Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Աստծու Թագավորությունը իշխում է

 ԳԼՈՒԽ 8

Քարոզչության գործիքները— Գրականություն բոլորի համար

Քարոզչության գործիքները— Գրականություն բոլորի համար

ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹԵՄԱՆ

Տրամադրվում են գործիքներ, որոնցով կարող ենք սովորեցնել տարբեր ազգի, ցեղի ու լեզվի մարդկանց

1, 2. ա) Առաջին դարում ի՞նչը օգնեց, որ բարի լուրը տարածվի ողջ Հռոմեական կայսրությունում։ բ) Ի՞նչն է այսօր փաստում, որ Եհովան է կանգնած այս գործի հետևում (տես նաև « Բարի լուրը 670-ից ավել լեզուներով» շրջանակը)։

ԵՐՈՒՍԱՂԵՄ եկած մարդիկ չէին հավատում իրենց ականջներին։ Գալիլեացիները ազատ խոսում էին օտար լեզուներով, և այն, ինչ ասում էին նրանք, գրավում էր օտարերկրացիներին։ Մ.թ. 33թ. Պենտեկոստեն էր։ Աշակերտները հրաշքով տարբեր լեզուներով խոսելու պարգև էին ստացել, ինչը վկայում էր, որ Աստված է աջակցում նրանց (կարդա՛  Գործեր 2։1–8, 12, 15–17)։ Բարի լուրը, որ քարոզեցին նրանք այդ օրը, հասավ տարբեր ծագում ունեցող մարդկանց սրտերին, ովքեր վերադառնալով իրենց երկրներ՝ տարածեցին այն ողջ Հռոմեական կայսրությունում (Կող. 1։23

2 Այսօր Աստծու ծառաները հրաշքով օտար լեզուներով չեն խոսում։ Սակայն նրանք Թագավորության բարի լուրը թարգմանում և մատչելի են դարձնում 670-ից ավել լեզուներով, ինչի շնորհիվ այն ավելի շատ լեզուներով է քարոզվում, քան առաջին դարում (Գործ. 2։9–11)։ Աստծու ժողովուրդը հրատարակել է այնքան մեծ քանակությամբ և այնքան շատ լեզուներով գրականություն, որ Թագավորության լուրը հասել է աշխարհի ամեն մի անկյուն։ * Սա նույնպես անհերքելի ապացույց է, որ Եհովան Թագավորի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով առաջնորդում է մեր քարոզչական գործը (Մատթ. 28։19, 20)։ Այս գլխում կխոսվի այն գործիքների մասին, որոնք անցած 100 տարիների ընթացքում օգտագործվել են ծառայության մեջ։ Ուշադրություն դարձրու, թե ինչպես է Թագավորը աստիճանաբար սովորեցրել մեզ անհատական հետաքրքրություն ցուցաբերել մարդկանց հանդեպ և դառնալ Աստծու Խոսքի հմուտ ուսուցիչներ (2 Տիմոթ. 2։2

Թագավորը տրամադրում է գործիքներ ճշմարտության սերմերը ցանելու համար

3. Ինչո՞ւ ենք բազմազան գործիքներ օգտագործում քարոզչական գործում։

3 Հիսուսը «թագավորության խոսքը» նմանեցրեց սերմի, իսկ մարդու սիրտը՝ հողի (Մատթ. 13։18, 19)։ Ինչպես որ հողագործն է տարբեր գործիքների միջոցով փխրեցնում հողը և պատրաստում այն ցանքի համար, այնպես էլ Եհովայի ժողովուրդն է տարբեր գործիքների միջոցով պատրաստում միլիոնավոր մարդկանց սրտերը, որ ընդունեն Թագավորության լուրը։ Այդ գործիքներից որոշները նախատեսված են եղել ընդամենը կարճ ժամանակ օգտագործելու համար։ Սակայն կան գործիքներ էլ, օրինակ՝ գրքերը  և ամսագրերը, որ շարունակում են արդյունավետորեն օգտագործվել։ Նախորդ գլխում ներկայացված քարոզչության մեթոդներն օգնել և օգնում են բարի լուրը հասցնել հասարակության լայն շերտերին, իսկ քարոզչության գործիքներն օգնում են անհատական մոտեցում ցուցաբերել մարդկանց (Գործ. 5։42; 17։2, 3

Ֆոնոգրաֆների և ձայնային սարքավորումների արտադրամաս (Տորոնտո, Կանադա)

