Մահը կյանքի հակառակն է։ Այն խորը քնի նման է (Յովհաննէս 11։11—14)։ Մահացածները չեն կարող լսել, տեսնել, խոսել կամ մտածել որևէ բանի մասին (Ժողովող 9։5, 10)։ Կեղծ կրոնը սովորեցնում է, որ մահացածները գնում են ոգիների աշխարհ, ուր ապրում են իրենց մահացած նախնիների հետ։ Աստվածաշունչը նման բան չի սովորեցնում։

Մահացածներն ի վիճակի չեն օգնել կամ վնասել մեզ։ Մարդիկ ծեսեր են կատարում և զոհաբերություններ անում, քանի որ հավատում են, որ դրանով հաճեցնում են մահացածներին։ Դրանք հաճելի չեն Աստծուն, որովհետև հիմնված են Սատանայի կեղծ ուսմունքների վրա։ Դրանք նաև չեն գոհացնում մահացածներին, քանի որ նրանք անկենդան են։ Պետք չէ վախենալ կամ երկրպագել մահացած մարդկանց։ Մենք պիտի երկրպագենք միմիայն Աստծուն (Մատթէոս 4։10

Մահացած մարդիկ կրկին ապրելու են։ Դրախտ–երկրում Եհովան կյանքի է բերելու մահացածներին։ Սակայն դա ապագայի հարց է (Յովհաննէս 5։28, 29; Գործք 24։15)։ Աստված կարողություն ունի մահացածներին «արթնացնելու» ճիշտ այնպես, ինչպես որ մենք կարող ենք արթնացնել քնած մարդուն (Մարկոս 5։22, 23, 41, 42

Այն գաղափարը, որ մարդը չի մահանում, սուտ է և տարածվել է Բանսարկու Սատանայի կողմից։ Սատանան ու իր դևերը մարդկանց մտածել են տալիս, թե իբր մահացածների ոգիները կենդանի են, և դժբախտությունների ու այլ խնդիրների պատճառ են դառնում։ Սատանան մարդկանց մոլորեցնում է երբեմն երազների ու տեսիլքների միջոցով։ Եհովան դատապարտում է նրանց, ովքեր փորձում են խոսել մահացածների հետ (Բ Օրինաց 18։10—12