուց մղված։ Հստակ էր, որ Սատանայի բոլոր ասածները սուտ էին։

13. Հոբի հավատարմության համար ի՞նչ արեց Եհովան։

13 Այո՛, թեև Հոբը չգիտեր՝ ինչ հարցեր էր Սատանան բարձրացրել երկնքում, բայց Եհովային հավատարիմ մնաց ու դրանով ապացուցեց, որ Սատանան ստախոս է։ Եհովան էլ օրհնեց Հոբին նրա հավատարմության համար (Հոբ 42։12–17

ԻՆՉՊԵ՞Ս Է ՍԱՏԱՆԱՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ ՔԵԶ

14, 15. Ինչո՞ւմ է Սատանան մեղադրում բոլոր մարդկանց։

14 Հոբի հետ տեղի ունեցածից կարևոր բաներ ենք իմանում։ Օրինակ՝ իմանում ենք, որ Սատանան մեզ էլ է մեղադրում այն բանում, թե մենք Եհովային ծառայում ենք շահի համար։ Հոբ 2։4-ում գրված է. «Մարդն իր ողջ ունեցվածքը կտա իր հոգու փոխարեն»։ Այս խոսքերը ցույց են տալիս, որ Սատանան ոչ միայն Հոբին էր մեղադրում եսասիրության մեջ, այլև բոլոր մարդկանց։ Նույնիսկ Հոբի օրերից հարյուրավոր տարիներ անց Սատանան շարունակում էր վարկաբեկել Եհովային ու մեղադրել նրա ծառաներին։ Օրինակ՝ Առակներ 27։11- ում կարդում ենք. «Որդի՛ս, իմաստուն եղիր և սիրտս ուրախացրու, որ ես կարողանամ պատասխան տալ նրան, ով չարախոսում [կամ՝ վարկաբեկում] է ինձ»։

 15 Դու կարող ես որոշել հնազանդվել Եհովային ու դառնալ նրա հավատարիմ ընկերը։ Այդպիսով ցույց կտաս, որ Սատանան ստախոս է։ Նույնիսկ եթե Աստծու ընկերը դառնալու համար կարիք լինի մեծ փոփոխություններ անելու, արա այդ փոփոխությունները։ Դու երբեք չես ափսոսա, որ դարձել ես Եհովայի ընկերը։ Այդ որոշումը շատ կարևոր է, քանի որ Սատանան պնդում է, որ դու կթողնես Աստծուն, եթե դժվարություններ ունենաս։ Նա փորձում է այնպես անել, որ անհավատարիմ լինես Աստծուն։ Ինչպե՞ս։

16. ա) Ի՞նչ մեթոդներով է Սատանան փորձում մարդկանց հեռացնել Աստծուց։ բ) Ինչպե՞ս կարող է Սատանան փորձել հեռացնել քեզ Եհովայից։

16 Սատանան տարբեր մեթոդներ է օգտագործում, որպեսզի մեզ հեռացնի Աստծուց։ Օրինակ՝ նա կարող է հարձակվել «մռնչող առյուծի պես» (1 Պետրոս 5։8)։ Նման հարձակում կարող է լինել այն, որ ընկերներդ, ընտանիքիդ անդամները կամ ուրիշներ փորձեն այնպես անել, որ դադարեցնես Աստվածաշունչ ուսումնասիրելը և չանես այն, ինչ ճիշտ է (Հովհաննես 15։19, 20 * Երբեմն էլ Սատանան «լույսի հրեշտակի կերպարանք է ընդունում», այսինքն՝ փորձում է խորամանկ միջոցներով մոլորեցնել մեզ և դրդել անհնազանդ լինելու Եհովային (2 Կորնթացիներ 11։14)։ Նա նաև ուզում է այնպես անել, որ մտածենք, թե արժանի չենք ծառայելու Աստծուն և վհատվենք (Առակներ 24։10

ՀՆԱԶԱՆԴՎԻՐ ԵՀՈՎԱՅԻ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԻՆ

17. Ի՞նչը կօգնի, որ հնազանդ լինենք Եհովային։

17 Երբ հնազանդվում ենք Եհովային, ցույց ենք տալիս, որ Սատանան ստախոս է։ Իսկ ի՞նչը կօգնի, որ հնազանդ լինենք։ Աստվածաշունչն ասում է. «Սիրի՛ր քո Աստված  Եհովային քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ ուժով» (2 Օրենք 6։5)։ Եթե սիրենք Աստծուն, դա կօգնի, որ հնազանդ լինենք նրան։ Որքան շատ սիրենք Եհովային, այնքան ավելի մեծ ցանկություն կունենանք անելու նրա բոլոր ասածները։ Հովհաննես առաքյալը գրեց. «Սա է Աստծու հանդեպ սերը, որ մենք պահենք նրա պատվիրանները, և նրա պատվիրանները ծանր չեն» (1 Հովհաննես 5։3

18, 19. ա) Ի՞նչ բաներ կան, որ Եհովան ատում է։ բ) Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Եհովան մեր ուժերից վեր բան չի պահանջում մեզանից։

