Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դու կարող ես դառնալ Աստծո բարեկամը

 ԴԱՍ 7

Անցյալի մի նախազգուշացում

Անցյալի մի նախազգուշացում

Եհովան թույլ չի տա, որ չարերն ապականեն Դրախտը։ Միայն իր բարեկամներն են ապրելու այնտեղ։ Իսկ ի՞նչ կպատահի չարերին։ Այս հարցի պատասխանն իմանալու համար նկատի առնենք Նոյի մասին ճշմարիտ պատմությունը։ Նոյն ապրել է հազարավոր տարիներ առաջ։ Նա բարի մարդ էր և միշտ ձգտում էր կատարել Աստծո կամքը։ Սակայն երկրի վրա ապրող մնացած մարդիկ չարություն էին գործում։ Ուստի Եհովան հայտնում է Նոյին, որ պատրաստվում է երկրի վրա ջրհեղեղ բերել՝ ոչնչացնելու ամբարիշտ մարդկանց։ Նա պատվիրում է մի տապան կառուցել, որպեսզի Նոյն ու իր ընտանիքի անդամները ողջ մնան Ջրհեղեղից (Ծննդոց 6։9—18

Նոյն ու իր ընտանիքը տապան են կառուցում։ Նոյը զգուշացնում է մարդկանց գալիք Ջրհեղեղի մասին, սակայն նրանք չեն լսում, այլ շարունակում են իրենց չար գործերը։ Շինարարությունն ավարտելուց հետո Նոյը տապանի մեջ է առնում կենդանիներին, որից հետո այնտեղ են մտնում նաև ինքն ու իր ընտանիքի անդամները։ Այնուհետև Եհովան մեծ փոթորիկ է առաջ բերում։ Քառասուն օր և քառասուն գիշեր անձրև է գալիս։ Ամբողջ երկիրը ծածկվում է ջրով (Ծննդոց 7։7—12

 Չարերը մահանում են, իսկ Նոյն ու իր ընտանիքի անդամները՝ փրկվում։ Եհովան բարեհաջող կերպով նրանց Ջրհեղեղից անցկացնում է դեպի չարությունից մաքըրված երկիր (Ծննդոց 7։22, 23)։ Աստվածաշունչն ասում է, որ դարձյալ մոտենում է այն ժամանակը, երբ Եհովան ոչնչացնելու է նրանց, ովքեր մերժում են արդար ապրելակերպը։ Բարի մարդիկ չեն վերանալու։ Նրանք հավիտյան ապրելու են Դրախտ–երկրում (Բ Պետրոս 2։5, 6, 9

Այսօր շատերը չար գործեր են կատարում։ Աշխարհը լի է տառապանքով։ Եհովան կրկին ուղարկում է իր Վկաներին և նորից զգուշացնում մարդկանց, սակայն շատերը չեն կամենում ականջ դնել նրա խոսքերին։ Նրանք իրենց կյանքում փոփոխություններ մտցնելու ցանկությունը չունեն։ Նրանք չեն կամենում ընդունել Աստծո տեսակետը ճշտի և սխալի վերաբերյալ։ Ի՞նչ է պատահելու նման մարդկանց։ Արդյոք մի օր նրանք կփոխվե՞ն։ Շատերը երբեք էլ չեն փոխվի։ Մոտենում է ժամանակը, երբ չարերը կոչնչանան և այլևս երբեք չեն ապրի (Սաղմոս 92։7

Երկիրը չի ոչնչանալու. այն վերածվելու է դրախտի։ Նրանք, ովքեր դառնում են Աստծո բարեկամները, հավիտյան կապրեն Դրախտ–երկրում (Սաղմոս 37։29