Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դու կարող ես դառնալ Աստծո բարեկամը

 ԴԱՍ 18

Ընդմիշտ դարձի՛ր Աստծո բարեկամը

Ընդմիշտ դարձի՛ր Աստծո բարեկամը

Ինչպես բարեկամություն ձեռք բերելու, այնպես էլ այն պահպանելու համար ջանքեր են հարկավոր։ Աստծո բարեկամը դառնալու և այդ բարեկամությունը պահելու մեջ քո գործադրած ջանքերն առատորեն կօրհնվեն։ Հիսուսն ասաց իրեն հավատացողներին. «Ճշմարտութիւնը ձեզ կ’ազատի» (Յովհաննէս 8։32)։ Ի՞նչ են նշանակում այս խոսքերը։

Կարող ես այսօր իսկ ազատություն վայելել։ Կազատվես Սատանայի կողմից տարածված կեղծ ուսմունքներից ու ստերից։ Կձերբազատվես հուսահատությունից, որով լի են միլիոնավոր այն մարդկանց կյանքերը, ովքեր չեն ճանաչում Եհովային (Հռովմայեցիս 8։22)։ Աստծո բարեկամներն ազատված են անգամ «մահուան երկիւղից» (Եբրայեցիս 2։14, 15

Ազատություն կվայելես Աստծո նոր աշխարհում։ Ի՜նչ հոյակապ ազատություն կարող ես վայելել ապագայում։ Դրախտ–երկրում ազատություն կլինի պատերազմից, հիվանդությունից և հանցագործությունից. ազատություն նաև աղքատությունից և սովից, ծերությունից ու մահից. ազատություն վախից, հարստահարությունից ու անարդարությունից։ Աստծո մասին Աստվածաշնչում ասվում է. «Դու բաց ես անում քո ձեռքը, եւ կշտացնում ես ամեն կենդանին հաճութիւնով» (Սաղմոս 145։16

 Աստծո բարեկամները կապրեն հավիտյան։ Հավիտենական կյանքը մի թանկագին նվեր է, որն Աստված տալու է բոլոր այն մարդկանց, ովքեր իր հետ բարեկամություն են փնտրում (Հռովմայեցիս 6։23)։ Միայն խորհիր, թե ի՜նչ է անվերջ կյանքը նշանակելու քեզ համար։

Ժամանակ կունենաս շատ գործեր կատարելու։ Գուցե ցանկանում ես նվագել սովորել երաժշտական որևէ գործիքի վրա, նկարել կամ ատաղձագործ դառնալ, ուսումնասիրել կենդանիներին ու բույսերը, կամ ճանապարհորդել, լինել տարբեր վայրերում ու հանդիպել զանազան մարդկանց։ Այս ամենը հնարավոր կդառնա հավիտենական կյանքի շնորհիվ։

Ժամանակ կունենաս շատ ընկերներ ունենալու։ Հավիտյան ապրելը հնարավորություն կտա ծանոթանալ Աստծո շատ ու շատ բարեկամների հետ։ Կճանաչես նրանց ձիրքը և հոյակապ հատկանիշները, ու նրանք կդառնան նաև քո՛ ընկերները։ Կսիրես նրանց, իսկ նրանք փոխադարձաբար կսիրեն քեզ (Ա Կորնթացիս 13։8)։ Հավիտենական կյանքը ժամանակ կտա օգնելու երկրի վրա գտնվող յուրաքանչյուր մարդու։ Եվ, ամենակարևորը, Եհովայի հետ ունեցած քո բարեկամությունը դարերի ընթացքում ավելի ու ավելի կամրապնդվի։ Ուրեմն, դարձի՛ր Աստծո բարեկամը՝ ընդմիշտ... 

Իմացիր ավելին

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԿԱՏԱՐՈՒՄ ԵՀՈՎԱՅԻ ԿԱՄՔԸ ԱՅՍՕՐ

Հավատակիցների հետ շփումը ի՞նչ օգուտներ է բերում

Աստվածաշունյը հորդորում է քրիստոնյաներին շփվել իրար հետ։ Ինչո՞ւ է դա կարևոր։