Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Մնա Աստծու սիրո մեջ

 ՀԱՎԵԼՎԱԾ

Դրոշին պատիվ տալը, ընտրություններ և այլընտրանքային քաղաքացիական ծառայություն

Դրոշին պատիվ տալը, ընտրություններ և այլընտրանքային քաղաքացիական ծառայություն

Դրոշին պատիվ տալը։ Դրոշի առաջ խոնարհվելը կամ դրոշին պատիվ տալը, որի ժամանակ սովորաբար հնչում է հիմնը, Եհովայի վկաները համարում են կրոնական արարողություն, քանի որ այդպես մարդիկ իրենց փրկությունը կապում են ոչ թե Աստծու, այլ պետության կամ ղեկավարի հետ (Եսայիա 43։11; 1 Կորնթացիներ 10։14; 1 Հովհաննես 5։21)։ Նման օրինակ տեսնում ենք հին Բաբելոնի պատմությունից։ Նաբուգոդոնոսոր թագավորը, ցանկանալով մարդկանց ցուցադրել իր վեհությունն ու կրոնասիրությունը, հսկա արձան կանգնեցրեց և ստիպեց իր հպատակներին խոնարհվել դրա առաջ, մինչ կհնչեին տարբեր երաժշտական գործիքների ձայները, ինչը նման է այսօրվա հիմն հնչեցնելուն։ Սակայն երեք եբրայեցի երիտասարդներ՝ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը, նույնիսկ մահվան սպառնալիքի տակ չխոնարհվեցին արձանի առաջ (Դանիել, 3-րդ գլուխ)։

Մեր օրերի մասին պատմաբան Քարլթըն Հեյսը գրում է, որ «ազգայնամոլությունը հավատի գլխավոր խորհրդանիշն է, իսկ դրոշը՝ պաշտամունքի հիմնական առարկան։ Երբ դրոշը հանդիսավոր կերպով տարվում է, տղամարդիկ հանում են իրենց գլխարկները։ Բանաստեղծները դրոշին նվիրված ձոներ են գրում, իսկ երեխաները հիմն են երգում»։ Նա նաև նշում է, որ ազգայնամոլությունը ունի իր «սուրբ օրերը», ինչպես հուլիսի 4-ը Միացյալ Նահանգներում, նաև «սրբեր ու հերոսներ» և «սրբավայրեր»։ Բրազիլիայում մի հանդիսավոր արարողության ժամանակ զինված ուժերի նախարարը ասաց, որ մարդիկ «դրոշին պատվում և պաշտում են.... ինչպես որ հայրենիքն են պաշտում»։ Այս միտքը հաստատել  է նաև «Ամերիկանա հանրագիտարանը», որտեղ նշված էր, որ «դրոշը խաչի պես սուրբ է» (The Encyclopedia Americana)։

Նույն հանրագիտարանի վերջին հրատարակություններից մեկում նշվում էր, որ ազգային հիմնը «հայրենասիրական ոգու արտահայտման միջոց է, որը հաճախ ներառում է Աստծուն ուղղված խնդրանքներ՝ ժողովրդին ու նրա ղեկավարին առաջնորդելու և պաշտպանելու վերաբերյալ»։ Հետևաբար, Եհովայի ծառաները պատճառ ունեն ասելու, որ հայրենասիրական արարողությունները, այդ թվում՝ դրոշին պատիվ տալն ու ազգային հիմները, պաշտամունքի ձև են։ Մի գրքում, որտեղ խոսվում է այն մասին, թե ինչու ԱՄՆ-ի դպրոցներում Եհովայի վկաների երեխաները դրոշին պատիվ չեն տալիս և հավատարմության երդում չեն ասում, գրված էր. «Այն, որ այս արարողությունները կրոնական բնույթ են կրում, բազմիցս հաստատվել է Գերագույն դատարանի կողմից»։

Թեև Եհովայի ծառաները չեն մասնակցում Աստվածաշնչին հակասող այս արարողություններին, սակայն հարգում են մյուսների մասնակցելու իրավունքը։ Նրանք հարգանքով են վերաբերվում նաև դրոշին որպես ազգային խորհրդանշանի, և հպատակվում են երկրում հաստատված պետական ղեկավարությանը որպես «վերին իշխանությունների» (Հռոմեացիներ 13։1–4)։ Ուստի Եհովայի վկաները, հետևելով Աստվածաշնչի խորհրդին, աղոթում են «թագավորների և բոլոր բարձր դիրք ունեցողների համար, որպեսզի կարողանան շարունակել հանգիստ ու հանդարտ կյանք վարել Աստծու հանդեպ ամենայն նվիրվածությամբ ու լրջությամբ» (1 Տիմոթեոս 2։2

