Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դու կարող ես դառնալ Աստծո բարեկամը

 ԴԱՍ 2

Աստված է լավագույն բարեկամը

Աստված է լավագույն բարեկամը

Աստծո բարեկամը լինելուց ավելի լավ բան չկա աշխարհում։ Աստված կսովորեցնի քեզ, թե ինչպես երջանիկ լինել և զերծ մնալ վտանգներից։ Նա կազատի բազմաթիվ սխալ հավատալիքներից և վնասակար սովորություններից։ Նա կլսի քո աղոթքները, կօգնի, որպեսզի ներքին խաղաղություն և հույս ունենաս (Սաղմոս 71։5; 73։28)։ Աստված թիկունք կկանգնի քեզ նեղության օրում (Սաղմոս 18։18)։ Եվ այդ ամենից բացի, Աստված քեզ առաջարկում է հավիտենական կյանքի նվերը (Հռովմայեցիս 6։23

Մոտենալով Աստծուն՝ կմոտենաս նաև նրա բարեկամներին։ Նրանք կդառնան նաև քո բարեկամները։ Իրականում, նրանք քեզ համար կլինեն ինչպես քույրեր ու եղբայրներ։ Այդ մարդիկ ուրախությամբ կսովորեցնեն քեզ Աստծո մասին, կօգնեն ու կմխիթարեն քեզ։

Մենք Աստծուն հավասար չենք։ Աստծո հետ բարեկամություն փնտրելիս հարկավոր է հաշվի առնել մի կարևոր իրողություն։ Աստծո հետ բարեկամությունը հավասար անձանց միջև եղած բարեկամություն չէ։ Նա մեզանից շատ ավելի բարձր է, իմաստուն և ավելի զորեղ։ Նա մեր արդար Գերիշխանն է։ Հետևաբար, եթե ցանկանում ենք դառնալ նրա բարեկամը, պիտի լսենք նրան և իր ասածի համաձայն վարվենք։ Իսկ դա մեզ միշտ օգուտներ կբերի (Եսայիա 48։18