4, 5. Ինչպե՞ս էին քարոզիչները ֆոնոգրաֆի միջոցով վկայություն տալիս, սակայն ի՞նչ թերի կողմ ուներ դա։

4 Ձայնագրված ելույթներ։ 1930-ականներից մինչև 1940-ականները քարոզիչները դյուրակիր ֆոնոգրաֆի օգնությամբ միացնում էին ձայնագրված ելույթներ։ Յուրաքանչյուր ձայնագրություն տևում էր 5 րոպեից պակաս։ Դրանք կարճ վերնագրեր ունեին, օրինակ՝ «Երրորդություն», «Քավարան», «Թագավորություն»։ Եղբայր Քլեյթոն Վուդվորդ Կրտսերը, ով մկրտվել է 1930-ին Միացյալ Նահանգներում, պատմում էր. «Ես փոքր ճամպրուկատիպ լարովի ֆոնոգրաֆ ունեի, որի ասեղը պետք է սկավառակի ծայրին՝ ճիշտ տեղում դնեի, որ ձայնագրությունը հնչեր։ Մոտենում էի դռանը, բացում էի ֆոնոգրաֆը և ասեղը դնում էի իր տեղում, ապա սեղմում էի դռան զանգը։ Երբ տանտերը բացում էր, ասում էի. «Կարևոր լուր ունեմ, որ կուզեի՝ լսեք»»։ Իսկ ինչպե՞ս էին մարդիկ արձագանքում։ «Շատ անգամ նրանք բարյացակամորեն լսում էին։ Երբեմն էլ փակում էին դուռը։ Եղել է, որ մտածել են, թե ֆոնոգրաֆ վաճառող եմ»,— հիշում էր եղբայր Վուդվորդը։

1940-ին արդեն ավելի քան 90 տարբեր ելույթների միլիոնից ավել ձայնագրություններ կային

5 1940-ին արդեն ավելի քան 90 տարբեր ելույթների միլիոնից ավել ձայնագրություններ կային։ Եղբայր Ջոն Բարը, որն այդ ժամանակ Մեծ Բրիտանիայում ռահվիրա էր, իսկ հետագայում դարձավ Կառավարիչ մարմնի անդամ, պատմում էր. «1936-ից մինչև 1945թվականը ֆոնոգրաֆը իմ մշտական ուղեկիցն էր։ Առանց դրա ես չգիտեի՝ ինչ պիտի անեմ։ Այնքա՜ն ոգևորիչ էր ինձ համար տնետան ժամանակ դռան շեմին լսել եղբայր Ռադերֆորդի ձայնը. նա ասես ինձ հետ ծառայության էր դուրս եկել։ Բայց, իհարկե, ֆոնոգրաֆով վկայություն տալը իր  թերի կողմն ուներ, դրա միջոցով չէիր կրթի մարդուն և չէիր հասնի նրա սրտին»։

6, 7. ա) Որո՞նք էին վկայության քարտի առավելություններն, և ո՞րն էր թերի կողմը։ բ) Ինչպե՞ս Եհովան մեզ խոսել սովորեցրեց։

6 Վկայության քարտեր։ 1933-ից սկսած՝ քարոզիչներին հորդոր էր տրվում տնետուն ծառայության ժամանակ օգտագործել վկայության քարտեր։ Դրանք մոտավորապես 8 սանտիմետր լայնություն և 13 սանտիմետր երկարություն ունեցող փոքր քարտեր էին, որոնց վրա հակիրճ գրված էր բարի լուրը, և ներկայացված էին աստվածաշնչյան այն հրատարակությունները, որոնք տանտերը կարող էր պատվիրել։ Քարոզիչը քարտը պարզապես տալիս էր տանտիրոջը և առաջարկում էր կարդալ։ «Ես ուրախ էի, որ նման գործիք ունեցանք,— ասում էր Լիլիան Քամերուդը, ով հետագայում ծառայել է միսիոներ Պուերտո Ռիկոյում և Արգենտինայում։— Մեզնից ոչ բոլորն էին կարողանում լավ մատուցումներ անել։ Անձամբ ինձ այն օգնեց, որ սովորեմ մոտենալ մարդկանց»։

Վկայության քարտ (իտալերեն)

