Աստծո գլխավոր թշնամին Բանսարկու Սատանան է։ Նա ոգեղեն արարած է, որն ըմբոստացել է Եհովայի դեմ։ Սատանան շարունակում է պայքարել Աստծո դեմ և մարդկանց մեծ վնասներ պատճառել։ Նա չար է, ստախոս ու մարդասպան (Յովհաննէս 8։44

Աստծո դեմ Սատանայի ըմբոստությանը միացան ուրիշ ոգեղեն արարածներ։ Աստվածաշունչը նրանց անվանում է դևեր։ Ինչպես Սատանան, այնպես էլ դևերը մարդկանց թշնամիներն են։ Նրանք հաճույք են ստանում մարդկանց ցավ պատճառելուց (Մատթէոս 9։32, 33; 12։22)։ Եհովան Սատանային և նրա դևերին պետք է մեկընդմիշտ ոչնչացնի։ Նրանց քիչ ժամանակ է մնացել՝ մարդկանց դժբախտություններ պատճառելու (Յայտնութիւն 12։12

Եթե ցանկանում ես դառնալ Աստծո բարեկամը, ապա չպետք է Սատանայի ցանկությունները կատարես։ Սատանան և դևերն ատում են Եհովային։ Նրանք Աստծո թշնամիներն են և ուզում են քեզ նույնպես թշնամացնել Աստծո հետ։ Հարկավոր է ընտրել, թե ում ես կամենում հաճեցնել՝ Սատանայի՞ն, թե Եհովային։ Եթե ցանկանում ես հավիտյան ապրել, ապա պետք է ընտրես կատարել Աստծո կամքը։ Սատանան մարդկանց մոլորեցնելու զանազան մեթոդներ և կերպեր ունի։ Նա շատերին է կարողանում խաբել (Յայտնութիւն 12։9