Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 99: Վերնատանը

Պատմություն 99: Վերնատանը

Երկու օր անց՝ հինգշաբթի երեկոյան, Հիսուսն իր տասներկու առաքյալների հետ գալիս է մի տան վերին ընդարձակ սենյակը՝ Պասեքի ընթրիքն անելու։ Տեսնո՞ւմ ես այն մեկին, որը սենյակից դուրս է գալիս. դա Հուդա Իսկարիովտացին է։ Նա գնում է քահանաների մոտ, որպեսզի տեղեկացնի նրանց, թե ինչպես կարող են բռնել Հիսուսին։

Տիրոջ ընթրիքը

Դրանից մեկ օր առաջ Հուդան գնացել էր նրանց մոտ ու հարցրել. «Ի՞նչ կտաք ինձ, եթե ձեզ օգնեմ, որ բռնեք Հիսուսին»։ «Երեսուն արծաթ դրամ»,— խոստացել էին նրանք։ Իսկ հիմա Հուդան գնում է այդ մարդկանց մոտ, որպեսզի հայտնի նրանց Հիսուսի գտնվելու տեղը։ Ի՜նչ սարսափելի բան…

Պասեքի ընթրիքը վերջանում է։ Բայց հիմա Հիսուսը սկսում է մեկ այլ՝ հատուկ ընթրիք։ Նա իր առաքյալներին մեկնում է հացն ու ասում. «Կերե՛ք. սա խորհրդանշում է իմ մարմինը, որ ձեզ համար է տրվում»։ Ապա Հիսուսը տալիս է նրանց գինով լի բաժակը՝ ասելով. «Խմե՛ք. սա խորհրդանշում է իմ արյունը, որ ձեզ համար է թափվում»։ Աստվածաշնչում այս արարողությունը կոչվում է «Տիրոջ ընթրիք»։

Իսրայելացիները Պասեքն ուտում էին՝ հիշելու համար այն օրը, երբ Աստծու հրեշտակը Եգիպտոսում ‘անցավ’ իրենց դռների մոտով, բայց սպանեց եգիպտացիների տներում գտնվող առաջնեկներին։ Իսկ հիմա Հիսուսն ուզում է, որ իր առաքյալները հիշեն իրեն և այն, թե ինչպես նա իր կյանքը տվեց իրենց համար։ Ահա թե ինչու է Հիսուսը պատվիրում նրանց ամեն տարի տոնել այդ հատուկ օրը։

Տիրոջ ընթրիքից հետո Հիսուսը հորդորում է առաքյալներին մնալ քաջ ու իրենց հավատի մեջ՝ ամուր։ Վերջում նրանք Աստծուն փառաբանության երգեր են երգում և հեռանում այդտեղից։ Արդեն շատ ուշ է. հավանաբար, կեսգիշերն անց է։ Հետաքրքիր է իմանալ, թե նրանք ուր են գնում։

Մատթէոս 26։14-30; Ղուկաս 22։1-39;Յոհվաննէս 13-17 գլուխներ; Ա Կորնթացիս 11։20։



Հարցեր

  • Ինչպես պատկերված է նկարում, Հիսուսն ու իր 12 առաքյալները ինչո՞ւ են հավաքվել վերնատանը։
  • Ո՞վ է սենյակից դուրս եկող մարդը, և նա մտադիր է ի՞նչ անել։
  • Հիսուսն ի՞նչ հատուկ ընթրիք է սկսում, երբ ավարտվում է Պասեքի ընթրիքը։
  • Պասեքը իսրայելացիներին ի՞նչ էր հիշեցնում, և ինչի՞ մասին է հիշեցնում այդ հատուկ ընթրիքը Հիսուսի հետևորդներին։
  • Տիրոջ ընթրիքից հետո Հիսուսն իր հետևորդներին ի՞նչ է հայտնում, ու նրանք ի՞նչ են անում։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Մատթէոս 26։14-30 համարները։

    Մատթէոս 26։15 համարն ինչպե՞ս է ցույց տալիս, որ Հուդան գիտակցաբար մատնեց Հիսուսին։

    Հիսուսի թափած արյունը ի՞նչ երկու նպատակների է ծառայում (Մատթ. 26։27, 28; Երեմ. 31։31-33; Եփես. 1։7; Եբր. 9։19, 20)։

  • Կարդա՛ Ղուկաս 22։1-39 համարները։

    Ի՞նչ իմաստով Սատանան մտավ Հուդայի մեջ (Ղուկ. 22։3; Յովհ. 13։2; Գործք 1։24, 25)։

  • Կարդա՛ Յովհաննէս 13։1-20 համարները։

    Ըստ Յովհաննէս 13։2 համարի՝ կարելի՞ է Հուդային մեղադրել իր արարքի համար, և Աստծու ծառաները ի՞նչ դաս կարող են քաղել դրանից (Ծննդ. 4։7; Բ Կորնթ. 2։11; Գաղ. 6։1; Յակ. 1։13, 14)։

    Հիսուսն ի՞նչ ազդեցիկ դաս սովորեցրեց (Յովհ. 13։15; Մատթ. 23։11; Ա Պետ. 2։21)։

  • Կարդա՛ Յովհաննէս 17։1-26 համարները։

    Հիսուսը աղոթեց, որ իր հետևորդները ի՞նչ իմաստով «մէկ լինեն» (Յովհ. 17։11, 21-23; Հռովմ. 13։8; 14։19; Կող. 3։14)։

Իմացիր ավելին

Տիրոջ ընթրիքը

Հիսուսը հաստատում է Հիշատակի երեկոն, որն իր հետևորդները պետք է նշեն ամեն տարի նիսանի 14-ին։