7 Եղբայր Դեյվիդ Ռուշը, ով մկրտվել է 1918-ին, ասում էր. «Վկայության քարտերը շատ էին օգնում եղբայրներին, քանի որ քչերն էին իրենց վստահ զգում, որ կարող են ճիշտ ներկայացնել լուրը»։ Սակայն այս գործիքն էլ թերի կողմ ուներ։ Եղբայրը բացատրում էր. «Երբեմն մարդիկ մտածում էին, թե մենք չենք կարողանում խոսել։ Դե, ինչ-որ առումով դա այդպես էր։ Մեզնից շատերը չէին կարողանում արտահայտվել։ Բայց Եհովան դրանով պատրաստում էր մեզ հասարակությանը ներկայանալ որպես իր ծառաներ։ Շուտով նա իր խոսքերը դնելու էր մեր բերանում՝ սովորեցնելով մեզ դռան առաջ օգտագործել Աստվածաշունչը։ Նա արեց դա Աստվածապետական ծառայության դպրոցի միջոցով, որը բացվեց 1940-ականներին» (կարդա՛  Երեմիա 1։6–9

8. Ինչպե՞ս կարող ես թույլ տալ, որ Քրիստոսը կրթի քեզ։

8 Գրքեր։ 1914-ից ի վեր Եհովայի ժողովուրդը հրատարակել է 100-ից ավելի գրքեր, որոնցում ներկայացվել են աստվածաշնչյան թեմաներ։ Այդ գրքերի մեջ կային այնպիսիները, որոնք հատուկ նախատեսված էին քարոզիչներին կրթելու համար, որ արդյունավետ ծառաներ լինեն։ Աննա Լարսենը, ով Դանիայից է և մոտ 70 տարվա քարոզիչ է, ասում է. «Եհովան Աստվածապետական ծառայության դպրոցի և դասագրքերի միջոցով օգնեց մեզ, որ դառնանք հմուտ քարոզիչներ։ Հիշում եմ առաջին գիրքը՝ «Աստվածապետական օժանդակություն Թագավորության քարոզիչներին», որ լույս տեսավ 1945-ին։ Իսկ հաջորդ տարի լույս տեսավ «Պատրաստված՝ ամեն բարի գործի համար» գիրքը։ Այժմ «Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից» դասագիրքն ենք օգտագործում, որը լույս է տեսել 2001-ին»։ Անշուշտ, Աստվածապետական ծառայության դպրոցը և դասագրքերը մեծ դեր ունեցան, որ Եհովան որակյալ ծառայողներ դարձնի մեզ (2 Կորնթ. 3։5, 6)։ Ընդգրկվա՞ծ ես Աստվածապետական դպրոցում։ Ամեն շաբաթ ժողովի հանդիպմանը քեզ հետ բերո՞ւմ ես քո դասագիրքը և հետևո՞ւմ ես, երբ դպրոցի վերակացուն հղումներ է անում դրան։ Եթե այդպես ես վարվում, ապա թույլ ես տալիս, որ Քրիստոսը քեզ հմուտ ուսուցիչ դարձնի (2 Կորնթ. 9։6; 2 Տիմոթ. 2։15

9, 10. Ի՞նչ դեր են ունեցել գրքերը ճշմարտության սերմերը ցանելու և ջրելու գործում։

 9 Եհովան նաև աջակցել է մեզ՝ իր կազմակերպության միջոցով տալով ձեռնարկներ, որոնք օգնում են բացատրել Աստվածաշնչի հիմնական ուսմունքները։ Այս առումով հատկապես արդյունավետ էր «Ճշմարտություն, որ հավիտենական կյանքի է առաջնորդում» գիրքը։ Առաջին անգամ այն հրատարակվեց 1968-ին և իսկույն մեծ արդյունքներ տվեց։ Այդ տարի նոյեմբերի «Թագավորական ծառայություն» թերթիկում գրվեց. ««Ճշմարտություն» գրքի պահանջարկն այնքան մեծ է, որ սեպտեմբերին Ընկերության՝ Բրուքլինում գտնվող տպարանը գիշերային հերթափոխ ավելացրեց»։ Այնտեղ նաև նշվում էր. «Օգոստոսին «Ճշմարտություն» գրքի պահանջարկը ավելի քան մեկ ու կես միլիոնով գերազանցեց առկա տպաքանակին»։ Մինչև 1982 թվականը 100 միլիոնից ավելի օրինակ տպվեց 116 լեզուներով։ Այդ 14 տարիների ընթացքում (1968–1982) «Ճշմարտություն» գրքի օգնությամբ ավելի քան մեկ միլիոն քարոզիչներ համալրեցին մեր շարքերը։ *

