Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 104: Հիսուսը վերադառնում է երկինք

Պատմություն 104: Հիսուսը վերադառնում է երկինք

Մի քանի օրվա ընթացքում Հիսուսը բազմաթիվ անգամներ հայտնվում է իր հետևորդներին։ Մեկ անգամ նրա աշակերտներից 500 հոգի տեսնում են նրան։ Գիտե՞ս, թե ինչի՛ մասին է խոսում Հիսուսը նրանց հետ։ Նա խոսում է Աստծու Թագավորության մասին։ Եհովան Հիսուսին երկիր էր ուղարկել Թագավորության մասին սովորեցնելու համար։ Հիսուսը շարունակում է այդ գործը նույնիսկ իր հարություն առնելուց հետո։

Հիսուսը վերադառնում է երկինք

Հիշո՞ւմ ես, թե ինչ է Աստծու Թագավորությունը։ Իհարկե, այն Աստծու իրական կառավարությունն է երկնքում, իսկ Հիսուսին Աստված ընտրել է որպես այդ Թագավորության Թագավոր։ Ինչպես արդեն իմացանք, սովածներին կերակրելով, հիվանդներին բժշկելով և մահացածներին հարություն տալով Հիսուսը ցույց էր տալիս, թե ինքը ի՜նչ սքանչելի Թագավոր է լինելու։

Իսկ Հիսուսի Հազարամյա Թագավորության ընթացքում ինչպիսի՞ տեսք կունենա երկիրը. այն հրաշալի դրախտի կվերածվի։ Չեն լինի այլևս ո՛չ պատերազմները, ո՛չ հանցագործությունը և ո՛չ հիվանդությունները. կվերանա նույնիսկ մահը։ Գիտենք, որ դա անպայման լինելու է, որովհետև Աստված երկիրը ստեղծեց, որպեսզի մարդկանց համար վայելքի դրախտավայր լինի։ Հենց այդ նպատակի համար էլ նա սկզբում ստեղծել էր Եդեմի պարտեզը։ Իսկ Հիսուսը հոգ է տանելու, որպեսզի Աստծու կամքը վերջապես ի կատար ածվի։

Արդեն ժամանակն է, որ Հիսուսը երկինք վերադառնա։ Քառասուն օրվա ընթացքում նա երևաց իր աշակերտներին։ Հիմա նրանք վստահ են, որ Հիսուսը կրկին ողջ է։ Սակայն հրաժեշտ տալուց առաջ Հիսուսն ասում է նրանց. «Մնացե՛ք Երուսաղեմում, մինչև որ կստանաք սուրբ ոգին»։ Սուրբ ոգին Աստծու գործուն ուժն է, որը փչող քամու է նման. այն պիտի օգնի Հիսուսի հետևորդներին Աստծու կամքը կատարել։ Իսկ ամենավերջում Հիսուսը պատվիրում է. «Իմ մասին պետք է քարոզե՛ք մինչև երկրի ամենահեռավոր ծայրերը»։

Այս խոսքերն ասելուց հետո ապշեցուցիչ բան է տեղի ունենում։ Ինչպես տեսնում ես նկարում, Հիսուսը սկսում է երկինք բարձրանալ։ Ապա ամպը ծածկում է նրան աշակերտներից, և նրանք այլևս չեն տեսնում Հիսուսին։ Համբարձվելով երկինք՝ Հիսուսն այնտեղից սկսում է կառավարել աշակերտներին, որոնք մնացել էին երկրի վրա։

Աշակերտները երկինք են նայում

Ա Կորնթացիս 15։3-8; Յայտնութիւն 21։3, 4; Գործք 1։1-11։



Հարցեր

  • Մի առիթով աշակերտներից քանի՞ հոգի են տեսնում Հիսուսին, ու նա ինչի՞ մասին է խոսում նրանց հետ։
  • Ի՞նչ է Աստծու Թագավորությունը, և երկրի վրա կյանքն ինչպիսի՞ն կլինի, երբ Հիսուսը հազար տարի իշխի որպես Թագավոր։
  • Քանի՞ օր է Հիսուսը երևում իր աշակերտներին, սակայն ժամանակը հասնում է, որ նա ի՞նչ անի։
  • Նախքան իր աշակերտներից բաժանվելը Հիսուսը նրանց ի՞նչ է պատվիրում։
  • Ի՞նչ է պատկերված նկարում, և Հիսուսն ինչպե՞ս է ծածկվում աշակերտներից։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Ա Կորնթացիս 15։3-8 համարները։

    Պողոս առաքյալն ինչո՞ւ կարող էր այդքան վստահ խոսել Հիսուսի հարության մասին, և ինչի՞ մասին կարող են քրիստոնյաները վստահությամբ խոսել այսօր (Ա Կորնթ. 15։4, 7, 8; Ես. 2։2, 3; Մատթ. 24։14; Բ Տիմոթ. 3։1-5)։

  • Կարդա՛ Գործք 1։1-11 համարները։

    Քարոզչական գործը ի՞նչ չափով ընդարձակվեց, ինչպես մարգարեացված էր Գործք 1։8 համարում (Գործք 6։7; 9։31; 11։19-21; Կող. 1։23)։

Իմացիր ավելին

Քրիստոսը՝ Աստծու աջ կողմում

Ի՞նչ է անում Հիսուսը, մինչ սպասում է, որ գա իր թշնամիների դեմ գործելու ժամանակը։