Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 116: Ի՞նչ պետք է անենք հավիտյան ապրելու համար

Պատմություն 116: Ի՞նչ պետք է անենք հավիտյան ապրելու համար

Կարո՞ղ ես ասել, թե ինչ են կարդում այս փոքրիկ աղջիկն ու իր ընկերները։ Ճիշտ է, նրանք միասին ընթերցում են այն գիրքը, որն այժմ գտնվում է քո ձեռքում՝ «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»։ Նրանք էլ քեզ նման հասել են գրքի վերջին՝ «Ինչ պետք է անենք հավիտյան ապրելու համար» գլխին։

Մի տղա կարդում է

Գիտե՞ս, թե ինչ են երեխաներն իմանում։ Նախ՝ այն, որ մենք պետք է սովորենք Եհովայի ու իր Որդի՝ Հիսուսի մասին, եթե ցանկանում ենք հավիտյան ապրել։ Աստվածաշունչն ասում է. «Հավիտյան ապրելը հնարավոր է, եթե սովորենք միակ ճշմարիտ Աստծու և նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին, որին նա երկիր ուղարկեց»։

Ինչպե՞ս կարող ենք սովորել Եհովա Աստծու և նրա Որդի Հիսուսի մասին։ Սովորելու մի ձևը «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» գիրքը սկզբից մինչև վերջ ընթերցելն է։ Այստեղ պարունակվում են շատ տեղեկություններ Եհովայի ու Հիսուսի մասին։ Գիրքը մեզ պատմում է ոչ միայն անցյալում նրանց կատարած գործերի, այլ նաև ապագայում կատարվելիք գործերին մասին։ Սակայն մեր ջանքերը չպետք է սահմանափակվեն միայն այս գրքի ընթերցանությամբ։

Աստվածաշունչ

Տեսնո՞ւմ ես հատակին դրված մյուս գիրքը։ Դա Աստվածաշունչն է։ Խնդրիր որևէ մեկին, որ նա Աստվածաշնչից քեզ համար կարդա այն հատվածները, որոնց վրա հիմնված են այս պատմությունները։ Աստվածաշունչը մեզ լիարժեք տեղեկություն է տալիս, թե ինչպես կարող ենք բոլորս ծառայել Եհովային իր ուզած ձևով և հասնել հավիտենական կյանքի։ Ուստի, հարկավոր է Աստվածաշնչի հաճախակի ուսումնասիրությունը մեզ համար լավ սովորություն դարձնել։

Բայց Եհովա Աստծու և Հիսուս Քրիստոսի մասին պարզապես գիտելիքներ ձեռք բերելը բավական չէ։ Հնարավոր է շատ ու շատ սովորել նրանց ու իրենց ուսուցումների մասին, սակայն այդպես էլ հավիտենական կյանք չստանալ։ Գիտե՞ս ուրիշ ինչ է հարկավոր անել։

Հարկավոր է ապրել մեր սովորածի համաձայն։ Հիշո՞ւմ ես Հուդա Իսկարիովտացուն։ Նա Հիսուսի տասներկու առաքյալներից մեկն էր։ Հուդան Եհովայի ու Հիսուսի մասին շատ բան գիտեր։ Սակայն ի՞նչ պատահեց նրա հետ։ Մի որոշ ժամանակ անց նա դարձավ եսասեր ու 30 կտոր արծաթով Հիսուսին մատնեց նրա թշնամիների ձեռքը։ Այդ է պատճառը, որ Հուդան հավիտենական կյանք չի ստանա։

Հիշո՞ւմ ես Գեեզիին, որի մասին կարդացինք 69-րդ պատմության մեջ։ Նա ցանկանում էր ունենալ իրեն չպատկանող հագուստեղենն ու դրամը։ Իր նպատակին հասնելու համար Գեեզին ստեց։ Բայց Եհովան պատժեց նրան։ Եհովան մեզ նույնպես կպատժի, եթե իր օրենքներին չենթարկվենք։

