Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Աստծու Թագավորությունը իշխում է

Ձախում։ Կորեայում գրքեր տարածող մի քույր քարոզելիս, 1931; աջում։ Կորեայում քարոզում են ժեստերի լեզվով

 ԲԱԺԻՆ 2

Թագավորության քարոզչությունը— Բարի լուրը հռչակվում է ամբողջ աշխարհում

Թագավորության քարոզչությունը— Բարի լուրը հռչակվում է ամբողջ աշխարհում

 ՔՈ ՀԱՆԳՍՏՅԱՆ օրն է։ Արթնանում ես և հիշում, որ ծառայություն ունես ծրագրած։ Պատրաստվում ես գնալ, բայց հոգնածություն ես զգում։ Այնքա՜ն ես ուզում հանգիստ վայելել առավոտը։ Այնուամենայնիվ աղոթում ես և որոշում ես գնալ։ Այդ օրը ծառայում ես մի քրոջ հետ, ով երկար տարիների հավատարիմ քարոզիչ է։ Նրա տոկունությունն ու բարությունը հիացնում են քեզ։ Տնետուն ծառայելիս միտքդ է գալիս այն, որ ամբողջ աշխարհում քո եղբայրներն ու քույրերը նույն լուրն են քարոզում, օգտագործում են նույն գրականությունը և ստանում են նույն կրթությունը։ Դրանից հոգիդ ասես ջերմանում է։ Երբ արդեն վերադառնում ես տուն, զգում ես՝ որքա՜ն լի ես էներգիայով։ Ուրախ ես, որ չմնացիր տանը։

Աստծու Թագավորության ամենակարևոր գործը, որ իրականացվում է այսօր, քարոզչական գործն է։ Հիսուսը մարգարեացել էր, որ այն լայնամասշտաբ բնույթ է կրելու վերջին օրերում (Մատթ. 24։14)։ Ինչպե՞ս է իրականացել այդ մարգարեությունը։ Այս բաժնում կխոսենք այդ գործն իրականացնողների, նրանց օգտագործած մեթոդների և այն գործիքների մասին, որ կարևոր են ծառայության համար և օգնում են մարդկանց տեսնել, որ Աստծու Թագավորությունը իրական է։

ԱՅՍ ԲԱԺՆՈՒՄ

ԳԼՈՒԽ 6

Ժողովուրդ, որը քարոզում է— Թագավորության հոժարակամ աջակիցներ

Ինչո՞ւ էր Հիսուսը համոզված ասում, որ ունենալու է հավատարիմ քարոզիչների մեծ բանակ։ Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ Թագավորությունը մեր կյանքում առաջին տեղում է։

ԳԼՈՒԽ 7

Քարոզելու մեթոդները— Ամեն միջոց օգտագործելով՝ բարի լուրը հասցնել մարդկանց

Իմացիր, թե ինչ նորարարական միջոցներ է օգտագործել Աստծու ժողովուրդը հնարավորինս շատ մարդկանց բարի լուրը հասցնելու համար։

ԳԼՈՒԽ 8

Քարոզչության գործիքները— Գրականություն բոլորի համար

Ինչպե՞ս է մեր թարգմանչական գործը փաստում, որ Հիսուսը աջակցում է մեզ։ Մեր հրատարակությունների հետ կապված ո՞ր փաստերն են քեզ համար ապացույց, որ Թագավորությունը իրական է։

ԳԼՈՒԽ 9

Քարոզչության արդյունքները— «Արտերը.... սպիտակել են հնձի համար»

Հիսուսը իր աշակերտներին երկու կարևոր բան սովորեցրեց հոգևոր հնձի մասին։ Ինչպե՞ս են դրանք առնչվում մեզ այսօր։