Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Մնա Աստծու սիրո մեջ

 ՀԱՎԵԼՎԱԾ

Ինչպես վերաբերվել ընկերակցությունից զրկված անհատին

Ինչպես վերաբերվել ընկերակցությունից զրկված անհատին

Անհնար է նկարագրել այն ցավը, որ զգում ենք, երբ մեր հարազատը կամ մտերիմ ընկերը մեղք գործելու և չզղջալու պատճառով զրկվում է ժողովի ընկերակցությունից։ Նման դեպքում այն, թե որքանով կհետևենք Աստվածաշնչի առաջնորդությանը, ցույց կտա, թե որքան խորն է Եհովայի և նրա օրենքների հանդեպ մեր սերը։ * Քննենք մի քանի հարցեր, որ կարող են ծագել այս առնչությամբ։

Ինչպե՞ս պետք է վերաբերվենք ընկերակցությունից զրկվածին։ Աստվածաշունչն ասում է. «Այլևս շփում չունենաք այնպիսի մեկի հետ, որը թեև եղբայր է կոչվում, սակայն, միևնույն ժամանակ, պոռնիկ է կամ ագահ կամ կռապաշտ կամ չարախոս կամ հարբեցող կամ էլ շորթող. այդպիսի մարդու հետ նույնիսկ հաց չուտեք» (1 Կորնթացիներ 5։11)։ Իսկ այն մարդու մասին, ով «Քրիստոսի ուսմունքից այն կողմ է անցնում», կարդում ենք. «Նրան ձեր տուն մի՛ ընդունեք և ողջույնի խոսք մի՛ ասեք նրան, որովհետև ով նրան բարև տա, մասնակից կլինի նրա չար գործերին» (2 Հովհաննես 9–11)։ Այդպիսի մարդու հետ մենք ո՛չ հոգևոր, ո՛չ էլ որևէ այլ տեսակի շփում չենք ունենում։ 1981թ. սեպտեմբերի 15-ի «Դիտարանում» հետևյալն էր ասվում. «Բարևը առաջին քայլն է որևէ մեկի հետ զրույց սկսելու կամ ընկերանալու համար։ Մի՞թե կուզեիր անել այդ առաջին քայլը վտարված անհատի հետ ընկերական հարաբերությունների մեջ մտնելու համար» (էջ 25)։

Իսկապե՞ս անհրաժեշտ է ոչ մի շփում չունենալ վտարվածի հետ։ Այո՛, և դրա համար մի քանի պատճառ կա։ Առաջին՝ դրանով ցույց ենք տալիս մեր հավատարմությունը Աստծու և նրա Խոսքի հանդեպ։ Մենք հնազանդվում ենք Եհովային ոչ միայն այն ժամանակ, երբ դա հեշտ է անել, այլև երբ դժվար է։ Նրա հանդեպ սերը մղում է մեզ հնազանդվել նրա բոլոր պատվիրաններին. մենք գիտակցում ենք, որ նա արդար և սիրո Աստված է, և նրա օրենքները մեր իսկ օգտի համար են (Եսայիա 48։17;  1 Հովհաննես 5։3)։ Երկրորդ՝ չզղջացող անհատից հեռու մնալով՝ մենք և ժողովի մյուս անդամները պաշտպանված կլինենք հոգևոր ու բարոյական ապականությունից և ժողովի բարի անունը մաքուր կպահենք (1 Կորնթացիներ 5։6, 7)։ Երրորդ՝ եթե մենք հետևենք Աստվածաշնչի սկզբունքներին, դա նույնիսկ կարող է օգուտ բերել ընկերակցությունից զրկվածին։ Իրավական կոմիտեի որոշմանը թիկունք կանգնելով՝ թերևս շարժենք նրա սիրտը, որը չի արձագանքել երեցների առաջարկած օգնությանը։ Սիրելի մարդկանց հետ շփվելու հնարավորությունը կորցնելը գուցե մղի նրան «խելքի գալ», գիտակցել իր սխալի լրջությունը և քայլեր անել դեպի Եհովան (Ղուկաս 15։17

Ինչպե՞ս վարվել, եթե հարազատդ է ընկերակցությունից զրկվել։ Ընտանեկան կապերի պատճառով այս առաջնորդությանը հետևելը կարող է հավատարմության իսկական փորձություն լինել։ Ինչպե՞ս ճիշտ կլինի վերաբերվել ընկերակցությունից զրկված հարազատին։ Ճիշտ է, չենք կարող քննարկել բոլոր հնարավոր իրավիճակները, սակայն ուշադրություն դարձնենք երկուսի վրա։

Եթե վտարվողը քո ընտանիքի անդամ է, որի հետ ապրում եք նույն հարկի տակ, ապա առօրյա կենցաղային գործերում շփումը կարող է շարունակվել, քանի որ ընկերակցությունից զրկվելով ընտանեկան կապերը չեն խզվում։ Սակայն խզվում է ընտանիքի անդամների և նրա միջև հոգևոր կապը, ինչը նշանակում է, որ մյուսները չեն կարող նրա հետ հոգևոր շփում ունենալ։ Օրինակ՝ եթե նա տանն է, նա չպետք է մասնակցի, երբ ընտանիքը հավաքվում է ընտանեկան երկրպագություն անցկացնելու։ Բայց եթե վտարվողը երեխա է, ծնողները պատասխանատու են կրթելու և դաստիարակելու նրան։ Ուստի սիրող ծնողները կարող են Աստվածաշունչ ուսումնասիրել նրա հետ * (Առակներ 6։20–22; 29։17

Իսկ եթե վտարված հարազատը ապրում է առանձին, և եթե ընտանեկան որոշ հարցերի հետ կապված հարկ է լինում շփում ունենալ նրա հետ, ապա այդ շփումը պետք է հասցնել նվազագույնի։ Հավատարիմ քրիստոնյաները վտարվածի հետ շփվելու առիթ  չեն փնտրի և չեն փորձի արդարացնել նման քայլը, այլ Եհովային և նրա կազմակերպությանը հավատարիմ մնալու ցանկությունից մղված՝ կհետևեն սուրբգրային առաջնորդությանը։ Նրանք իրենց հավատարմությամբ թերևս մղեն ընկերակցությունից զրկվածին օգուտ քաղել իր ստացած խրատից * (Եբրայեցիներ 12։11

^ պարբ. 1 Ներկայացված սուրբգրային սկզբունքները կիրառելի են նաև ընկերակցությունից հրաժարվողների դեպքում։

^ պարբ. 2 Երեխաների ընկերակցությունից զրկվելու մասին լրացուցիչ տեղեկությունների համար տես«Դիտարանի» 2001թ. հոկտեմբերի 1-ի համարը, էջ 16, 17 և 1988թ. նոյեմբերի 15-ի համարը, էջ 20, անգլ. (1989թ., սեպտեմբերի 15, էջ 17, ռուս.)։

^ պարբ. 3 Լրացուցիչ տեղեկությունների համար տես «Դիտարանի» 1988թ. ապրիլի 15-ի համարը, էջ 26–31, անգլ. (սեպտեմբերի 15, էջ 18–23, ռուս.) և 2002թ. օգոստոսի «Թագավորական ծառայություն» թերթիկը, էջ 3, 4։

 

Իմացիր ավելին

Ինչո՞ւ են ոմանց ընկերակցությունից զրկում

Ինչպե՞ս է Աստծու՝ սիրով տված խրատը օգնում զղջացող մեղավորին։