Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 95: Ինչպես է Հիսուսը սովորեցնում

Պատմություն 95: Ինչպես է Հիսուսը սովորեցնում

Մի առիթով Հիսուսն ասում է մեկին, որ հարկավոր է սիրել մերձավորին։ Այդ մարդը հարցնում է Հիսուսին. «Իսկ ո՞վ է իմ մերձավորը»։ Հիսուսը գիտի, թե այդ մարդն ինչ է մտածում. նրա կարծիքով միայն իր ազգությանը ու կրոնին պատկանող մարդիկ կարող են լինել իր մերձավորները։ Արի՛ տեսնենք, թե նա ինչ է պատասխանում այդ մարդուն։

Որևէ բան սովորեցնելիս Հիսուսը երբեմն ինչ-որ պատմություն է պատմում։ Հիմա էլ է նա նույնն անում. այս անգամ նա պատմում է մի հրեայի ու սամարացու մասին։ Մենք արդեն իմացանք, որ գրեթե բոլոր հրեաները չեն սիրում սամարացիներին։ Հիսուսի պատմությունն այսպիսին է.

Մի օր մի հրեա մարդ լեռնային արահետով իջնում էր դեպի Երիքով քաղաքը։ Ճանապարհին ավազակները հարձակվեցին նրա վրա, խլեցին փողերն ու ծեծելով կիսամեռ վիճակի հասցրին։

Որոշ ժամանակ հետո այդ նույն ճանապարհով մի հրեա քահանա էր անցնում։ Նա տեսավ վիրավոր ընկած մարդուն։ Բայց ի՞նչ ես կարծում, ինչպես վարվեց։ Քահանան պարզապես թեքեց իր ճանապարհն ու շարունակեց գնալ։ Քիչ անց այդ նույն ճանապարհով անցնում էր մի ուրիշ շատ կրոնասեր մարդ։ Նա ղևտացի էր։ Արդյոք նա կանգ առա՞վ։ Ո՛չ, նա էլ անցավ վիրավոր մարդու կողքով։ Տեսնո՞ւմ ես, թե քահանան ու ղևտացին ինչպես են հեռանում ներքևի ճանապարհով։

Բայց, ուշադրություն դարձրու, թե ո՛վ է գտնվում այս վիրավոր մարդու կողքին։ Նա սամարացի է և օգնում է հրեային՝ նրա վերքերին դեղ դնելով։ Ապա վիրավորին տանում է մի տեղ, ուր նա կարող էր հանգստանալ և ապաքինվել։

Բարի սամարացին

Այս պատմությունն ավարտելուց հետո Հիսուսը հարց է տալիս մեր պատմության սկզբում հիշատակված մարդուն. «Ի՞նչ ես կարծում, հիմա այս երեք մարդկանցից ո՞ր մեկը վիրավոր հրեայի հետ մերձավորի պես վարվեց. քահանա՞ն, ղևտացի՞ն, թե՞ սամարացին»։

Մարդը պատասխանում է. «Սամարացին։ Նա բարի գտնվեց վիրավոր մարդու հանդեպ»։

— Ճիշտ ես ասում։ Գնա, դո՛ւ էլ այդպես արա,— ասում է նրան Հիսուսը։

Ի՜նչ հետաքրքիր ձևով է Հիսուսն ուսուցանում, չէ՞։ Եթե քննենք նրա ասածները, որոնք գրի են առնված Աստվածաշնչում, դեռ շա՜տ ու շա՜տ բաներ կարող ենք իմանալ։

Ղուկաս 10։25-37։



Հարցեր

  • Մի մարդ Հիսուսին ի՞նչ հարց է տալիս և ինչո՞ւ։
  • Որևէ բան սովորեցնելիս Հիսուսը երբեմն ի՞նչ է օգտագործում, ու մենք ի՞նչ ենք սովորել արդեն հրեաների ու սամարացիների մասին։
  • Ըստ Հիսուսի պատմության՝ ի՞նչ է պատահում մի հրեա մարդու, երբ նա ճանապարհորդում է դեպի Երիքով քաղաքը։
  • Ի՞նչ է պատահում, երբ մի հրեա քահանա, ապա մի ղևտացի անցնում են ճանապարհով։
  • Ինչպես պատկերված է նկարում, ո՞վ է օգնում վիրավոր հրեային։
  • Երբ Հիսուսն ավարտում է պատմությունը, ի՞նչ հարց է տալիս, ու այդ մարդն ինչպե՞ս է պատասխանում։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Ղուկաս 10։25-37 համարները։

    Ուղղակի պատասխան տալու փոխարեն՝ Հիսուսը ինչպե՞ս օգնեց Օրենքը լավ իմացող մի մարդու մտածել իր տված հարցի շուրջ (Ղուկ. 10։26; Մատթ. 16։13-16)։

    Հիսուսը առակներն ինչպե՞ս օգտագործեց, որպեսզի օգնի իր ունկնդիրներին ազատվել նախապաշարումից (Ղուկ. 10։36, 37; 18։9-14; Տիտոս 1։9)։

Իմացիր ավելին

Իրականում ո՞վ է մերձավորը

Ինչպե՞ս է Հիսուսը, «բարի սամարացու» առակը պատմելով, կարևոր մի դաս սովորեցնում։

Կորած որդին վերադառնում է

Ի՞նչ դասեր կարող ենք սովորել անառակ որդու մասին Հիսուսի պատմած առակից։