10 2005թ.-ին Աստվածաշնչի ուսումնասիրության մեկ այլ հրաշալի ձեռնարկ լույս տեսավ՝ «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում»։ Այս գրքից արդեն տպագրվել է մոտ 200 միլիոն օրինակ 256 լեզուներով։ Ի՞նչ արդյունքներ է տվել այն։ Ընդամենը 7 տարվա ընթացքում (2005–2012) մոտ 1,2 միլիոն մարդ դարձել է բարի լուրի քարոզիչ։ Միևնույն ժամանակ Աստվածաշունչ ուսումնասիրողների թիվը 6 միլիոնից հասել է 8,7 միլիոնի։ Ակնհայտ է, որ Եհովան օրհնում է Թագավորության ճշմարտության սերմերը ցանելու և ջրելու մեր ջանքերը (կարդա՛  1 Կորնթացիներ 3։6, 7

11, 12. Մեջբերված աստվածաշնչյան համարների համաձայն՝ ո՞ւմ համար են նախատեսված մեր ամսագրերը։

11 Ամսագրեր։ Սկզբում «Դիտարանը» նախատեսված է եղել հիմնականում «փոքր հոտի»՝ «երկնային կոչում» ունեցողների համար (Ղուկ. 12։32; Եբր. 3։1)։ 1919-ի հոկտեմբերի 1-ին կազմակերպությունը սկսեց հրատարակել մեկ այլ ամսագիր, որը նախատեսված էր ընթերցողների լայն շրջանակների համար։ Այդ ամսագիրը այնքան շատ սիրվեց Աստվածաշունչ ուսումնասիրողների և ընդհանրապես բոլորի կողմից, որ երկար տարիներ դրա տպաքանակը գերազանցում էր «Դիտարանի» տպաքանակին։ Ամսագիրը սկզբում կոչվում էր «Ոսկե դար»։ 1937-ին այն վերանվանվեց «Մխիթարություն», իսկ 1946-ից կոչվում է «Արթնացե՛ք»։

12 Տասնամյակների ընթացքում «Դիտարանի» և «Արթնացե՛ք»-ի դիզայնը և ձևաչափը փոխվել են, բայց դրանց նպատակը մնացել է նույնը՝ հռչակել Աստծու Թագավորությունը և հավատ ներշնչել Աստվածաշնչի հանդեպ։ Այսօր լույս են տեսնում «Դիտարանի» ուսումնասիրության և ընդհանուր թողարկումները։ Ուսումնասիրության թողարկումը նախատեսված է «տան անդամների», այսինքն՝ և՛ «փոքր հոտի», և՛ «ուրիշ ոչխարների» համար * (Մատթ. 24։45; Հովհ. 10։16)։ Իսկ ընդհանուր թողարկումը հատկապես նրանց համար է, ովքեր դեռ չգիտեն ճշմարտությունը, բայց ընդունում են Աստծուն և Աստվածաշունչը (Գործ. 13։16)։ «Արթնացե՛ք»-ը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր քիչ բան գիտեն Աստվածաշնչի և ճշմարիտ Աստծու՝ Եհովայի մասին (Գործ. 17։22, 23

13. Մեր ամսագրերի հետ կապված ի՞նչն է քեզ տպավորում (քննարկեք նաև « Ամենատարածված հրատարակություններն աշխարհում» աղյուսակը)։

 13 2014թ. սկզբում ամեն ամիս «Արթնացե՛ք»-ի ավելի քան 44 միլիոն և «Դիտարանի» մոտ 46 միլիոն օրինակ էր լույս տեսնում։ «Արթնացե՛ք»-ը թարգմանվում էր մոտ 100 լեզուներով, իսկ «Դիտարանը»՝ 200-ից ավելի։ Դրանք աշխարհում ամենաշատ լեզուներով թարգմանվող և ամենամեծ տպաքանակն ունեցող ամսագրերն են։ Այս թվերը չպետք է զարմացնեն մեզ, քանի որ այս ամսագրերում գրված է այն լուրը, որը պետք է քարոզվի «ամբողջ երկրով մեկ», ինչպես ասաց Հիսուսը (Մատթ. 24։14

