Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Աստծու Թագավորությունը իշխում է

Նամակ Կառավարիչ մարմնից

Նամակ Կառավարիչ մարմնից

Սիրելի՛ համագործակից և Թագավորության քարոզիչ,

ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ՝ Բրուքլինի Բեթելում ես։ 1914 թվականի հոկտեմբերի 2-ն է՝ ուրբաթ առավոտ։ Սովորականի պես ճաշարանում նստած ես քո տեղը՝ նախաճաշի սեղանի առաջ, և բոլորի հետ սպասում ես եղբայր Ռասելին։ Բացվում է դուռը և ներս է մտնում նա։ Իր սովորության համաձայն՝ մի պահ կանգ է առնում և հնչեղ ձայնով ասում. «Բարի լո՛ւյս բոլորիդ»։ Սակայն, փոխարեն քայլելու դեպի իր տեղը՝ սեղանի մոտ, նա ձեռքերն իրար է զարկում և ցնցող հայտարարություն է անում. «Հեթանոսների ժամանակներն ավարտվեցին։ Վե՛րջ նրանց թագավորների օրերին»։ Դու չես կարողանում զսպել ուրախությունդ, չէ՞ որ երկար ես սպասել այս օրվան։ Ճաշարանը թնդում է ծափահարություններից։

 Այդ հայտարարությունից հետո տասնամյակներ են անցել։ Այդ ընթացքում Աստծու Թագավորությունը մեծ գործեր է արել. Եհովան մաքրել ու կրթել է իր ժողովրդին։ Նրանց թիվը, որ 1914-ին մի քանի հազար էր, այսօր անցել է յոթուկես միլիոնը։ Ի՞նչ օգուտներ ես քաղել անձամբ դու Եհովայի տրամադրած կրթությունից։

Այսօր հաճախ են մեր եղբայրներն ասում. «Եհովայի երկնային կառքը առաջ է սլանում», և դա ճիշտ է։ 1914-ից սկսած՝ այդ կառքը՝ Եհովայի կազմակերպության անտեսանելի մասը, սրընթաց արագությամբ է շարժում, ինչպես կտեսնենք այս գրքի ուսումնասիրության ընթացքում։ Բարի լուրը ողջ աշխարհին քարոզելու համար Թագավորությունն ավետողները ժամանակին զուգահեռ օգտագործել են տարբեր նորարարական միջոցներ՝ լրագրությունը, կինեմատոգրաֆիան, ռադիոն և նույնիսկ ինտերնետը։

Եհովան օրհնում է մեր ջանքերը, և հիմա արդեն կարողանում ենք ավելի քան 670 լեզուներով հրատարակել աստվածաշնչյան մեր գրականությունը և անվճար առաջարկել մարդկանց։ Բազմաթիվ կամավորներ, տրամադրելով իրենց ուժերն ու ժամանակը, կառուցում են Թագավորության և համաժողովների սրահներ, ինչպես նաև մասնաճյուղեր թե՛ զարգացած և թե՛ սահմանափակ միջոցներ ունեցող երկրներում։ Իսկ երբ աղետ է լինում, սիրառատ եղբայրներն ու քույրերը շտապում են օգնելու իրենց տուժած հավատակիցներին՝ փաստելով, որ եղբայր են՝ «նեղ օրվա համար ծնված» (Առակ. 17։17

Ժամանակ առ ժամանակ հոգևորականները և ուրիշ հակառակորդներ մեր դեմ «չարիք են պատրաստում օրենքի միջոցով», սակայն Եհովան այնպես է անում, որ նրանց ջանքերը ծառայեն «բարի լուրի տարածմանը» (Սաղ. 94։20; Փիլիպ. 1։12

Մեզ համար պատիվ է համագործակցել ձեզ հետ, սիրելի՛ «տան անդամներ»։ Համոզված եղեք, որ մենք շատ ենք սիրում ձեզ բոլորիդ։ Աղոթում ենք, որ այս հրատարակությունը օգնի ձեզ ավելի թանկ գնահատել այն հարուստ հոգևոր ժառանգությունը, որ փոխանցվել է մեզ (Մատթ. 24։45

Լավագույն մաղթանքներով՝

ձեր եղբայրներ՝

Եհովայի վկաների Կառավարիչ մարմին