Ընտրություններ։ Ճշմարիտ քրիստոնյաները հարգում են ընտրություններին մասնակցելու մարդկանց իրավունքը։ Նրանք չեն խոչընդոտում ընտրություններին և հնազանդվում են ընտրված իշխանությանը, սակայն բացարձակապես չեզոք են մնում քաղաքական հարցերում (Մատթեոս 22։21; 1 Պետրոս 3։16)։ Ինչպե՞ս պետք է վարվի քրիստոնյան, եթե ապրում է այնպիսի երկրում, որտեղ ընտրությանը մասնակցելը պարտադիր է կամ էլ թշնամանքով են վերաբերվում նրանց, ովքեր հրաժարվում են քվեարկել։ Հիշենք Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի օրինակը։ Նրանք գնացին Դուրա հովիտ, սակայն չերկրպագեցին կուռքին։ Որոշ հանգամանքներում թերևս քրիստոնյայի խիղճը թույլ տա, և նա որոշի գնալ ընտրատեղամաս և մտնել քվեախցիկ։ Սակայն նա պետք է  զգույշ լինի, որ պահի իր չեզոքությունը։ Նա պետք է հաշվի առնի հետևյալ վեց սկզբունքները.

  1. Հիսուսի հետևորդները «աշխարհի մի մասը» չեն (Հովհաննես 15։19

  2. Քրիստոնյաները ներկայացնում են Քրիստոսին և նրա Թագավորությունը (Հովհաննես 18։36; 2 Կորնթացիներ 5։20

  3. Քրիստոնեական ժողովի անդամները միևնույն հավատն են դավանում և միավորված են այնպիսի սիրով, ինչպիսին որ Հիսուսը դրսևորեց (1 Կորնթացիներ 1։10; Կողոսացիներ 3։14

  4. Ովքեր քվեարկում են որևէ մեկի օգտին, որոշ առումով պատասխանատվություն են կրում նրա հետագա գործերի համար (ուշադրություն դարձրու 1 Սամուել 8։5, 10–18 և 1 Տիմոթեոս 5։22 համարներում ամփոփված սկզբունքներին)։

  5. Երբ իսրայելացիները ուզեցին թագավոր ունենալ, Եհովան դա ընդունեց որպես իրեն մերժելու նշան (1 Սամուել 8։7

  6. Քրիստոնյաները պետք է խոսելու ազատություն ունենան, երբ տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց քարոզում են Աստծու Թագավորության մասին (Մատթեոս 24։14; 28։19, 20; Եբրայեցիներ 3։6բ

Քաղաքացիական ծառայություն։ Որոշ երկրներում կառավարությունը պահանջում է, որ զինվորական ծառայությունից հրաժարվողները որոշ ժամկետով կատարեն քաղաքացիական ծառայություն։ Երբ նման հարցի առաջ ենք կանգնում, մենք պետք է աղոթենք այդ մասին։ Գուցե նույնիսկ կարիք զգանք խոսելու հասուն քրիստոնյաներից որևէ մեկի հետ, այնուհետև որոշում կայացնենք՝ հետևելով մեր խղճի ձայնին (Առակներ 2։1–5; Փիլիպպեցիներ 4։5

Աստծու Խոսքը հորդորում է «հնազանդվել կառավարություններին ու իշխանություններին, պատրաստ լինել ամեն բարի գործի» և «լինել խոհեմ» (Տիտոս 3։1, 2)։ Ուստի պետք է ինքներս մեզ հարցնենք. «Տվյալ քաղաքացիական ծառայությունը կատարելով՝ չե՞մ խախտի իմ քրիստոնեական չեզոքությունը կամ որևէ ձևով առնչություն չե՞մ ունենա կեղծ կրոնի հետ (Միքիա 4։3, 5; 2 Կորնթացիներ 6։16, 17)։ Այդ գործն անելը չի՞ դժվարացնի քրիստոնեական իմ պարտականություններն անելը կամ չի՞ խոչընդոտի դրան (Մատթեոս 28։19, 20; Եփեսացիներ 6։4; Եբրայեցիներ 10։24, 25)։ Մյուս կողմից՝ այդ ծառայության գրաֆիկը հնարավո՞ր է՝ թույլ տա  ինձ ընդլայնել իմ ծառայությունը, օրինակ՝ դառնալ լիաժամ ռահվիրա» (Եբրայեցիներ 6։11, 12

Եթե քրիստոնյան եզրակացնի, որ բանտ նստելու փոխարեն՝ կարող է մաքուր խղճով կատարել այլընտրանքային ծառայություն, հավատակիցները պետք է հարգեն նրա որոշումը (Հռոմեացիներ 14։10)։ Իսկ եթե որոշի, որ չի կարող նման ծառայություն կատարել, միևնույնն է, հավատակիցները չպետք է քննադատեն նրան (1 Կորնթացիներ 10։29; 2 Կորնթացիներ 1։24

 

Իմացիր ավելին

Աջակցում ենք միմիայն Աստծու Թագավորությանը

Եհովայի վկաների վրա թափված հակառակությունների «գետը» անսպասելի կերպով կուլ գնաց «երկրին»։