14. Աստծու ծառաները ինչի՞ վրա են մեծ շեշտ դրել և ինչո՞ւ։

14 Աստվածաշունչ։ 1896թ.-ին եղբայր Ռասելը և իր ընկերակիցները փոխեցին գրականություն հրատարակելու համար օգտագործվող իրենց ընկերության անունը, որպեսզի ընդգրկեն նաև «Աստվածաշունչ» բառը։ Այն վերանվանվեց «Աստվածաշնչի և թերթիկի Դիտարան ընկերություն»։ Այս փոփոխությունը տեղին էր, քանի որ Թագավորության բարի լուրը քարոզելու գլխավոր գործիքը միշտ եղել է Աստվածաշունչը (Ղուկ. 24։27)։ Այս անվան համաձայն՝ Աստծու ծառաները մեծ շեշտ են դրել Աստվածաշունչը տարածելու և դրա ընթերցանությունը խրախուսելու վրա։ Օրինակ՝ 1926-ին մեր տպարանում տպագրվեց Բենջամին Ուիլսոնի՝ Հունարեն Գրությունների «Էմֆաթիք դայագլոթ» թարգմանությունը։ 1942-ից սկսած՝ տպագրել ու բաժանել ենք Աստվածաշնչի «Քինգ Ջեյմս» թարգմանության մոտ 700000 օրինակ։ Դրանից երկու տարի անց սկսեցինք տպագրել «Ըմերիքըն սթենդրդ» թարգմանությունը, որտեղ Եհովա անունը հանդիպում է 6823 անգամ։ Մինչև 1950 թվականը արդեն բաժանվել էր այդ թարգմանության ավելի քան 250000 օրինակ։

15, 16. ա) Ինչո՞վ է արժեքավոր «Նոր աշխարհ» թարգմանությունը քեզ համար (քննարկեք « Նոր թափ Աստվածաշնչի թարգմանությանը» շրջանակը)։ բ) Ինչպե՞ս կարող ես թույլ տալ, որ Եհովան խոսի քո սրտի հետ։

15 1950-ին անգլերեն լեզվով լույս տեսավ Հունարեն Գրությունների «Նոր աշխարհ» թարգմանությունը։ Իսկ ամբողջ Աստվածաշունչը մեկ հատորով լույս տեսավ 1961-ին։ «Նոր աշխարհ» թարգմանությունը փառավորում է Եհովային, քանի որ բոլոր տեղերում, որտեղ բնագրում եղել է Աստծու անունը, այն վերականգնվել է։ Աստծու անունը այս թարգմանության մեջ հանդիպում է նաև Հունարեն Գրություններում 237 անգամ։ Մինչ այսօր «Նոր աշխարհ» թարգմանությունը մի քանի անգամ վերանայվել է, որպեսզի հնարավորինս ճշգրիտ և դյուրընթեռնելի լինի։ Վերջին վերահրատարակությունը լույս տեսավ 2013-ին։ Մինչև 2013 թվականը մասամբ կամ ամբողջությամբ Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանության ավելի քան 201 միլիոն օրինակ է լույս տեսել 121 լեզուներով։

16 Ինչպե՞ս են արտահայտվել այն մարդիկ, ովքեր «Նոր աշխարհ» թարգմանությունը կարդացել են իրենց մայրենի լեզվով։ Նեպալցի մի տղամարդ ասաց. «Մեր Աստվածաշունչը, որ կարդում էինք, դժվարությամբ էինք հասկանում։ Այն դասական հին նեպալերենով էր գրված։ Իսկ այժմ այնքա՜ն հեշտ է կարդալ ու հասկանալ Աստվածաշունչը, որովհետև այն գրված է մեր խոսակցական լեզվով»։ Երբ Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունից մի կին սկսեց իր մայրենի սանգո լեզվով կարդալ այս թարգմանությունը, նրա աչքերից արցունքներ հոսեցին։ «Սա իմ սրտի լեզուն է»,— ասաց նա։ Այս կնոջ նման յուրաքանչյուրս  կարող է թույլ տալ, որ Եհովան խոսի մեր սրտի հետ, եթե ամեն օր կարդա Աստվածաշունչը (Սաղ. 1։2; Մատթ. 22։36, 37

Երախտագետ ենք տրամադրվող գործիքների և կրթության համար

17. Ինչպե՞ս կարող ես ցույց տալ, որ գնահատում ես տրամադրված գործիքներն ու կրթությունը, և ի՞նչ կունենաս արդյունքում։

