Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 98: Ձիթենյաց լեռան վրա

Պատմություն 98: Ձիթենյաց լեռան վրա

Սա Հիսուսն է Ձիթենյաց լեռան վրա։ Իսկ կողքին նստածները չորս առաքյալներն են։ Անդրեասը Պետրոսի եղբայրն է, իսկ Հակոբոսը՝ Հովհաննեսի։ Իսկ հեռվում երևում է Աստծու տաճարը։

Երկու օր առաջ Հիսուսը, էշի վրա նստած, մտել էր Երուսաղեմ։ Այսօր երեքշաբթի է։ Հիսուսն արդեն եղել է տաճարում։ Այնտեղ քահանաները փորձել են բռնել ու սպանել նրան։ Սակայն նրանք վախեցել են այդ քայլին դիմել, քանի որ ժողովուրդը սիրում է Հիսուսին։

Հիսուսը և իր առաքյալները

— Օձե՛ր, իժերի՛ ծնունդներ,— ահա այսպես անվանեց Հիսուսն այդ կրոնական առաջնորդներին։ Նաև ասաց, որ Աստված պատժելու է նրանց իրենց չար գործերի համար։ Դրանից հետո Հիսուսը բարձրացավ Ձիթենյաց լեռը, և չորս առաքյալները սկսեցին նրան հարցեր տալ։ Գիտե՞ս ինչի մասին։

Առաքյալները հարցնում են ապագայում կատարվելիք դեպքերի մասին։ Նրանք գիտեն, որ Հիսուսը երկրի վրայից վերացնելու է ամեն չարություն։ Բայց նրանք ուզում են իմանալ, թե դա երբ է լինելու, և երբ է Հիսուսը վերադառնալու, որպեսզի կառավարի որպես Թագավոր։

Հիսուսը գիտի, որ իր վերադարձի ժամանակ երկրի վրա իր հետևորդները չեն տեսնելու իրեն։ Նրան հնարավոր չի լինելու տեսնել այն պարզ պատճառով, որ նա երկնքում է լինելու։ Ուստի Հիսուսն իր առաքյալներին պատմում է այն իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունենալու իր՝ որպես Թագավոր երկնքից կառավարելու տարիներին։ Իսկ ի՞նչ իրադարձություններ են դրանք։

Հիսուսը կանխագուշակում է մեծ պատերազմներ, շատ մարդիկ կհիվանդանան ու կքաղցեն, բռնությունը կշատանա, ուժգին երկրաշարժեր կլինեն։ Նա նաև ասում է, որ Աստծու Թագավորության մասին բարի լուրը պիտի քարոզվի աշխարհի բոլոր մասերում։ Տեսնո՞ւմ ենք արդյոք մեր օրերում այդ դեպքերի կատարումը. անկասկած։ Դրա համար էլ կարող ենք վստահությամբ ասել, որ Հիսուսն այժմ կառավարում է երկնքից։ Շուտով գալու է այն օրը, երբ նա երկրի երեսից կվերացնի չարությունը։

Մատթէոս 21։46; 23։1-39; 24։1-14; Մարկոս 13։3-10։



Հարցեր

  • Նկարում պատկերված մարդկանցից ո՞ր մեկն է Հիսուսը, և ովքե՞ր են նրա շուրջը գտնվողները։
  • Քահանաները տաճարում փորձում են ի՞նչ անել Հիսուսին, ու նա ի՞նչ է ասում նրանց։
  • Առաքյալները ի՞նչ են հարցնում Հիսուսին։
  • Հիսուսը ինչո՞ւ է առաքյալներին պատմում այն դեպքերից մի քանիսի մասին, որոնք պետք է տեղի ունենային երկրի վրա, երբ նա երկնքից իշխեր որպես Թագավոր։
  • Հիսուսն ասում է, որ ի՞նչ է տեղի ունենալու այն բանից առաջ, երբ նա վերջ դնի երկրի վրայի չարությանը։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Մատթէոս 23։1-39 համարները։

    Թեև Սուրբ Գրություններում նշվում է, որ թերևս կարելի է աշխարհիկ տիտղոսներով դիմել մարդկանց, Հիսուսի՝ Մատթէոս 23։8-11-ում արձանագրված խոսքերն ի՞նչ են ցույց տալիս քրիստոնեական ժողովում մարդկանց մեծարելու նպատակով տիտղոսներ օգտագործելու վերաբերյալ (Գործք 26։25; Հռովմ. 13։7; Ա Պետ. 2։13, 14)։

    Փարիսեցիներն ի՞նչ միջոցներ էին օգտագործում՝ փորձելով խանգարել մարդկանց, որ քրիստոնյա չդառնային, և ինչպե՞ս են մեր օրերի կրոնական առաջնորդները կիրառում այդ նույն մեթոդները (Մատթ. 23։13; Ղուկ. 11։52; Յովհ. 9։22; 12։42; Ա Թեսաղ. 2։16)։

  • Կարդա՛ Մատթէոս 24։1-14 համարները։

    Մատթէոս 24։13-ում (ԱՆԹ) ինչպե՞ս է շեշտվում տոկունության կարևորությունը։

    Մատթէոս 24։13-ում նշված «վերջը» ի՞նչ է նշանակում (Մատթ.16։27; Հռովմ. 14։10-12; Բ Կորնթ. 5։10)։

  • Կարդա՛ Մարկոս 13։3-10 համարները։

    Մարկոս 13։10-ում նշված ո՞ր արտահայտությունն է ցույց տալիս, որ բարի լուրը քարոզելը հրատապ է, և Հիսուսի խոսքերը ի՞նչ ազդեցություն պետք է թողնեն մեզ վրա (Հռովմ. 13։11, 12; Ա Կորնթ. 7։29-31; Բ Տիմոթ. 4։2)։

Իմացիր ավելին

Առաքյալները Հիսուսից նշան են խնդրում

Հիսուսի ասած մարգարեությունը նախ կատարվեց առաջին դարում։ Հետագայում այն կատարվելու էր ավելի մեծ մասշտաբով։

Արդյոք վերջը մո՞տ է

Իմացիր նշանի մաս կազմող չորս առանձնահատկությունները, որոնք ցույց են տալիս, թե արդյոք ապրում ենք վերջին օրերում։