Այնուամենայնիվ, բազմաթիվ լավ մարդիկ են եղել, որոնք միշտ հավատարմորեն ծառայել են Եհովային։ Մենք ցանկանում ենք նրանց նմանվել, այնպես չէ՞։ Փոքրիկ Սամուելը լավ օրինակ է մեզ համար։ Հիշո՞ւմ ես, նա ընդամենը չորս-հինգ տարեկան էր, երբ սկսեց ծառայել Եհովային նրա խորանում, ինչպես տեսանք 55-րդ պատմության մեջ։ Այնպես որ, Եհովային ծառայելու համար նշանակություն չունի, թե քանի տարեկան ես դու. ինչքան էլ փոքր լինես՝ դու կարող ես ծառայել Եհովային։

Իհարկե, մեր բոլորի ամենամեծ ցանկությունն է՝ հետևել Հիսուս Քրիստոսի հետքերին։ Նույնիսկ երբ նա ընդամենը մանկահասակ մի տղա էր, ինչպես երևում է 87-րդ պատմությունից, տաճարում մարդկանց հետ իր երկնային Հոր մասին էր խոսում։ Ե՛կ հետևենք նրա օրինակին։ Ե՛կ որքան հնարավոր է շատ մարդկանց պատմենք մեր հրաշալի Եհովա Աստծու և նրա Որդի Հիսուս Քրիստոսի մասին։ Եթե մենք այսպես վարվենք, կկարողանանք հավիտյան ապրել երկրի վրա՝ նոր դրախտում։

Յովհաննէս 17։3; Սաղմոս 145։1-21։



Հարցեր

  • Հավիտյան ապրելու համար ի՞նչ է հարկավոր իմանալ։
  • Ինչպե՞ս կարող ենք սովորել Եհովա Աստծու և Հիսուս Քրիստոսի մասին, ինչպես այս փոքրիկ աղջիկն ու նրա ընկերները, որ պատկերված են նկարում։
  • Ուրիշ ի՞նչ գիրք ես տեսնում նկարում, և ինչո՞ւ այն կանոնավորաբար պետք է կարդանք։
  • Եհովային ու Հիսուսին ճանաչելուց բացի, ուրիշ ի՞նչ է հարկավոր հավիտենական կյանք ստանալու համար։
  • Ի՞նչ ենք սովորում 69-րդ պատմությունից։
  • Ի՞նչ ենք սովորում փոքրիկ Սամուելի օրինակից, որի մասին գրված է 55-րդ պատմության մեջ։
  • Ինչպե՞ս կարող ենք հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին, և եթե դա անենք, ապագայում ինչի՞ կարժանանանք։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Յովհաննէս 17։3 համարը։

    Սուրբ Գրություններն ինչպե՞ս են ցույց տալիս, որ Եհովա Աստծու և Հիսուս Քրիստոսի մասին գիտելիքներ ձեռք բերելը ավելին է նշանակում, քան պարզապես փաստեր մտապահելը (Մատթ. 7։21; Յակ. 2։18-20; Ա Յովհ. 2։17)։

  • Կարդա՛ Սաղմոս 145։1-21 համարները։

    Որո՞նք են այն մի շարք պատճառները, որոնց համար փառաբանում ենք Եհովային (Սաղ. 145։8-11; Յայտն. 4։11)։

    Եհովան ինչպե՞ս է ‘բարի ամենի համար’, և սա ինչպե՞ս է մեզ ավելի մոտեցնում նրան (Սաղ. 145։9; Մատթ. 5։43-45)։

    Եթե Եհովան թանկ է մեզ համար, կմղվենք ի՞նչ անելու նրան (Սաղ. 119։171, 172, 175; 145։11, 12, 21)։

Իմացիր ավելին

Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը

Հիսուսի սովորեցրած ճշմարտությունները կարող են փոխել ձեր կյանքը։

Հիսուսը սովորեց հնազանդ լինել

Հիսուսը կատարյալ էր, ինչո՞ւ նա պետք է սովորեր հնազանդ լինել։

Ո՞րն է Աստծու նպատակը երկրի առնչությամբ—Մաս 1

Արդյոք այսպիսի՞ն պիտի լիներ կյանքը՝ ըստ Աստծու նպատակի։