17 Գնահատո՞ւմ ես այն ժամանակահարմար գործիքներն ու կրթությունը, որ Թագավոր Հիսուս Քրիստոսը տրամադրում է մեզ։ Կարդո՞ւմ ես Աստծու կազմակերպության հրատարակած գրականությունը և օգտագործո՞ւմ ես այն ուրիշներին օգնելու համար։ Եթե այո, հավանաբար կհամաձայնես քույր Օփալ Բեթլերի խոսքերին, ով մկրտվել է 1914-ի հոկտեմբերի 4-ին։ Նա ասել է. «Ես ու ամուսինս [Էդուարդը] քարոզել ենք ֆոնոգրաֆի և վկայության քարտերի օգնությամբ։ Հետո տնից տուն ծառայության ժամանակ սկսել ենք օգտագործել գրքեր, գրքույկներ և ամսագրեր։ Մասնակցել ենք քարոզարշավների և երթերի՝ բաժանելով ազդագրեր։ Հետո սովորել ենք վերայցելություններ անել և Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն անցկացնել հետաքրքրվող մարդկանց հետ։ Մի խոսքով՝ մեր ողջ կյանքի ընթացքում զբաղված ենք եղել և միևնույն ժամանակ երջանիկ ենք ապրել»։ Հիսուսը խոստացել էր, որ իր հպատակները զբաղված են լինելու ցանելով ու հնձելով և միասին ուրախանալով։ Քույր Բեթլերի պես՝ միլիոնավոր մարդիկ կարող են հաստատել, որ Թագավորը պահում է իր խոսքը (կարդա՛  Հովհաննես 4։35, 36

18. Ի՞նչ առանձնաշնորհում ունենք մենք։

18 Շատերը, ովքեր դեռ Աստծու Թագավորության հպատակներ չեն, նրա ժողովրդին համարում են «անուսում և հասարակ» մարդիկ (Գործ. 4։13)։ Բայց միայն պատկերացրու. Թագավորն այնպես է արել, որ այս հասարակ մարդիկ այնպիսի հրատարակչություն հիմնեն, որը տպագրում է աշխարհում ամենաշատ լեզուներով թարգմանվող և ամենամեծ տպաքանակն ունեցող հրատարակությունները։ Եվ ամենակարևորը. նա կրթում և մղում է մեզ օգտագործել այդ հրատարակությունները՝ բարի լուրը բոլոր ազգերի մարդկանց հայտնելու համար։ Ի՜նչ մեծ առանձնաշնորհում է համագործակցել Թագավորի հետ՝ ցանելով ճշմարտության սերմերը և հավաքելով ստացված բերքը՝ Քրիստոսի նոր աշակերտներին։

^ պարբ. 2 Միայն անցած 10 տարվա ընթացքում Եհովայի ժողովուրդը տպագրել է աստվածաշնչյան հրատարակությունների ավելի քան 20 միլիարդ օրինակ։ Բացի այդ, մեր վեբ կայքը՝ jw.org, ամբողջ աշխարհում հասանելի է ավելի քան 2,7 միլիարդ մարդու, ովքեր հնարավորություն ունեն օգտվել ինտերնետից։

^ պարբ. 9 Աստվածաշնչի ուսումնասիրության ձեռնարկներից են եղել նաև «Աստծու քնարը» (1921), «Թող Աստված ճշմարիտ լինի» (1946), «Դուք կարող եք հավիտյան ապրել երկրային Դրախտում» (1982) և «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» (1995) գրքերը։

^ պարբ. 12 See the article “Who Really Is the Faithful and Discreet Slave?” paragraph 13, in the July 15, 2013, issue of The Watchtower, which discusses our clarified understanding of who make up the “domestics.”Տես 2013թ. հուլիսի 15-ի «Դիտարանը», որտեղ քննարկվում է տան անդամների վերաբերյալ ճշգրտված հասկացությունը (էջ 23, պարբ. 13)։

Իմացիր ավելին

«Աստծու սրբազան պատգամները» թարգմանելու պատիվը (Հռոմեացիներ 3:2)

Անցած հարյուրամյակի ընթացքում Եհովայի վկաները օգտվել են Աստվածաշնչի տարբեր թարգմանություններից։ Իսկ ինչո՞ւ ձեռնարկեցին «Նոր աշխարհ» թարգմանության աշխատանքները։