Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Մնա Աստծու սիրո մեջ

Նամակ Կառավարիչ մարմնից

Նամակ Կառավարիչ մարմնից

Եհովային սիրող թանկագի՛ն քրիստոնյա,

Հիսուսն ասաց. «Դուք ճշմարտությունը կիմանաք, և ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհաննես 8։32)։ Որքա՜ն քաջալերական են այս խոսքերը։ Այս «վերջին օրերում», երբ ամենուրեք տարածված են սուտն ու կեղծիքը, հնարավո՛ր է իմանալ ճշմարտությունը (2 Տիմոթեոս 3։1)։ Հիշո՞ւմ ես, թե ինչ ուրախություն զգացիր, երբ այն գտար Աստծու Խոսքում։

Սակայն ճշմարտությունն իմանալն ու այն ուրիշներին հայտնելը բավական չէ։ Մենք պետք է մնանք Աստծու սիրո մեջ։ Ինչպե՞ս։ Այս հարցի պատասխանը գտնում ենք Հիսուսի խոսքերում, որ ասաց իր մահվան նախորդ գիշերը հավատարիմ առաքյալներին. «Եթե իմ պատվիրանները պահեք, կմնաք իմ սիրո մեջ, ինչպես ես պահեցի Հոր պատվիրանները և մնում եմ նրա սիրո մեջ» (Հովհաննես 15։10

Հիսուսը մնաց Աստծու սիրո մեջ՝ պահելով իր Հոր պատվիրանները։ Մենք էլ պետք է նույնը անենք։ Աստծու սիրո մեջ մնալու համար հարկավոր է ամեն օր ապրել ճշմարտության համաձայն։ Հիսուսն իր առաքյալներին նաև ասաց. «Եթե դուք այս բաները գիտեք, երջանիկ եք, եթե անեք դրանք» (Հովհաննես 13։17

Հուսով ենք, որ այս հրատարակությունը կօգնի քեզ միշտ ապրելու Աստծու Խոսքի ճշմարտությանը ներդաշնակ և, հետևաբար, մնալու «Աստծու սիրո մեջ», ինչը «հավիտենական կյանքի» տանող ուղին է (Հուդա 21

Եհովայի վկաների Կառավարիչ մարմին