Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն

Պատմություն 115: Երկրի վրա՝ նոր դրախտ

Պատմություն 115: Երկրի վրա՝ նոր դրախտ

Նայիր այս մեծ ծառերին, գեղեցիկ ծաղիկներին ու բարձր լեռներին։ Հրաշալի տեսարան է, այնպես չէ՞։ Տե՛ս, թե ինչպես է եղնիկն ուտում փոքրիկ տղայի ձեռքից։ Հապա մարգագետնում գտնվող առյուծներն ու ձիե՞րը։ Չէի՞ր ցանկանա, որ ձեր տունը այսպիսի վայրում գտնվեր։

Աստված ցանկանում է, որ դու հավիտյան ապրես դրախտային երկրում։ Նա չի ուզում, որ դու ցավ զգաս ու տառապես, ինչպես որ այսօր աշխարհում ապրող շատ մարդիկ։ Ահա թե ինչ է խոստանում Աստվածաշունչը դրախտի բնակիչներին. «Աստված նրանց հետ է լինելու։ Մահ, աղաղակ և ցավ այլևս չեն լինի։ Հին ժամանակներն արդեն անցած կլինեն»։

Հիսուսը հոգ կտանի, որ այս հրաշալի փոփոխությունները իրականություն դառնան։ Իսկ գիտե՞ս, թե դա երբ կլինի։ Այո, այն բանից հետո, երբ նա երկիրը մաքրի բոլոր չարությունից ու չար մարդկանցից։ Հիշիր, որ երբ Հիսուսը երկրի վրա էր, բուժում էր մարդկանց ամեն տեսակի հիվանդություններից և նույնիսկ մահացածների կենդանացրեց։ Այս ամենը նա կատարեց ցույց տալու համար, թե ինչ է անելու ամբողջ երկրագնդով մեկ Աստծու Թագավորության Թագավորը դառնալուց հետո։

Միայն պատկերացրու, թե ի՜նչ հրաշալի է լինելու նոր դրախտում՝ երկրի վրա։ Հիսուսը իր կողմից ընտրվածների հետ միասին կառավարելու է երկնքից։ Այս կառավարիչները հոգ են տանելու, որպեսզի երկրի յուրաքանչյուր բնակիչ լավ ապրի ու իրեն երջանիկ զգա։ Իսկ հիմա ե՛կ տեսնենք, թե ինչ է հարկավոր անել վստահ լինելու համար, որ Աստված մեզ հավիտենական կյանք կտա նոր դրախտում։

Յայտնութիւն 21։3, 4; 5։9, 10; 14։1-3։

Դրախտի տեսարան


Հարցեր

  • Աստվածաշնչում ի՞նչ պայմանների մասին է խոսվում, որ կվայելենք երկրային Դրախտում։
  • Աստվածաշունչը ի՞նչ է խոստանում նրանց, ովքեր կապրեն Դրախտում։
  • Հիսուսը ե՞րբ հոգ կտանի, որ այս հրաշալի փոփոխությունները իրականություն դառնան։
  • Երբ Հիսուսը երկրի վրա էր, նա ինչպե՞ս գործերով ցույց տվեց, թե ինչեր կանի որպես Աստծու Թագավորության Թագավոր։
  • Հիսուսը և իր երկնային իշխանակիցները ի՞նչ կանեն, երբ երկնքից իշխեն ամբողջ երկրի վրա։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Յայտնութիւն 5։9, 10 համարները։

    Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Հազարամյա Իշխանության ընթացքում երկրի վրա կառավարողները կարեկից ու գթառատ թագավորներ և քահանաներ կլինեն (Եփես. 4։20-24; Ա Պետ. 1։7; 3։8; 5։6-10)։

  • Կարդա՛ Յայտնութիւն 14։1-3 համարները։

    Ի՞նչ է նշանակում այն, որ Հոր անունը ու Գառան անունը գրված են 144 հազար անհատների ճակատներին (Ա Կորնթ. 3։23; Բ Տիմոթ. 2։19; Յայտն. 3։12)։

Իմացիր ավելին

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՐՑԵՐ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

Ի՞նչ է իրագործելու Աստծու Թագավորությունը

Իմացիր, թե ինչ կարող ես ակնկալել Աստծու Թագավորությունից, երբ այն սկսի իշխել երկրի վրա։