Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դու կարող ես դառնալ Աստծո բարեկամը

 ԴԱՍ 15

Աստծո բարեկամները բարի գործեր են կատարում

Աստծո բարեկամները բարի գործեր են կատարում

Եթե ունես բարեկամ, որով հիանում ես ու հարգում նրան, ապա փորձում ես նրան նմանվել։ «Բարի եւ ուղիղ է Տէրը»,— ասում է Աստվածաշունչը (Սաղմոս 25։8)։ Աստծո բարեկամը դառնալու համար հարկավոր է լինել բարի և արդար։ Աստծո Խոսքն ասում է. «Նմանուեցէ՛ք Աստծուն, որպէս սիրելի զաւակներ, եւ ընթացէ՛ք սիրով» (Եփեսացիս 5։1, 2)։ Ահա այդպես վարվելու ձևերից մի քանիսը։

Օգնի՛ր ուրիշներին. «Բարին գործենք բոլորի հանդէպ» (Գաղատացիս 6։10

Եղի՛ր աշխատասեր. «Ով գողանում էր, այլեւս թող չգողանայ, այլ մանաւանդ թող աշխատի իր ձեռքերով բարիք արտադրել» (Եփեսացիս 4։28

Ֆիզիկական և բարոյական մաքրություն պահի՛ր. «Մաքրենք մենք մեզ մարմնի եւ հոգու ամէն պղծութիւնից, կատարեալ դարձնենք սրբութիւնը Աստծու երկիւղով» (Բ Կորնթացիս 7։1

 Ընտանիքիդ անդամների հետ սիրով և հարգանքով վերաբերվի՛ր. «Ամէն մէկդ նոյնը արէք, որպէսզի իւրաքանչիւր ոք իր կնոջն այնպէս սիրի, ինչպէս իր անձը, եւ կինը երկնչի [«յարգէ», ՆԿ–ի նոր աշխարհաբար թարգմ.] իր մարդուց։ Որդինե՛ր, հնազա՛նդ եղէք ձեր ծնողներին» (Եփեսացիս 5։33—6։1

Սեր ցուցաբերի՛ր մյուսների հանդեպ. «Սիրենք միմեանց, քանի որ սէրն Աստծուց է» (Ա Յովհաննէս 4։7

Հնազանդվի՛ր պետական օրենքներին. «Ամէն մարդ.... թող հպատակի [իշխանությանը].... Հատուցեցէ՛ք իւրաքանչիւրին իրենց պարտքերը. որին հարկ՝ հարկը» (Հռովմայեցիս 13։1, 7

Իմացիր ավելին

ԲԱՐԻ ԼՈՒՐ ԱՍՏԾՈՒՑ

Ինչո՞վ են օգտակար Աստվածաշնչի սկզբունքները

Հիսուսն ասաց, թե ինչու մենք առաջնորդության կարիք ունենք և որ երկու սկզբունքները առաջնային կարևորություն ունեն։