Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն

Բաժին 7: Հիսուսի հարությունից մինչև Պողոսի բանտարկությունը

Բաժին 7: Հիսուսի հարությունից մինչև Պողոսի բանտարկությունը

Իր մահվան երրորդ օրը Հիսուսը հարություն առավ։ Այդ օրը նա հինգ անգամ տարբեր ժամերի երևաց իր հետևորդներին։ Եվ դա շարունակվեց 40 օր։ Ապա իր աշակերտներից ընդամենը մի քանիսի աչքերի առջև նա երկինք համբարձվեց։ Տասը օր հետո Աստված թափեց իր սուրբ ոգին Հիսուսի հետևորդների վրա, որոնք սպասում էին Երուսաղեմում։

Հետագայում Աստծու թշնամիներին հաջողվեց բանտարկել առաքյալներին, սակայն հրեշտակն ազատեց նրանց։ Հակառակորդները Ստեփանոս անունով Հիսուսի աշակերտին քարկոծելով սպանեցին։ Կիմանանք նաև, թե ինչպես Հիսուսն այդ հակառակորդներից մեկին ընտրեց իր հատուկ ծառան լինելու համար, որը հայտնի էր դառնալու որպես Պողոս առաքյալ։ Ապա, Հիսուսի մահվանից երեք ու կես տարի անց Աստված Պետրոս առաքյալին ուղարկեց քարոզելու ոչ հրեա Կոռնելիոսին ու նրա ողջ ընտանիքին։

Դրանից մոտ 13 տարի հետո Պողոսը սկսեց իր առաջին քարոզչական ճանապարհորդությունը։ Երկրորդ ճանապարհորդության ժամանակ նրան միացավ Տիմոթեոսը։ Կծանոթանանք այն հետաքրքիր ու հուզիչ դեպքերին, որոնք պատահեցին Պողոսի ու իր ընկերակիցների հետ Աստծու ծառայության ընթացքում։ Արդյունքում՝ Պողոսին Հռոմում բանտարկեցին։ Երկու տարի հետո ազատ արձակեցին, բայց հետագայում նորից բանտարկեցին և ապա սպանեցին։ ՅՈԹՆԵՐՈՐԴ բաժնի իրադարձություններն ընդգրկում են մոտ 32 տարիներ։

Սողոսը կուրանում է պայծառ լույսից