Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

«Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»

Պատմություն 91: Հիսուսը սովորեցնում է լեռան վրա

Պատմություն 91: Հիսուսը սովորեցնում է լեռան վրա

Տեսնո՞ւմ ես այստեղ նստած Հիսուսին։ Նա սովորեցնում է այս մարդկանց Գալիլեայի մի լեռան վրա։ Անմիջապես նրա կողքին նստած են իր աշակերտները, որոնցից 12-ին Հիսուսն ընտրել է որպես առաքյալներ։ Առաքյալները Հիսուսի առանձնահատուկ աշակերտներն են։ Գիտե՞ս նրանց անունները։

Հիսուսը սովորեցնում է

Դրանք են՝ Սիմոն Պետրոս և նրա եղբայրը՝ Անդրեաս։ Այնուհետև Հակոբոս ու Հովհաննես, որոնք նույնպես հարազատ եղբայրներ են։ Առաքյալների թվում կա ևս մի Հակոբոս և մի ուրիշ Սիմոն։ Մյուս երկուսի անունն էլ Հուդա է. նրանցից մեկը Իսկարիովտացի Հուդան է, իսկ մյուսը կրում է նաև Թադեոս անունը։ Ապա Փիլիպպոս ու Նաթանայել (որին կոչում են նաև Բարթողոմեոս), և վերջապես՝ Մատթեոս ու Թովմաս։

Վերադառնալով Սամարիայից՝ Հիսուսն առաջին անգամ սկսեց քարոզել՝ ասելով. «Աստծու թագավորությունը մոտ է»։ Գիտե՞ս, թե ինչպիսի թագավորության մասին է խոսքը։ Դա Աստծու իրական կառավարությունն է, որի Թագավորը Հիսուսն է։ Նա կառավարելու է երկնքից ու խաղաղություն է հաստատելու երկրի վրա։ Աստծու Թագավորության միջոցով ամբողջ երկիրը վերածվելու է մի գեղեցիկ դրախտի։

Հիսուսն այստեղ հենց Թագավորության մասին է սովորեցնում մարդկանց։ «Ահա թե ինչպես պետք է աղոթեք,— բացատրում է նա.— Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սո՛ւրբ լինի քո անունը։ Թող գա՛ քո թագավորությունը։ Թող քո կամքը լինի ինչպես երկնքում է, այնպես էլ երկրի վրա»։ Շատ մարդիկ սա անվանում են «Տերունական աղոթք», իսկ ուրիշները՝ «Հայր մեր»։ Կարո՞ղ ես ամբողջ աղոթքն արտասանել։

Հիսուսը մարդկանց սովորեցնում է նաև, թե ինչպես պետք է վերաբերվեն միմյանց։ Նա ասում է. «Ինչպես որ ուզում եք ուրիշները վարվեն ձեզ հետ, դուք էլ այդպես վարվեք նրանց հետ»։ Մի՞թե քեզ հաճելի չէ, երբ մարդիկ բարեհամբույր վերաբերմունք են դրսևորում քո հանդեպ։ Դրա համար է Հիսուսն ասում, որ մենք նույնպես պետք է ուրիշների նկատմամբ սիրալիր լինենք։ Պատկերացրու, թե ի՜նչ հրաշալի կլինի ապրել դրախտ-երկրում, որտեղ ամեն մարդ կլինի բարեհամբույր։

Մատթէոս 5-7; 10։1-4։



Հարցեր

  • Ինչպես պատկերված է նկարում, Հիսուսը որտե՞ղ է սովորեցնում, և ովքե՞ր են նրա կողքին նստած մարդիկ։
  • Ի՞նչ են 12 առաքյալների անունները։
  • Հիսուսը ի՞նչ Թագավորության մասին է քարոզում։
  • Հիսուսը ժողովրդին սովորեցնում է ինչի՞ մասին աղոթել։
  • Հիսուսը ժողովրդին ի՞նչ է սովորեցնում այն մասին, թե ինչպես պետք է վերաբերվել միմյանց։

Լրացուցիչ հարցեր

  • Կարդա՛ Մատթէոս 5։1-12 համարները։

    Ի՞նչ կերպերով կարող ենք ցույց տալ, որ գիտակցում ենք մեր հոգևոր կարիքները (Մատթ. 5։3; Հռովմ. 10։13-15; Ա Տիմոթ. 4։13, 15, 16)։

  • Կարդա՛ Մատթէոս 5։21-26 համարները։

    Մատթէոս 5։23, 24 համարներում ինչպե՞ս է շեշտվում այն միտքը, որ մեր եղբայրների հետ ունեցած փոխհարաբերությունները ազդում են Եհովայի ու մեր միջև եղած հարաբերություններին (Մատթ. 6։14, 15; Սաղ. 133։1; Կող. 3։13; Ա Յովհ. 4։20)։

  • Կարդա՛ Մատթէոս 6։1-8 համարները։

    Որո՞նք են սեփական անձը արդարացնելու դրսևորումներից մի քանիսը, որոնցից խուսափում են քրիստոնյաները (Ղուկ. 18։11, 12; Ա Կորնթ. 4։6, 7; Բ Կորնթ. 9։7)։

  • Կարդա՛ Մատթէոս 6։25-34 համարները։

    Հիսուսը ի՞նչ սովորեցրեց մեր նյութական կարիքները բավարարելու հարցում Եհովային ապավինելու մասին (Ելից 16։4; Սաղ. 37։25; Փիլիպ. 4։6)։

  • Կարդա՛ Մատթէոս 7։1-11 համարները։

    Ի՞նչ ենք մենք սովորում Մատթէոս 7։5 համարում արձանագրված տպավորիչ օրինակից (Առակ. 26։12; Հռովմ. 2։1; 14։10; Յակ. 4։11, 12)։

Իմացիր ավելին

Հիսուսի հայտնի քարոզը

Քննենք Հիսուսի հայտնի քարոզում հնչած գլխավոր մտքերը և դրանց նշանակությունը։

Իմաստալից կյանք. Հիսուսը հայտնում է գաղտնիքը

Իրական դեպքերը ցույց են տալիս, թե Հիսուսի խոսքերը կիրառելը ինչպես է կյանքը իմաստալից դարձնում։