Սատանան ուզում է, որ մարդիկ զբաղվեն կախարդությամբ։ Մարդկանցից շատերը զոհեր են մատուցում իրենց մահացած նախնիներին կամ ընդհանրապես, ոգիներին՝ վնասներից պաշտպանվելու նպատակով։ Նրանք դա անում են, քանի որ վախենում են ոգեղեն աշխարհի ուժերից։ Նրանք կախարդական մատանիներ ու ապարանջաններ են կրում, խմում են կամ իրենց մարմիններին քսում «դեղանյութեր», որոնք իբր կախարդական ուժ են իրենց մեջ պարունակում։ Շատերն իրենց տներում կամ հողի մեջ որոշակի առարկաներ են պահում, հավատալով, թե դրանք պաշտպանիչ ուժ ունեն։ Իսկ ուրիշներն էլ մոգական «դեղանյութեր» են օգտագործում ու հավատում են, թե դրանք կարող են հաջողություններ բերել իրենց գործերի մեջ, դպրոցական քննությունների ընթացքում կամ սիրահետումների ժամանակ։

Սատանայից պաշտպանվելու լավագույն միջոցը Եհովայի հետ բարեկամանալն է։ Եհովա Աստվածն ու իր հրեշտակները Սատանայից ու իր դևերից շատ ավելի հզոր են (Յակոբոս 2։19, Յայտնութիւն 12։9)։ Եհովան փափագում է իր զորությամբ աջակցել իր բարեկամներին՝ նրանց, ովքեր լիովին հավատարիմ են իրեն (Բ Մնացորդաց 16։9

Աստծո Խոսքն ասում է. «Չ’հմայէք»։ Եհովան դատապարտում է հմայությունը և կախարդությունը, քանի որ այդ սովորությունները մարդուն ուղղակիորեն կարող են գցել Բանսարկու Սատանայի ազդեցության տակ (Ղեւտացոց 19։26