18 Իսկ ի՞նչն է Եհովան սխալ համարում։ Մի քանի բան նշված է « Ատիր այն, ինչ Եհովան է ատում» շրջանակում։ Առաջին հայացքից գուցե թվա, թե շրջանակում նշված որոշ բաներ, որ Եհովան ատում է, այնքան էլ սխալ չեն։ Բայց երբ կարդանք աստվածաշնչյան համարները և խորությամբ մտածենք դրանց շուրջ, կհասկանանք, թե որքան իմաստուն է հնազանդվել Եհովայի օրենքներին։ Գուցե տեսնենք, որ փոփոխություններ անելու կարիք ունենք։ Թերևս  դժվար լինի կատարել այդ փոփոխությունները, բայց այդպես վարվելով՝ կդառնանք Եհովայի ընկերը։ Արդյունքում՝ կունենանք մտքի խաղաղություն և երջանիկ կլինենք (Եսայիա 48։17, 18)։ Տեսնենք, թե ինչու կարող ենք վստահ լինել, որ հնարավոր է անել այդ փոփոխությունները։

19 Եհովան երբեք չի պահանջում մեզանից մի բան, ինչը վեր է մեր ուժերից (2 Օրենք 30։11–14)։ Աստված մեր ընկերն է։ Նա մեզանից ավելի լավ գիտի, թե մենք ինչպիսին ենք. գիտի մեր ուժեղ և թույլ կողմերը (Սաղմոս 103։14)։ Պողոս առաքյալը գրեց. «Աստված հավատարիմ է և թույլ չի տա, որ ձեր կարողությունից վեր փորձվեք, այլ փորձության ժամանակ նա նաև ելքը կտա, որպեսզի կարողանաք տոկալ» (1 Կորնթացիներ 10։13)։ Մենք կարող ենք համոզված լինել, որ Եհովան միշտ կտա մեզ անհրաժեշտ ուժը, որ կարողանանք անել այն, ինչ ճիշտ է։ Նա նաև կտա մեզ «սովորականին գերազանցող ուժը», որպեսզի կարողանանք դիմանալ դժվարություններին (2 Կորնթացիներ 4։7)։ Պողոսը, որը Եհովայի օգնությամբ շատ դժվարություններ էր  հաղթահարել, գրեց. «Ամեն բան անելու ի զորու եմ շնորհիվ նրա, ով զորացնում է ինձ» (Փիլիպպեցիներ 4։13

ՍԻՐԻՐ ԱՅՆ, ԻՆՉ ԱՍՏՎԱԾ Է ՍԻՐՈՒՄ

20. Աստծու ո՞ր հատկությունները պետք է ընդօրինակենք և ինչո՞ւ։

20 Ինչպես տեսանք, եթե ուզում ենք դառնալ Եհովայի ընկերը, չպետք է անենք այն, ինչ Եհովան ատում է։ Բայց դա դեռ բավարար չէ (Հռոմեացիներ 12։9)։ Աստծու ընկերները պետք է սիրեն այն, ինչ նա է սիրում։ Սաղմոս 15։1–5 համարներում (կարդա) գրված է, թե ինչպիսին պետք է լինեն Աստծու ընկերները։ Եհովայի ընկերը դառնալու համար նաև պետք է ընդօրինակենք նրա հատկությունները. մենք պետք է դրսևորենք «սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, բարություն, առաքինություն, հավատ, մեղմություն, ինքնատիրապետում» (Գաղատացիներ 5։22, 23

21. Ինչպե՞ս կարող ենք զարգացնել Աստծուն հաճելի հատկություններ։

21 Ինչպե՞ս կարող ենք զարգացնել այդ հրաշալի հատկությունները։ Պետք է Եհովային ավելի լավ ճանաչենք։ Դրա համար անհրաժեշտ է կանոնավորաբար կարդալ և ուսումնասիրել Աստվածաշունչը (Եսայիա 30։20, 21)։ Որքան շատ իմանանք Եհովայի մասին, այնքան ավելի շատ կսիրենք նրան։ Այդ ժամանակ ավելի շատ կցանկանանք հնազանդվել նրան։

22. Եթե հնազանդվես Եհովային, ի՞նչ կլինի արդյունքը։

22 Մեր կյանքում փոփոխություններ անելը կարող ենք համեմատել հին շորերը հանելու և նորերը հագնելու հետ։ Աստվածաշունչն ասում է. «Հանեք ձեր վրայից հին անձնավորությունը.... և հագեք նոր անձնավորությունը» (Կողոսացիներ 3։9, 10)։ Թեև դա անելը հեշտ չէ, բայց Եհովան խոստանում է, որ այդպես վարվելով «մեծ վարձատրություն» կստանանք (Սաղմոս 19։11)։ Սակայն մենք պետք է հնազանդվենք Եհովային ու ծառայենք նրան ոչ թե օրհնություններ ստանալու համար, այլ անկեղծ սիրուց մղված։ Ուրեմն սրտանց ծառայիր ու հնազանդվիր Աստծուն։ Այդպիսով կապացուցես, որ Սատանան ստախոս է, ու կդառնաս Աստծու ընկերը։

^ պարբ. 16 Սա չի նշանակում, թե բոլոր նրանք, ովքեր ուզում են, որ դադարեցնես Աստվածաշունչ ուսումնասիրելը, ուղղակիորեն ղեկավարվում են Սատանայի կողմից։ Բայց Սատանան «այս աշխարհի աստվածն» է, և «ամբողջ աշխարհը [նրա] իշխանության տակ է»։ Ուստի չպետք է զարմանանք, եթե որոշ մարդիկ փորձեն հետ պահել մեզ Եհովային ծառայելուց (2 Կորնթացիներ 4։4; 1 Հովհաննես 5։19

Իմացիր ավելին

Մոտեցիր Եհովային

Իսկապե՞ս կարող ես «մոտենալ Աստծուն»

Եհովա Աստված՝ երկնքի ու երկրի Արարիչը, հրավեր ու խոստում է տալիս մեզ։

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ)

Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ սիրում ենք Եհովային

Դա միայն զգացմունք չէ։