Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Մնա Աստծու սիրո մեջ

 ՀԱՎԵԼՎԱԾ

Ինչպես ձերբազատվել ձեռնաշարժությունից

Ինչպես ձերբազատվել ձեռնաշարժությունից

Ձեռնաշարժությունը, կամ՝ մաստուրբացիան, Աստծուն տհաճ սովորություն է, որն ապականում է միտքը և մարդուն դարձնում է էգոիստ, որ մտածի միայն իր հաճույքը բավարարելու մասին։ * Ձեռնաշարժության սովորություն ունեցողը մյուս մարդկանց գուցե սկսի համարել իր սեռական ցանկությունները բավարարելու միջոց։ Նրա համար սեռական հարաբերությունը դառնում է մի բան, որը բոլորովին կապ չունի սիրո հետ։ Այն դառնում է ռեֆլեքս, որը պարզապես րոպեական հաճույք է պատճառում և դուրս է բերում սեռական գրգռված վիճակից։ Բայց այս թեթևացումը ընդամենը ժամանակավոր է։ Իրականում, փոխարեն սպանելու մարմնի անդամները՝ «կապված պոռնկության, անմաքրության, սեռական կրքերի» հետ՝ ձեռնաշարժությունը նպաստում է դրանց զարգացմանը (Կողոսացիներ 3։5

Պողոս առաքյալը գրեց. «Եկեք մաքրենք մեզ մարմնի և ոգու ամեն պղծությունից և սրբությունը կատարելագործենք Աստծու հանդեպ վախով» (2 Կորնթացիներ 7։1)։ Եթե պայքարում ես այս խոսքերին հետևելու համար, մի՛ հանձնվիր ու մի՛ հուսահատվիր։ Եհովան միշտ պատրաստ է ներել ու օգնել (Սաղմոս 86։5; Ղուկաս 11։9–13)։ Քեզ դատապարտող սիրտդ և այդ սովորությունից ազատվելու ջանքերդ, որոնք գուցե երբեմն անհաջող լինեն, ցույց են տալիս, որ ճիշտ տրամադրվածություն ունես։ Հիշիր նաև, որ «Աստված մեր սրտերից ավելի մեծ է և ամեն բան գիտի» (1 Հովհաննես 3։20)։ Եհովան ոչ միայն տեսնում է մեր մեղքերը, այլև մեր ողջ էությունը։ Դրա համար էլ, երբ աղոթում ենք, որ ողորմածաբար ների մեզ, նա կարեկցանքով է լսում մեր խոսքերը։ Ուստի երբեք մի՛ վարանիր խոնարհամտությամբ և ջերմեռանդորեն աղոթել Աստծուն, ինչպես որ երեխան է դիմում իր հորը, երբ խնդրի մեջ է լինում։ Եհովան կլսի ու կօրհնի քեզ, ու խիղճդ մաքուր կլինի (Սաղմոս 51։1–12, 17; Եսայիա 1։18)։ Բայց, ինչ խոսք, դու պետք է վարվես քո աղոթքների համաձայն։ Օրինակ՝ պետք է ձգտես հեռու մնալ պոռնկագրության բոլոր տեսակներից և վնասակար ընկերակցությունից։ *

Եթե ձեռնաշարժության հետ կապված քո խնդիրը շարունակվում է, այդ մասին խոսիր քրիստոնյա ծնողիդ կամ հոգևորապես հասուն, կարեկից և մտերիմ հավատակցի հետ * (Առակներ 1։8, 9; 1 Թեսաղոնիկեցիներ 5։14; Տիտոս 2։3–5

^ պարբ. 1 Ձեռնաշարժությունը հպման միջոցով սեռական օրգանների գրգռումն է օրգազմի հասնելու նպատակով։

^ պարբ. 2 Գործնական քայլ կարող է լինել ինտերնետին միացված համակարգիչը, օրինակ, հյուրասենյակում դնելը։ Ոմանք էլ իրենց համակարգչում ֆիլտր-ծրագրեր են տեղադրում, որը թույլ չի տալիս, որ անցանկալի էջեր բացվեն։ Սակայն հարկ է նշել, որ ինտերնետ հնարավոր է մտնել նաև սմարթֆոնների և պլանշետների միջոցով։ Բացի այդ, բացարձակապես պաշտպանող ֆիլտր-ծրագրեր չկան։

^ պարբ. 1 Ձեռնաշարժության սովորությունից ձերբազատվելու համար այլ գործնական առաջարկներ կարող ես գտնել «Արթնացե՛ք»-ի 2007թ. հունվարի համարում (էջ 10–12) և «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գրքի 1-ին հատորում (էջ 178–182)։