Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Աստծու Թագավորությունը իշխում է

Փափագո՞ւմ ես Թագավորության խոստումները իրականացած տեսնել

 ԲԱԺԻՆ 7

Թագավորության խոստումները— «Ամեն բան նոր եմ անում»

Թագավորության խոստումները— «Ամեն բան նոր եմ անում»

 ՃՅՈՒՂԻՑ պոկում ես կարմրաթուշ, շողշողուն խնձորը և վայելում ես նրա անուշ բույրը։ Զամբյուղդ նորից լցվել է։ Արդեն ժամեր են անցել, բայց դեռ չես հոգնել ու կարող ես էլի աշխատել։ Ճյուղերի արանքից երևում է մայրդ, որ նույնպես խնձոր է քաղում և ուրախ զրուցում է ընտանիքիդ անդամների և ընկերների հետ, որ եկել են օգնելու։ Նա նույնպես շողում է թարմությամբ։ Ճիշտ այնպիսին է, ինչպիսին մնացել է մանկության քո հուշերում։ Արդեն դժվար է հավատալ, որ մի ժամանակ այն աշխարհում, որն այլևս չկա, աչքիդ առաջ նա թոշնեց, ծերացավ, մաշվեց հիվանդությունից ու հեռացավ կյանքից։ Դու սգում էիր ու արտասվում նրա սառը հողաթմբի առաջ... Բայց հիմա նա այստեղ է՝ քո կողքին՝ կենսուրախ ու կայտառ, ինչպես բոլորը, որ հարություն են առել։

Կգա՛ այդ օրը, մենք հաստա՛տ գիտենք։ Համոզված ենք, քանի որ Աստծու բոլոր խոսքերն են իրականանում։ Այս բաժնում կքննարկենք, թե ինչ իրադարձություններ են լինելու մոտ ապագայում՝ մոտեցնելով մեզ Արմագեդոնին։ Նաև կհիշենք Թագավորության այն հիասքանչ խոստումները, որ իրականություն կդառնան դրանից հետո։ Որքա՜ն երջանիկ կլինենք, երբ մեր աչքերով տեսնենք՝ ինչպես է Թագավորությունը իշխում ողջ երկրի վրա, և ինչպես է ամեն բան նոր դառնում։

ԱՅՍ ԲԱԺՆՈՒՄ

ԳԼՈՒԽ 21

Աստծու Թագավորությունը ոչնչացնում է իր թշնամիներին

Այսօրվանից կարող ես պատրաստվել Արմագեդոն պատերազմին։

ԳԼՈՒԽ 22

Թագավորությունը իրականացնում է Աստծու կամքը երկրի վրա

Ինչպե՞ս կարող ես ավելի համոզված լինել, որ Եհովայի խոստումները իրականություն են դառնալու։